https://arm.sputniknews.ru/20260928/pashinjani-varchakazmn-annakhadep-arshav-e-varum-ekeghecu-azatutjan-dem-ekh-patgamavvor-107416479.html
Փաշինյանի վարչակազմն աննախադեպ արշավ է վարում եկեղեցու ազատության դեմ. ԵԽ պատգամավոր
Փաշինյանի վարչակազմն աննախադեպ արշավ է վարում եկեղեցու ազատության դեմ. ԵԽ պատգամավոր
Sputnik Արմենիա
Էդվարդ Լին Եվրախորհրդին կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանում եկեղեցու ազատության հարցին։ 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T21:02+0400
2026-09-28T21:02+0400
2026-09-28T21:05+0400
հայ առաքելական եկեղեցի
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107416294_0:0:733:412_1920x0_80_0_0_7b7944ffaefdda1f3aaa211a81f67d26.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանություններն աննախադեպ ճնշում են գործադրում եկեղեցու նկատմամբ և միջամտում են նրա ներքին գործերին։ Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայից ԵԽԽՎ պատգամավոր Էդվարդ Լին։Նա նշել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանում անցկացված ԱԺ ընտրությունները դիտարկել գործող իշխանության՝ Հայ եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի համատեքստում։Նրա խոսքով՝ սրանք ոչ թե ընդամենը քաղաքական տարաձայնություններ են, այլ կրոնական ինքնավարության դեմ նպատակաուղղված հարձակում։«Վերջին տարվա ընթացքում պետությունն իրականացրել է հոգևորականության ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններ և կալանավորումներ, եկեղեցու աշխատակիցների հետապնդում, ինչպես նաև սահմանափակումներ կիրառել արտագնա ուղևորությունների նկատմամբ»,– ընդգծել է Լին։Հայցերը պատրաստ են, Մայր աթոռի որոշմանն ենք սպասում. փաստաբանը՝ ՄԻԵԴ դիմելու մասինՆա հիշեցրել է, որ վերջին շաբաթներին ՀՀ կառավարությունը հրապարակել է իր իսկ պատվերով պատրաստված զեկույց, որը քննադատում է եկեղեցու կանոնական կառուցվածքը, և սպառնացել է նախաձեռնել խորհրդարանական հետաքննություն՝ եկեղեցական կանոնադրությունները փոխելու նպատակով։Լին ԵԽ–ին կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանում եկեղեցու ազատության հարցին։ Նա անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ ընտրություններին` նշելով, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական իր ծրագրում առաջին անգամ ամրագրել է դրույթներ, որոնք ուղղված են եկեղեցու ինքնավարության սահմանափակմանը։Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանական մեծամասնություն ստանալուց հետո այս քաղաքականությունը շարունակություն է ստացել։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107416294_0:0:733:550_1920x0_80_0_0_7ea0a922c71b779781c0f0196a2dd289.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ առաքելական եկեղեցի, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստան
հայ առաքելական եկեղեցի, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստան
Փաշինյանի վարչակազմն աննախադեպ արշավ է վարում եկեղեցու ազատության դեմ. ԵԽ պատգամավոր
21:02 28.09.2026 (Թարմացված է: 21:05 28.09.2026) Էդվարդ Լին Եվրախորհրդին կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանում եկեղեցու ազատության հարցին։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանություններն աննախադեպ ճնշում են գործադրում եկեղեցու նկատմամբ և միջամտում են նրա ներքին գործերին։ Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայից ԵԽԽՎ պատգամավոր Էդվարդ Լին։
Նա նշել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանում անցկացված ԱԺ ընտրությունները դիտարկել գործող իշխանության՝ Հայ եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի համատեքստում։
«Հայ առաքելական եկեղեցին աշխարհի ամենահին ազգային եկեղեցին է և այսօր բախվում է սպառնալիքի, որը գալիս է ոչ թե արտաքին հակառակորդից, այլ պետությունից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության ներքո ներկայիս վարչակազմը հրաժարվել է եկեղեցու և պետության միջև որևէ սահման պահելուց և աննախադեպ արշավ է վարում եկեղեցու ազատության դեմ»,– հայտարարեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ սրանք ոչ թե ընդամենը քաղաքական տարաձայնություններ են, այլ կրոնական ինքնավարության դեմ նպատակաուղղված հարձակում։
«Վերջին տարվա ընթացքում պետությունն իրականացրել է հոգևորականության ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններ և կալանավորումներ, եկեղեցու աշխատակիցների հետապնդում, ինչպես նաև սահմանափակումներ կիրառել արտագնա ուղևորությունների նկատմամբ»,– ընդգծել է Լին։
Նա հիշեցրել է, որ վերջին շաբաթներին ՀՀ կառավարությունը հրապարակել է իր իսկ պատվերով պատրաստված զեկույց, որը քննադատում է եկեղեցու կանոնական կառուցվածքը, և սպառնացել է նախաձեռնել խորհրդարանական հետաքննություն՝ եկեղեցական կանոնադրությունները փոխելու նպատակով։
«Հնագույն եկեղեցական նորմերին միջամտելու համար պետական մեխանիզմների օգտագործումը մարդու իրավունքների և դավանանքի ազատության խախտում է։ Այս ընտրությունները միայն քաղաքական իշխանության մասին չեն. դրանք օգտագործվել են որպես մանդատ՝ սուրբ ինստիտուտը լիակատար պետական վերահսկողության տակ դնելու համար»,– համոզված է ԵԽ պատգամավորը։
Լին ԵԽ–ին կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանում եկեղեցու ազատության հարցին։
Նա անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ ընտրություններին` նշելով, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական իր ծրագրում առաջին անգամ ամրագրել է դրույթներ, որոնք ուղղված են եկեղեցու ինքնավարության սահմանափակմանը։
Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանական մեծամասնություն ստանալուց հետո այս քաղաքականությունը շարունակություն է ստացել։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող
10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց`
արգելելով նրա ելքը Հայաստանից: