https://arm.sputniknews.ru/20260928/ishkhanutjunn-inqn-ir-hamar-zekujc-e-steghtsel-vor-hardzakvelu-arit-steghtsi-ara-zvohrabjan-107411216.html
Հայցերը պատրաստ են, Մայր աթոռի որոշմանն ենք սպասում. փաստաբանը՝ ՄԻԵԴ դիմելու մասին
Հայցերը պատրաստ են, Մայր աթոռի որոշմանն ենք սպասում. փաստաբանը՝ ՄԻԵԴ դիմելու մասին
Sputnik Արմենիա
Զեկույցում իշխանությունները չեն «խնայել» անգամ իրենց միացած «բարենորոգիչներից» երկուսին։ Փաստաբանը կարծում է, որ սա պետք է զգուշացում դառնա նաև մյուս... 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T19:53+0400
2026-09-28T19:53+0400
2026-09-28T20:05+0400
հայաստան
հայ առաքելական եկեղեցի
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
արա զոհրաբյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107402820_0:0:1920:1080_1920x0_80_0_0_71982717e68775685c82668f57c123f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik․ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ իշխանությունների կողմից իրականացվող արշավների առնչությամբ ՄԻԵԴ դիմելու հայցերի նախագծերը վաղուց պատրաստ են, պաշտպանական խումբը Մայր աթոռի որոշմանն է սպասում դրանց ընթացք տալու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։Սեպտեմբերի 24-ին հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» վերնագրով զեկույցը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. խմբ․)։«Վեհափառ հայրապետի դիրքորոշումն այսպիսին է՝ հայրաբար, հանդուրժողականությամբ, կարող է՝ մի քիչ ներքին խոհանոց եմ բացում, բայց մեզ մոտ դժվար է ստացվում ինչ-որ մի բանով առաջ գնալը, որովհետև վեհափառ հայրապետի մոտ միշտ այս մոտեցումն է՝ «մեր պետությունը»»,- նշեց փաստաբանը։Նույնն արվում է նաև վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատրաստած զեկույցի առնչությամբ։ Փաստաբանական խումբն ուսումնասիրում է, փաստագրում, սակայն քննարկումների արդյունքում որոշում կկայացվի, թե ինչ քայլեր են արվելու։ Մի բան հստակ է՝ զեկույցը հանցագործության մասին բազմաէջ ապացույց է, ու իշխանությունները, ըստ էության, չեն էլ փորձում, օրինակ, ՀԿ-ների հետևում թաքնվել, այլ բացեիբաց են միջամտում եկեղեցու ներքին գործերին, ինչը Սահմանադրությամբ, միջազգային օրենսդրությամբ, ՄԻԵԴ վճիռներով արգելված է։Զեկույցում տարբեր բարձրաստիճան հոգևորականների վերագրվում է ոչ միայն կուսակրոնության ուխտի խախտում, այլև ծանր հանցագործություններ, օրինակ՝ մանկապղծություն և այլն։ Զոհրաբյանի տեղեկություններով՝ նույնիսկ հոգևորականներից մեկի մասով մանկապղծության հարցով որոշակի քննություն է իրականացվել և ապացուցվել, որ նման բան չկա։ Քանի որ քննության արդյունքները, ըստ էության, իշխանությունների սրտով չեն եղել, աղմուկ չի բարձրացվել։«Ես ևս չեմ կարողանում այդ մասով կոնկրետ փաստերով խոսել, որովհետև կան անձինք, որոնց անուններն անհարկի կարող է շրջանառվել և վնաս հասցնել նրանց հեղինակությանը, բայց գալու է ժամանակը, հանրությունն անպայման իմանալու է»,- նշեց Զոհրաբյանը։Նրան հասած տեղեկություններով՝ տարբեր հոգևորականներին վերաբերող բազմաթիվ քրեական վարույթներ կան, որոնց հիմքում բամբասանքն է, բայց անարդյունք քննություններ են իրականացվում, հարցումներ են արվում Մայր աթոռ, որտեղից համապատասխան պատասխաններ են տրվում։«Օրինակ` ինչ-որ մեկն էլեկտրոնային փոստի միջոցով անհասցե գրել է, թե մի քանի հոգևորականներ ճնշել են ինչ-որ մի անձի, գողականներ են նրա վրա ուղարկել, ստիպել են, որ այդ անձն ինչ-որ աշխատանք կատարի։ Հետո բարձրաստիճան հոգևորականներին կանչել են հարցաքննության, այդ անձին են առանձին կանչել, պարզվել է, որ նման բան ընդհանրապես չի եղել, հակառակը՝ տվյալ անձը Մայր աթոռի հետ աշխատել է նորմալ պայմաններում, լավ հարաբերությունների մեջ է ու զարմացած է, թե ինչ է խոսվում»,- ներկայացրեց Զոհրաբյանը։Ըստ նրա` հիմա հենց այս տիպի բամբասանքներով մի ամբողջ պետական ապարատ է աշխատեցվում։ Մինչդեռ երբ փաստաբաններն են կոնկրետ դեպքերով հաղորդում ներկայացնում, շատ դժվարությամբ են կարողանում հասնել քրեական վարույթի նախաձեռնմանը, ինչպես, օրինակ, եղավ դեկտեմբերի 18-ին Մայր աթոռի դեմ տեղի ունեցած հարձակման, խուլիգանության դեպքերով, երբ ծիսական կարգ էր խախտվել, հայհոյանքներ էին հնչեցվել և այլն։ Վարույթը նախաձեռնվեց միայն դատարանի պարտադրանքից հետո, իսկ երբ բամբասանքը եկեղեցու կամ եկեղեցականի դեմ է, միանգամից տեղ է գտնում քննիչների և դատախազների սրտերում, ընթացք է ստանում։ Ընդգծեց՝ սա խտրական վերաբերմունք է։ Զոհրաբյանը վստահ է, որ ապագայում իրավապահ կառույցների այդ «գործընկերները» թե իրավական, թե հոգևոր պատասխան են ստանալու։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք «զեկույցում» հիշատակվող հոգևորականները չե՞ն մտածում զրպարտության մեղադրանքով հայցեր ներկայացնելու մասին, փաստաբանը նշեց՝ հոգևորականները, ի տարբերություն աշխարհիկների, այլ արձագանք են տալիս տարբեր իրողություններին։«Եթե մենք ինչ-որ հարց կարող ենք չափազանց էմոցիոնալ ընդունել, հունից դուրս գալ, իրենք կարող են դա անտեսել, լուրջ չընդունել, ի վերջո, հոգևորականության ճանապարհն ընտրած յուրաքանչյուրը նաև հալածանքներ ընդունելու է պատրաստ,– ասաց Զոհրաբյանը։«Զեկույցում» խոսվում է նաև եկեղեցու ֆինանսական ոչ թափանցիկ գործունեության մասին, ինչը, ըստ փաստաբանի, ևս անհեթեթ է։ Բացի եկեղեցում գործող հատուկ հանձնախմբերից, որոնք ֆինանսական ծախսերի վերահսկողություն են անում, նաև միջազգային որակավորում ունեցող աուդիտորներն են աշխատում և այլն։ Ի վերջո, բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններն իշխանություններին հասանելի են, պարզապես հիմա այդ ձևակերպումն է հարմար, դա են ասում։Զոհրաբյանը ևս մի հարցի է ուշադրություն դարձնում․ զեկույցում իշխանությունները չեն «խնայել» անգամ իրենց միացած «բարենորոգիչներից» երկուսին՝ արքեպիսկոպոսներ Վազգեն Միրզախանյանին և Առաքել Քարամյանին, որոնց նույնպես վերագրվում է կուսակրոնության ուխտի խախտում։ Նա կարծում է՝ սա պետք է զգուշացում դառնա նաև մյուս բարձրաստիճան «բարենորոգիչների» համար՝ իրենց հերթն էլ է գալու։Թե ինչու հենց 2025թ․-ից իշխանությունները որոշեցին «բարի հովիվ» դառնալ ու ակտիվորեն զբաղվել եկեղեցու բարենորոգմամբ, այն դեպքում, երբ երկրում բազմաթիվ խնդիրներ կան՝ սոցիալականից մինչև անվտանգային, ըստ Զոհրաբյանի, կապվում է Փաշինյանի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սկսած սիրախաղով։ Հայ եկեղեցու թուլացման հարցով նրանց շահերը համընկնում են, եկեղեցու թուլացմամբ նաև կտրվում է կապը սփյուռքի, արցախահայության հետ և այլն։Իսկ այն թեզը, թե սա ոչ թե եկեղեցու, այլ կոնկրետ անձի՝ կաթողիկոսի դեմ է, փաստաբանն անհեթեթ է համարում․ եթե կաթողիկոսի դեմ է, ապա ինչու «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանվեց որպես առանձին դասաժամ, ինչու բանակից հեռացվեցին գնդերեցները, ՔԿՀ-ներից՝ քահանաները։Տարբեր փորձագետներ նշում են, որ կանոնական դաշտում կաթողիկոսին գահընկեց անել հնարավոր չէ, ուստի իշխանությունները հակաթոռ կաթողիկոսության ստեղծման ճանապարհով կարող են գնալ։ Զոհրաբյանի կարծիքով՝ իշխանության երևակայությունն այնքան հեռուն կարող է գնալ, որ ոչինչ բացառել հնարավոր չէ, կարմիր գծերն արդեն հատված են ու շարունակվում են հատվել։ Միաժամանակ վստահ է, որ եթե նման բան լինի, ապա դա երկար կյանք չի ունենալու, թեպետ կատարվածի համար ազգովի ենք պատասխան տալու։Զոհրաբյանը նշում է՝ Ամենայն հայոց կաթողիկոսը պատրաստ է նաև վատագույն սցենարին (ընդհուպ՝ ազատազրկման. խմբ․), հիշեցնում է, որ եկեղեցու և կոնկրետ նրա դեմ վարվող արշավը նաև վեհափառի ազգականներին հասավ՝ եղբորը, եղբորորդուն (Գևորգ և Համբարձում Ներսիսյաններ), քրոջորդուն (Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան), այդ ամենը վեհափառին չկոտրեց։ Վստահ է՝ հետագայում էլ նրան կոտրել չի հաջողվելու։Այնուամենայնիվ, այն ամենը, ինչ այսօր կատարվում է, անպայման տեղ է գտնելու Հայոց պատմության դասագրքերում որպես ամոթալի իրադարձությունների փաստագրում, որի մասին սերունդները պետք է իմանան։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107402820_222:0:1662:1080_1920x0_80_0_0_8114610da13139fe7a09408e70858258.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայ առաքելական եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արա զոհրաբյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, հայ առաքելական եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արա զոհրաբյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
Հայցերը պատրաստ են, Մայր աթոռի որոշմանն ենք սպասում. փաստաբանը՝ ՄԻԵԴ դիմելու մասին
19:53 28.09.2026 (Թարմացված է: 20:05 28.09.2026) Զեկույցում իշխանությունները չեն «խնայել» անգամ իրենց միացած «բարենորոգիչներից» երկուսին։ Փաստաբանը կարծում է, որ սա պետք է զգուշացում դառնա նաև մյուս բարձրաստիճան «բարենորոգիչների» համար։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik․ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ իշխանությունների կողմից իրականացվող արշավների առնչությամբ ՄԻԵԴ դիմելու հայցերի նախագծերը վաղուց պատրաստ են, պաշտպանական խումբը Մայր աթոռի որոշմանն է սպասում դրանց ընթացք տալու համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Սեպտեմբերի 24-ին
հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» վերնագրով զեկույցը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. խմբ․)։
«Վեհափառ հայրապետի դիրքորոշումն այսպիսին է՝ հայրաբար, հանդուրժողականությամբ, կարող է՝ մի քիչ ներքին խոհանոց եմ բացում, բայց մեզ մոտ դժվար է ստացվում ինչ-որ մի բանով առաջ գնալը, որովհետև վեհափառ հայրապետի մոտ միշտ այս մոտեցումն է՝ «մեր պետությունը»»,- նշեց փաստաբանը։
Նույնն արվում է նաև վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատրաստած զեկույցի առնչությամբ։ Փաստաբանական խումբն ուսումնասիրում է, փաստագրում, սակայն քննարկումների արդյունքում որոշում կկայացվի, թե ինչ քայլեր են արվելու։ Մի բան հստակ է՝ զեկույցը հանցագործության մասին բազմաէջ ապացույց է, ու իշխանությունները, ըստ էության, չեն էլ փորձում, օրինակ, ՀԿ-ների հետևում թաքնվել, այլ բացեիբաց են միջամտում եկեղեցու ներքին գործերին, ինչը Սահմանադրությամբ, միջազգային օրենսդրությամբ, ՄԻԵԴ վճիռներով արգելված է։
«Ստացվում է՝ իշխանությունն ինքն իր համար զեկույց է պատրաստել, որպեսզի հարձակվելու առիթը ստեղծի»,- ասաց փաստաբանը։
Զեկույցում տարբեր բարձրաստիճան հոգևորականների վերագրվում է ոչ միայն կուսակրոնության ուխտի խախտում, այլև ծանր հանցագործություններ, օրինակ՝ մանկապղծություն և այլն։ Զոհրաբյանի տեղեկություններով՝ նույնիսկ հոգևորականներից մեկի մասով մանկապղծության հարցով որոշակի քննություն է իրականացվել և ապացուցվել, որ նման բան չկա։ Քանի որ քննության արդյունքները, ըստ էության, իշխանությունների սրտով չեն եղել, աղմուկ չի բարձրացվել։
«Ես ևս չեմ կարողանում այդ մասով կոնկրետ փաստերով խոսել, որովհետև կան անձինք, որոնց անուններն անհարկի կարող է շրջանառվել և վնաս հասցնել նրանց հեղինակությանը, բայց գալու է ժամանակը, հանրությունն անպայման իմանալու է»,- նշեց Զոհրաբյանը։
Նրան հասած տեղեկություններով՝ տարբեր հոգևորականներին վերաբերող բազմաթիվ քրեական վարույթներ կան, որոնց հիմքում բամբասանքն է, բայց անարդյունք քննություններ են իրականացվում, հարցումներ են արվում Մայր աթոռ, որտեղից համապատասխան պատասխաններ են տրվում։
«Օրինակ` ինչ-որ մեկն էլեկտրոնային փոստի միջոցով անհասցե գրել է, թե մի քանի հոգևորականներ ճնշել են ինչ-որ մի անձի, գողականներ են նրա վրա ուղարկել, ստիպել են, որ այդ անձն ինչ-որ աշխատանք կատարի։ Հետո բարձրաստիճան հոգևորականներին կանչել են հարցաքննության, այդ անձին են առանձին կանչել, պարզվել է, որ նման բան ընդհանրապես չի եղել, հակառակը՝ տվյալ անձը Մայր աթոռի հետ աշխատել է նորմալ պայմաններում, լավ հարաբերությունների մեջ է ու զարմացած է, թե ինչ է խոսվում»,- ներկայացրեց Զոհրաբյանը։
Ըստ նրա` հիմա հենց այս տիպի բամբասանքներով մի ամբողջ պետական ապարատ է աշխատեցվում։ Մինչդեռ երբ փաստաբաններն են կոնկրետ դեպքերով հաղորդում ներկայացնում, շատ դժվարությամբ են կարողանում հասնել քրեական վարույթի նախաձեռնմանը, ինչպես, օրինակ, եղավ դեկտեմբերի 18-ին Մայր աթոռի դեմ տեղի ունեցած հարձակման, խուլիգանության դեպքերով, երբ ծիսական կարգ էր խախտվել, հայհոյանքներ էին հնչեցվել և այլն։ Վարույթը նախաձեռնվեց միայն դատարանի պարտադրանքից հետո, իսկ երբ բամբասանքը եկեղեցու կամ եկեղեցականի դեմ է, միանգամից տեղ է գտնում քննիչների և դատախազների սրտերում, ընթացք է ստանում։ Ընդգծեց՝ սա խտրական վերաբերմունք է։
Զոհրաբյանը վստահ է, որ ապագայում իրավապահ կառույցների այդ «գործընկերները» թե իրավական, թե հոգևոր պատասխան են ստանալու։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք «զեկույցում» հիշատակվող հոգևորականները չե՞ն մտածում զրպարտության մեղադրանքով հայցեր ներկայացնելու մասին, փաստաբանը նշեց՝ հոգևորականները, ի տարբերություն աշխարհիկների, այլ արձագանք են տալիս տարբեր իրողություններին։
«Եթե մենք ինչ-որ հարց կարող ենք չափազանց էմոցիոնալ ընդունել, հունից դուրս գալ, իրենք կարող են դա անտեսել, լուրջ չընդունել, ի վերջո, հոգևորականության ճանապարհն ընտրած յուրաքանչյուրը նաև հալածանքներ ընդունելու է պատրաստ,– ասաց Զոհրաբյանը։
«Զեկույցում» խոսվում է նաև եկեղեցու ֆինանսական ոչ թափանցիկ գործունեության մասին, ինչը, ըստ փաստաբանի, ևս անհեթեթ է։ Բացի եկեղեցում գործող հատուկ հանձնախմբերից, որոնք ֆինանսական ծախսերի վերահսկողություն են անում, նաև միջազգային որակավորում ունեցող աուդիտորներն են աշխատում և այլն։ Ի վերջո, բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններն իշխանություններին հասանելի են, պարզապես հիմա այդ ձևակերպումն է հարմար, դա են ասում։
Զոհրաբյանը ևս մի հարցի է ուշադրություն դարձնում․ զեկույցում իշխանությունները չեն «խնայել» անգամ իրենց միացած «բարենորոգիչներից» երկուսին՝ արքեպիսկոպոսներ Վազգեն Միրզախանյանին և Առաքել Քարամյանին, որոնց նույնպես վերագրվում է կուսակրոնության ուխտի խախտում։ Նա կարծում է՝ սա պետք է զգուշացում դառնա նաև մյուս բարձրաստիճան «բարենորոգիչների» համար՝ իրենց հերթն էլ է գալու։
«Երբ կառավարության փաստացի պետի մոտ ինչ-որ բան հաջողվի, առաջինը իրենց է վնասելու, զոհ է տալու»,- վստահ է փաստաբանը։
Թե ինչու հենց 2025թ․-ից իշխանությունները որոշեցին «բարի հովիվ» դառնալ ու ակտիվորեն զբաղվել եկեղեցու բարենորոգմամբ, այն դեպքում, երբ երկրում բազմաթիվ խնդիրներ կան՝ սոցիալականից մինչև անվտանգային, ըստ Զոհրաբյանի, կապվում է Փաշինյանի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սկսած սիրախաղով։ Հայ եկեղեցու թուլացման հարցով նրանց շահերը համընկնում են, եկեղեցու թուլացմամբ նաև կտրվում է կապը սփյուռքի, արցախահայության հետ և այլն։
Իսկ այն թեզը, թե սա ոչ թե եկեղեցու, այլ կոնկրետ անձի՝ կաթողիկոսի դեմ է, փաստաբանն անհեթեթ է համարում․ եթե կաթողիկոսի դեմ է, ապա ինչու «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանվեց որպես առանձին դասաժամ, ինչու բանակից հեռացվեցին գնդերեցները, ՔԿՀ-ներից՝ քահանաները։
Տարբեր փորձագետներ նշում են, որ կանոնական դաշտում կաթողիկոսին գահընկեց անել հնարավոր չէ, ուստի իշխանությունները հակաթոռ կաթողիկոսության ստեղծման ճանապարհով կարող են գնալ։ Զոհրաբյանի կարծիքով՝ իշխանության երևակայությունն այնքան հեռուն կարող է գնալ, որ ոչինչ բացառել հնարավոր չէ, կարմիր գծերն արդեն հատված են ու շարունակվում են հատվել։ Միաժամանակ վստահ է, որ եթե նման բան լինի, ապա դա երկար կյանք չի ունենալու, թեպետ կատարվածի համար ազգովի ենք պատասխան տալու։
Զոհրաբյանը նշում է՝ Ամենայն հայոց կաթողիկոսը պատրաստ է նաև վատագույն սցենարին (ընդհուպ՝ ազատազրկման. խմբ․), հիշեցնում է, որ եկեղեցու և կոնկրետ նրա դեմ վարվող արշավը նաև վեհափառի ազգականներին հասավ՝ եղբորը, եղբորորդուն (Գևորգ և Համբարձում Ներսիսյաններ), քրոջորդուն (Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան), այդ ամենը վեհափառին չկոտրեց։ Վստահ է՝ հետագայում էլ նրան կոտրել չի հաջողվելու։
«Սցենարները դիտարկել ենք․ վեհափառ հայրապետը պատրաստ է այդ վատագույն սցենարներին։ Իրեն չեն կարողանալու կոտրել, ի բարեբախտություն մեզ ու ի դժբախտություն կառավարության փաստացի պետին՝ հայրապետն այդ համառությունն ունի»,- նշում է փաստաբանը։
Այնուամենայնիվ, այն ամենը, ինչ այսօր կատարվում է, անպայման տեղ է գտնելու Հայոց պատմության դասագրքերում որպես ամոթալի իրադարձությունների փաստագրում, որի մասին սերունդները պետք է իմանան։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող
10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց`
արգելելով նրա ելքը Հայաստանից: