https://arm.sputniknews.ru/20260928/kheghkatakutjun-e-qvortvoshjany-adrbejanakan-vandalizmi-ev-interpvolin-dimelu-absurdi-masin-107407083.html
Խեղկատակություն է. Քորթոշյանը՝ ադրբեջանական վանդալիզմի և Ինտերպոլին դիմելու աբսուրդի մասին
Խեղկատակություն է. Քորթոշյանը՝ ադրբեջանական վանդալիզմի և Ինտերպոլին դիմելու աբսուրդի մասին
Sputnik Արմենիա
«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» փոխտնօրենը կարծում է, որ միջազգային ամենակարևոր ոստիկանական հանգույցն օգտագործվում է աշխարհաքաղաքական... 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T22:11+0400
2026-09-28T22:11+0400
2026-09-28T22:11+0400
րաֆֆի քորթոշյան
հայաստան
արցախ
ադրբեջան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107406758_0:0:1920:1080_1920x0_80_0_0_391e509889f0dd2f0e9ee81d3b139b70.jpg
Ադրբեջանը տարեկան 100 սուտ է հորինում, բայց մեկ գիտական հոդվածը համարժեք է դրանց բոլորին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» (ՀՃՈւ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության պետ Սաբինա Հաջիևան հայտարարել է, որ վերականգնողական աշխատանքներ են սկսել Դադիվանքում` նշելով, որ այնտեղից հայերի տարած սրբապատկերներն ու խաչքարերը, իրենց դիմումի համաձայն, ընդգրկվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում և Ինտերպոլի անդամ պետություններից որևէ մեկում հայտնաբերվելու դեպքում պետք է վերադարձվեն Ադրբեջան։Անդրադառնալով Բաքվի՝ Ինտերպոլին ուղղված հայտին, որով Դադիվանքից փրկված խաչքարերն ու որմնանկարները ներկայացվում են որպես «գողացված», Քորթոշյանն ընդգծում է, որ կազմակերպության կանոնադրության 3-րդ հոդվածով խստիվ արգելվում է միջամտել քաղաքական, ռազմական, ռասայական կամ կրոնական հարցերին։«Միջազգային ամենակարևոր ոստիկանական հանգույցը պարզապես օգտագործվում է աշխարհաքաղաքական ճնշումների համար: Գողացված արժեք չի կարող կոչվել այն մշակութային ժառանգությունը, որը դու ինքդ չես հարգում ու ոչնչացնում ես, իսկ մյուս կողմը պատերազմական գոտուց դուրս է բերել պղծումից ու ավերումից փրկելու համար, ինչը լիովին համապատասխանում է միջազգային նորմերին», - պարզաբանում է Քորթոշյանը։Խոսելով հայկական եկեղեցիներն «աղվանական» որակելու և հայերեն արձանագրությունները «հետագա հայկականացման նպատակով թողնված» ներկայացնելու ադրբեջանական թեզերի մասին՝ ՀՃՈւ փոխտնօրենը նշեց, որ դրանք զուրկ են որևէ գիտական հենքից։«Դա պարզապես խեղկատակություն է։ Ստացվում է՝ ըստ իրենց, հայերը 7-րդ կամ 8-րդ դարից կանխատեսել են, թե դարեր անց Միջին Ասիայից թուրքեր են գալու, ու հատուկ արձանագրություններ են թողել, որ հետագայում փաստեր ունենան»։«Ադրբեջանը կարող է օրական 3 սուտ հորինել, բայց մեր մասնագիտական ու իրավական դաշտում կատարված մեկ լուրջ գիտական աշխատանքը կամ հոդվածը համարժեք է դրանց բոլորին։ Մեր առաջնահերթ խնդիրն է շարունակել ներկայացնել իրականությունը, որպեսզի Արցախի հուշարձանները տարիներ անց չմնան միայն արխիվային լուսանկարներում»,- եզրափակում է Քորթոշյանը։Փորձագետը հատուկ ընդգծեց Իրանի Իսլամական Հանրապետության օրինակը, որը միակ հարևանն է, որ պետական մակարդակով պահպանում, վերականգնում ու հանրահռչակում է հայկական հուշարձանները՝ հրավիրելով հայ մասնագետների և ընդգծելով դրանց հայկական պատկանելությունը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107406758_272:0:1712:1080_1920x0_80_0_0_045d2957f051d76afd0d6e8d7c1df65c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
րաֆֆի քորթոշյան, հայաստան, արցախ, ադրբեջան, տեսանյութ, տեսանյութեր, видео
րաֆֆի քորթոշյան, հայաստան, արցախ, ադրբեջան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Խեղկատակություն է. Քորթոշյանը՝ ադրբեջանական վանդալիզմի և Ինտերպոլին դիմելու աբսուրդի մասին
«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» փոխտնօրենը կարծում է, որ միջազգային ամենակարևոր ոստիկանական հանգույցն օգտագործվում է աշխարհաքաղաքական ճնշումների համար:
Ադրբեջանը տարեկան 100 սուտ է հորինում, բայց մեկ գիտական հոդվածը համարժեք է դրանց բոլորին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» (ՀՃՈւ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։
Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության պետ Սաբինա Հաջիևան հայտարարել է, որ վերականգնողական աշխատանքներ են սկսել
Դադիվանքում` նշելով, որ այնտեղից հայերի տարած սրբապատկերներն ու խաչքարերը, իրենց դիմումի համաձայն, ընդգրկվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում և Ինտերպոլի անդամ պետություններից որևէ մեկում հայտնաբերվելու դեպքում պետք է վերադարձվեն Ադրբեջան։
«Ամենակարևոր արժեքը մարդն է, և եթե Արցախի ժողովրդի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումները միջազգայնորեն չեն պատժվում, էլ ի՞նչ խոսենք քարերի ու հուշարձանների ոչնչացման մասին»,- Քորթոշյանն այսպես է գնահատում Ադրբեջանի որդեգրած պետական վանդալիզմի քաղաքականությունն ու միջազգային հանրության անպատժելիության մթնոլորտը:
Անդրադառնալով Բաքվի՝ Ինտերպոլին ուղղված հայտին, որով Դադիվանքից փրկված խաչքարերն ու որմնանկարները ներկայացվում են որպես «գողացված», Քորթոշյանն ընդգծում է, որ կազմակերպության կանոնադրության 3-րդ հոդվածով խստիվ արգելվում է միջամտել քաղաքական, ռազմական, ռասայական կամ կրոնական հարցերին։
«Միջազգային ամենակարևոր ոստիկանական հանգույցը պարզապես օգտագործվում է աշխարհաքաղաքական ճնշումների համար: Գողացված արժեք չի կարող կոչվել այն մշակութային ժառանգությունը, որը դու ինքդ չես հարգում ու ոչնչացնում ես, իսկ մյուս կողմը պատերազմական գոտուց դուրս է բերել պղծումից ու ավերումից փրկելու համար, ինչը լիովին համապատասխանում է միջազգային նորմերին», - պարզաբանում է Քորթոշյանը։
Խոսելով հայկական եկեղեցիներն «աղվանական» որակելու և հայերեն արձանագրությունները «հետագա հայկականացման նպատակով թողնված» ներկայացնելու ադրբեջանական թեզերի մասին՝ ՀՃՈւ փոխտնօրենը նշեց, որ դրանք զուրկ են որևէ գիտական հենքից։
«Դա պարզապես խեղկատակություն է։ Ստացվում է՝ ըստ իրենց, հայերը 7-րդ կամ 8-րդ դարից կանխատեսել են, թե դարեր անց Միջին Ասիայից թուրքեր են գալու, ու հատուկ արձանագրություններ են թողել, որ հետագայում փաստեր ունենան»։
«Ադրբեջանը կարող է օրական 3 սուտ հորինել, բայց մեր մասնագիտական ու իրավական դաշտում կատարված մեկ լուրջ գիտական աշխատանքը կամ հոդվածը համարժեք է դրանց բոլորին։ Մեր առաջնահերթ խնդիրն է շարունակել ներկայացնել իրականությունը, որպեսզի Արցախի հուշարձանները տարիներ անց չմնան միայն արխիվային լուսանկարներում»,- եզրափակում է Քորթոշյանը։
Փորձագետը հատուկ ընդգծեց Իրանի Իսլամական Հանրապետության օրինակը, որը միակ հարևանն է, որ պետական մակարդակով պահպանում, վերականգնում ու հանրահռչակում է հայկական հուշարձանները՝ հրավիրելով հայ մասնագետների և ընդգծելով դրանց հայկական պատկանելությունը: