https://arm.sputniknews.ru/20260922/hhi-qaghaqakanutjan-hetevanqn-e-saghateljany-dadivanqic-gvoghacvats-vormnankarneri-masin-107140850.html
ՀՀ–ի քաղաքականության հետևանքն է․ ընդդիմադիրները՝ Դադիվանքից «գողացված» որմնանկարների մասին
ՀՀ–ի քաղաքականության հետևանքն է․ ընդդիմադիրները՝ Դադիվանքից «գողացված» որմնանկարների մասին
Sputnik Արմենիա
Բաքուն հայտարարել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ից Ինտերպոլում է այն տեղեկությունը, թե հայկական կողմն ապօրինի խաչքարեր և որմնանկարներ է դուրս բերել... 22.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-22T11:57+0400
2026-09-22T11:57+0400
2026-09-22T13:28+0400
հայաստան
իշխան սաղաթելյան
դադիվանք
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25360352_55:130:1542:966_1920x0_80_0_0_c3f98c8178d646ec7d4b34ceeeaec29a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Օկուպացված Արցախի Դադիվանք վանական համալիրից որմնանկարներ «գողանալու» մասին Բաքվի հայտարարությունները Հայաստանի վարած արտաքին քաղաքականության ուղիղ հետևանքն են։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս տեսակետը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության պետ Սաբինա Հաջիևան հայտարարել է, որ վերականգնողական աշխատանքներ են սկսել Դադիվանքում` նշելով, որ այնտեղից հայերի տարած սրբապատկերներն ու խաչքարերը, իրենց դիմումի համաձայն, ընդգրկվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում և Ինտերպոլի անդամ պետություններից որևէ մեկում հայտնաբերվելու դեպքում պետք է վերադարձվեն Ադրբեջանին։Նա անդրադարձավ նաև հարցին, թե ինչու է Ադրբեջանը շարունակաբար հայկական պատմամշակութային ժառանգությունը միջազգային հանրությանը ներկայացնում է որպես աղվանական, ալբանական կամ այլ երկրի։ Ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի՝ պատճառը մեկն է՝ Բաքուն ցանկանում է խուսափել էթնիկ զտման պատաստախանատվությունից և այն ամենից, ինչ վերացրել է Արցախում։Սաղաթելյանը շեշտեց՝ Ադրբեջանը փորձում է Արցախից վերացնել հայկական հետքը՝ ցույց տալով, թե այն երբեք հայկական չի եղել։Թեմային անդրադարձավ նաև խորհրդարանական 2–րդ ուժի` «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը` շեշտելով, որ Հայաստանը՝ որպես պետություն, պետք է ամենաբարձր մակարդակով և միջազգային հարթակներում արձագանքի Դադիվանքի վերաբերյալ ադրբեջանական հայտարարություններին։ Նա հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին նման հարցեր բարձրացնելու հարթակ է։Պատգամավորի համոզմամբ՝ հայկական կողմը պետք է Ադրբեջանի հայտարարություններին հստակ պետական գնահատական տա։«Պետք է հստակ գնահատական տրվի, ոչ թե գալ ԱԺ ու ասել, որ, օրինակ, Մատենադարանը խոսել է Գանձասարի մասին՝ հերքելով ադրբեջանական պնդումները»,– նշեց նա։
դադիվանք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25360352_156:0:1444:966_1920x0_80_0_0_d3ca6e5305beba7102ad9dfb8239009f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իշխան սաղաթելյան, դադիվանք, ադրբեջան
հայաստան, իշխան սաղաթելյան, դադիվանք, ադրբեջան
ՀՀ–ի քաղաքականության հետևանքն է․ ընդդիմադիրները՝ Դադիվանքից «գողացված» որմնանկարների մասին
11:57 22.09.2026 (Թարմացված է: 13:28 22.09.2026) Բաքուն հայտարարել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ից Ինտերպոլում է այն տեղեկությունը, թե հայկական կողմն ապօրինի խաչքարեր և որմնանկարներ է դուրս բերել Դադիվանքից։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Օկուպացված Արցախի Դադիվանք վանական համալիրից որմնանկարներ «գողանալու» մասին Բաքվի հայտարարությունները Հայաստանի վարած արտաքին քաղաքականության ուղիղ հետևանքն են։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս տեսակետը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության պետ Սաբինա Հաջիևան հայտարարել է, որ վերականգնողական աշխատանքներ են սկսել Դադիվանքում` նշելով, որ այնտեղից հայերի տարած սրբապատկերներն ու խաչքարերը, իրենց դիմումի համաձայն, ընդգրկվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում և Ինտերպոլի անդամ պետություններից որևէ մեկում հայտնաբերվելու դեպքում պետք է վերադարձվեն Ադրբեջանին։
«Սա ուղիղ հետևանք է Հայաստանի վարած արտաքին քաղաքականության ու այն արձագանքի, որ եղել է մինչ օրս։ Այսինքն՝ վերահաստատվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանը զոհից դարձնում է ագրեսոր»,- ասաց Սաղաթելյանը։
Նա անդրադարձավ նաև հարցին, թե ինչու է Ադրբեջանը շարունակաբար հայկական պատմամշակութային ժառանգությունը միջազգային հանրությանը ներկայացնում է որպես աղվանական, ալբանական կամ այլ երկրի։ Ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի՝ պատճառը մեկն է՝ Բաքուն ցանկանում է խուսափել էթնիկ զտման պատաստախանատվությունից և այն ամենից, ինչ վերացրել է Արցախում։
Սաղաթելյանը շեշտեց՝ Ադրբեջանը փորձում է Արցախից վերացնել հայկական հետքը՝ ցույց տալով, թե այն երբեք հայկական չի եղել։
Թեմային անդրադարձավ նաև խորհրդարանական 2–րդ ուժի` «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը` շեշտելով, որ Հայաստանը՝ որպես պետություն, պետք է ամենաբարձր մակարդակով և միջազգային հարթակներում արձագանքի Դադիվանքի վերաբերյալ ադրբեջանական հայտարարություններին։ Նա հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին նման հարցեր բարձրացնելու հարթակ է։
«Կարծում եմ՝ դրանից ավելի լավ ամբիոն չկա Ադրբեջանի քաղաքականության մասին խոսելու համար, որը միտված չէ խաղաղությանը, այլ մշակութային ցեղասպանության դրսևորում է՝ հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու, այդ ժառանգությունը խեղաթյուրելու քաղաքականություն։ Սա այն քաղաքականության շարունակությունն է, որը տասնամյակներ շարունակվում է»,– ասաց Ղահրամանյանը։
Պատգամավորի համոզմամբ՝ հայկական կողմը պետք է Ադրբեջանի հայտարարություններին հստակ պետական գնահատական տա։
«Պետք է հստակ գնահատական տրվի, ոչ թե գալ ԱԺ ու ասել, որ, օրինակ, Մատենադարանը խոսել է Գանձասարի մասին՝ հերքելով ադրբեջանական պնդումները»,– նշեց նա։