00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ում կրկին աճել են հղիության` սեռով պայմանավորված ընդհատումները

© Sputnik / Константин Михальчевский / Անցնել մեդիապահոցԲժիշկ
Բժիշկ - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2026
Բաժանորդագրվել
սեռով պայմանավորված հղիության ընդհատումների առումով առաջատար է Գեղարքունիքի մարզը
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների թիվը վերջին տարիներին կրկին սկսել է աճել, և խնդիրն առավել ընդգծված է ՀՀ մարզերում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը՝ հիմնվելով ՄԱԿ-ի ժողովրդագրական հիմնադրամի հետ համատեղ կատարված վերլուծությունների վրա:
Սեպտեմբերի 28-ը նշվում է որպես Հղիության անվտանգ ընդհատումների միջազգային օր: Ըստ վիճակագրության՝ 1990-ականներից մինչև հիմա ՀՀ-ում չի ծնվել մոտ 80․000 աղջիկ։
«Իրականում խնդիրը նոր չէ և 1990-ականներից կա Հայաստանում: Այդ տարիներին եղած սոցիալական տնտեսական դժվարություններից ելնելով` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների առումով Հայաստանը համալրեց աշխարհի թոփ երկրների ցանկը: 1990-ականներին Հարավային Կովկասում այդ առումով առաջատար էր Ադրբեջանը, երկրորդ տեղում Հայաստանն էր, իսկ երրորդում՝ Վրաստանը»,- նշեց Տեր-Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ ըստ հարաբերակցության` եթե 102-106 տղայի դիմաց ծնվում է 100 աղջիկ, համարվում է ծնված պահին նորմալ սեռերի բաշխվածություն։ Հայաստանը 1990-ականներից մինչև 2016 թվականը հասել էր 121 տղայի (100 աղջկա հաշվարկով), ու սա բավականին վատ ցուցանիշ է։ Տեր–Ստեփանյանը նշեց` 2016 թվականից հետո, երբ ընդունվեց սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներն արգելող օրենքը, ցուցանիշը բավականին բարելավել էր՝ իջնելով մինչև 108 տղա (100 աղջկա հաշվարկով)։
Այս տարվա ուսումնասիրություններն են ցույց տվել, որ ցուցանիշը կրկին բարձրացել է՝ հասնելով 111 տղայի դիմաց 100 աղջկա։

«Մարզերում այսօր խնդիրն առավել ընդգծված է, ու հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների առումով առաջատար է Գեղարքունիքի մարզը, որտեղ 124 տղայի դիմաց ծնվում է 100 աղջիկ։ Սա կատաստրոֆիկ մեծ ցուցանիշ է։ Հաջորդը Արարատի, Արմավիրի, Շիրակի և Արագածոտնի մարզերն են։ Ամենաբարվոք վիճակում Սյունիքի մարզն է։ Այստեղ բնականոն իրավիճակ է՝ 104 տղայի դիմաց ծնվում է 100 աղջիկ։

Խնդիրը լուծելու համար կրկին օրենսդրական, ազգային կամ այլ միջամտության անհրաժեշտություն կա, որպեսզի աղջիկ երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունք չլինի։ Ըստ Տեր-Ստեփանյանի՝ պետք է մարզային ընտանիքները վերցնել որպես թիրախային խումբ ու լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել հենց մարզերում։
Պրոֆեսորը նշեց` այսօր առաջին երեխայի դեպքում արդեն այդ խտրականությունը գրեթե չկա, 2-րդի պարագայում էլ։ Խնդիրն ավելի շատ ի հայտ է գալիս 3-րդ կամ 4-րդ երեխայի պարագայում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բժշկական համալսարանում կազմակերպված քննարկման ժամանակ շեշտեց, որ իրենց աշխատակազմում էլ մեծ ուշադրություն են դարձնում հղիության ընդհատումներին, երբ դա լինում է սեռով պայմանավորված։ ՄԻՊ-ն այստեղ մարդու իրավունքների խախտում է տեսնում՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության առումով։
Ըստ առկա ցուցանիշների՝ տարեկան շուրջ 1400 ապագա մայր չի ծնվում և տարիների հաշվարկով 2050թ-ին չի ծնվի 80 000 ապագա մայր, ու դրա հետևանքը կարող է լինել այն, որ 2050 թվականին չի լինի այդ մայրերից ծնվող շուրջ 90 000 երեխա։
Հիշեցնենք` 2024 թվականին այն ժամանակվա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել էր, որ կարող է խնդիր առաջանալ առաջիկա տարիներին աղջիկների թվաքանակի հետ կապված։
Լրահոս
0