00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքական վերնախավի և ՌԴ-ի նկատմամբ հասարակության դիրքորոշման միջև անջրպետ կա. Կոմլևա

© Sputnik / Andranik GhazaryanՎալենտինա Կոմլևա
Վալենտինա Կոմլևա - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2023
Վալենտինա Կոմլևա
Բաժանորդագրվել
Սոցիոլոգիական գիտությունների դոկտորը նշում է, որ ռազմավարական հարաբերություններ կառուցելը հեշտ է իր երկրի շահերով ապրող կառավարության հետ։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի քաղաքական վերնախավի դիրքորոշման և ՌԴ-ի նկատմամբ հասարակության վերաբերմունքի միջև մեծ անջրպետ կա։ Հայաստան կատարած այցի ընթացքում առաջինը սա է նկատել Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և հանրային ծառայության ակադեմիայի միջազգային տարածաշրջանագիտության և տարածաշրջանային կառավարման ֆակուլտետի արտասահմանյան տարածաշրջանագիտության ու միջազգային համագործակցության ամբիոնի վարիչ, տարածաշրջանային և միջազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Վալենտինա Կոմլևան:

«Մարդկանց հետ շատ եմ հանդիպում, օրերս Գյումրիում որպես համակազմակերպիչ ներկա էինք Զարգացման առաջնորդների միջազգային երիտասարդական համաժողովին։ Տեսնում եմ, որ հասարակությունն այնքան ջանասիրությամբ չի ողջունում Հայաստանի իշխանությունների հակառուսական հռետորաբանությունը կամ այլ երկրների ուղղությամբ վերկտորների փոփոխությունը և առաջնահերթությունների կառուցումը, որքան քաղաքական վերնախավը», - ասաց Կոմլևան Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում։

Նրա դիտարկմամբ՝ հայ հասարակության զգալի մասը կարծում է, որ կպահպանվեն Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք արտահայտվում են լուրջ ռազմավարական գործընկերությամբ։ Քաղաքացիներին ամենից շատ հուզում է մարդկային հաղորդակցությունների խզման վտանգը։ Նրանք ուզում են, որ պահպանվի շփվելու, միմյանց այցելելու հնարավորությունը։
«Երկրորդը, իհարկե, տնտեսական բաղադրիչն է։ Բոլորը հասկանում են, որ հայկական բիզնեսը շատ սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, և գործարար հարաբերությունների դիվերսիֆիկացիայի համար բավական երկար ժամանակ է պետք։ Դատելով այլ երկրների փորձից՝ մեծ է հավանականությունը, որ դրանք պարզապես կապակայունացվեն։ Սկզբնական փուլում ինչ-որ վերաբաշխում կլինի։ Այդ պատճառով նրանք, ովքեր ինչ-որ բիզնես շահեր ունեն, այնքան էլ շահագրգռված չեն այդ գործընթացից դուրս գալու կամ այդ հարաբերությունների քաոսի մեջ հայտնվելու հարցում։ Կորուստներից խուսափելու ցանկությունը ռացիոնալ մտածողություն է», - կարծում է Կոմլևան։
Նա խոստովանեց, որ Հայաստանում նախընտրում է ապրել ոչ թե հյուրանոցներում, այլ գյուղացիների տներում։ Հաճախ է զրուցում է տանտերերի, հարևանների հետ, և այդ խոսակցություններում միշտ գերակշռում է քաղաքական թեման։ Սովորաբար մարդիկ պատմում են Ռուսաստան մեկնած իրենց զավակների կամ թոռների մասին։ Sputnik Արմենիայի զրուցակցի խոսքով՝ նրանք վստահ են, որ հարաբերությունների այսօրվա սառեցումը ժամանակավոր երևույթ է, քանի որ ռազմական հատուկ գործողության պատճառով հիմա Ռուսաստանի համար էլ հեշտ չէ։
Ինչ վերաբերում է ավագ սերնդին, ապա նրանք, Կոմլևայի խոսքով, միանգամայն վստահ են, որ Ռուսաստանը գլոբալ հաղթանակ կտանի «բոլորի նկատմամբ», քանի որ պատմական փորձը ցույց է տալիս, որ այդպես պետք է լինի։ Միևնույն ժամանակ շատերը դժգոհ են Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում Ռուսաստանի պասիվ դիրքորոշումից։
ՀՀ–ն մտահոգված է` ինչո՞ւ է ՌԴ–ն միշտ քննադատում ՀՀ–ին, այլ ոչ թե Ադրբեջանին. Ալեն Սիմոնյան
«Չի կարելի ժխտել, որ ներքին դժգոհություն կա, որ այդքան ուժեղ տերությունը, այդքան ուժեղ երկիրը չկարողացավ պաշտպանել Հայաստանի շահերը։ Հակընդդեմ հարց է առաջանում՝ իսկ Ռուսաստանը ինչպե՞ս պետք է պաշտպաներ։ Հայաստանն ավելի քան 30 տարի ինքնուրույն երկիր է։ Արդեն պետք է սկզբունքորեն մեծացներ ինքնիշխանության սեփական ներուժը բոլոր ուղղություններով և հավանաբար արդեն կարող էր ինքնուրույն պաշտպանել իր դիրքերը համաշխարհային հարթակում», - ընդգծեց Կոմլևան։
Նրա խոսքով` այժմ մենք ապրում ենք ճանաչողական պատերազմների դարաշրջանում, և 15-18 տարեկաններն ամենաքիչն են ենթարկվում քարոզչության, ավելի գիտակցված են ընկալում տեղեկությունները։
Պատճառը, ըստ նրա, այն է, որ երիտասարդները հայտնվել են կրիտիկական իրավիճակում, և այդ ամենն ակտիվ քննարկվում է նրանց ընտանիքներում, նրանք տեսել են` ինչպես են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների գալիս Հայաստան, և այդ խնդիրը հուզում է նրանց։ Այս ամենի արդյունքում աճել է տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ անվստահությունը, և իրավիճակը ինքնուրույն հասկանալու, իմաստավորելու ցանկություն է առաջացրել։
Հայաստանը երկրորդ տուն է դարձել ԼՂ–ից տեղահանված ռուսների համար. Աբրամով
Ըստ Կոմլևայի՝ երիտասարդներն այժմ այնքան էլ չեն հավատում պաշտոնական լրահոսին, փորձում են ինքնուրույն տեղեկություններ փնտրել, այդ թվում՝ սոցիալական ցանցերում։ Քանի որ նրանք դժվարությամբ են վստահում պաշտոնական տեղեկություններին, մեծանում է քաղաքացիական ժուռնալիստիկայի դերը։
Իսկ ահա միջին տարիքի մարդկանց վրա ազդում են հատվածական մտածողության գործիքներն ու օրինաչափությունները։ Կոմլևայի կարծիքով՝ միջին տարիքի մարդիկ, ըստ երևույթին, ստիպված չեն եղել հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ պետք է եղել ինքնուրույն տեղեկություններ փնտրել, և նրանք ավելի շատ են հայտնվում քարոզչության ազդեցության տակ։
Նա նշեց, որ Հայաստանում աշխատում են Ռուսաստանից անջատվելու նույն տեխնոլոգիաները, ինչ բալթյան երկրներում, Մոլդովայում, Վրաստանում։ Տեխնոլոգիապես ոչ մի տարբերություն չկա, բոլոր քայլերը նույնն են: Այս քայլերի բովանդակությունը կարող է տարբեր լինել՝ ըստ համատեքստի: Պայքարելով ժողովուրդների պատմական հիշողության դեմ՝ քաղտեխնոլոգները ջնջում են պատմական տարեթվերը, քանդում հուշարձանները, փոխում պատմության դասագրքերը։ Հորինված պատմություններ են սերմանում այն մասին, որ երկիրը պատմականորեն կապված է Ռուսաստանի հետ կապ չունեցող քաղաքակրթությունների հետ: Իսկ եթե այդպիսի քաղաքակրթություններ չկան, դրանք հորինվում են։
«Կա Էլիզաբեթ Նոել-Նոյմանի հասարակական կարծիքի հետ աշխատելու օրենք՝ խոսող փոքրամասնության և լուռ մեծամասնության օրենք: Ճանաչողական պատերազմների իմաստն այն է, որ մարդուն ստիպեն անել մի բան, և նրան թվա, թե ինքն է կայացրել այդ որոշումը: Դրանք մարդկանց գիտակցության վրա ազդելու հոգեբանական մանիպուլյացիաներ են: Կա նաև այնպիսի հասկացություն, ինչպիսին է սոցիալական հասունացումը։ Եթե ուղիղ խոսենք, կարծում եմ, որ հայ հասարակությունը դեռ չի հասունացել կամ նրան «չեն հասունացրել» այնքան, որ պատրաստ լինի Ռուսաստանի հետ հարաբերությունների ամբողջական խզման։ Իմ տեսածից դատելով` կարող եմ ասել, որ այնպիսի էֆեկտ, որին սպասում է հակառուսական մեդիան, առայժմ չկա հանրային գիտակցության մեջ», - վստահ է Կոմլևան։
Նա կարծում է, որ Հայաստանում, ինչպես և հետխորհրդային մյուս հանրապետություններում, բավական ցածր է հոգեբանական գրագիտության մակարդակը, ինչը կօգներ դիմակայել կեղծ նարատիվներին:
Այդ առումով, Կոմլևայի կարծիքով, պետք է իրենց դիրքորոշումն ուժեղացնեն այն կառույցները, որոնք աշխատում են մեդիատիրույթում և շահագրգռված են Ռուսաստանի հետ բարի հարաբերությունների, ռազմավարական գործընկերության պահպանման հարցում։
Մարդկանց պետք է պատմել, թե ինչ է ճանաչողական պատերազմը, ինչ է կոգնիտիվ մատրիցան, իսկ եթե Հայաստանում փակվեն այն ալիքները, որոնք օբյեկտիվ, հավաստի և համոզիչ տեղեկատվություն են ապահովում այն մասին, թե ինչու Հայաստանը պետք պահպանի ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, ապա, իհարկե, հասարակության շրջանում կմեծանա հակառուսական դիրքորոշումը։
«Պետք է ավելի շատ քաղաքացիական հաղորդակցություններ կառուցել։ Գլխավորը` նկատել խնդիրները, վերլուծել, հրապարակավ քննարկել և լուծումներ առաջարկել։ Իսկ եթե դրանք չնկատեք և անկեղծորեն չքննարկեք, ապա այդ դեպքում լուծում չի լինի։ Պարզ է, որ երբ քաղաքական վերնախավն ապրում է իր երկրի շահերով, ժողովրդի շահերով, ապա այդ քաղաքական վերնախավի հետ ռազմավարական հարաբերություններ կառուցելն ավելի հեշտ է», - եզրափակեց Կոմլևան։
Նա նշեց, որ իր ղեկավարած ինստիտուտի գործունեությունն ուղղված է փորձագիտական, գիտական, երիտասարդական, կրթական համայնքների հետ բարեկամական և մասնագիտական հաղորդակցությունների հաստատմանը: Դա կարևոր է երկրում տեղի ունեցող գործընթացներն ավելի լավ հասկանալու, բարեկամական հաղորդակցություններ կառուցելու համար։ Եվ անհրաժեշտ է, որպեսզի լուծումներ մշակվեն պահպանելու համար այն բարեկամական հարաբերությունները, որոնք երկար ժամանակ եղել են Ռուսաստան և Հայաստանի միջև, և որոնք մինչ օրս շատ առումներով պահպանվում են հասարակության և փորձագետների մակարդակում։
Լրահոս
0