00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գանձասարի հարցով ԿԳՄՍՆ-ն հղում է անում վարչապետին, վարչապետը՝ Մատենադարանի տնօրենին

Գանձասարը - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2026
Գանձասարը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախարարությունը պատասխանել է հարցմանը` ԱԺ նիստի հղումներով դնելով։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik, Անի Օհանյան. Արցախի Գանձասար վանական համալիրի հայկականության և Ադրբեջանի իշխանության` այն աղվանական ներկայացնելու փորձերին պատասխանելու հարցով ՀՀ–ում հղումների յուրօրինակ շրջան է ստացվել:
Հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար Sputnik Արմենիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից փորձել էր պարզել՝ նախարարությունը պատրաստվո՞ւմ է հրապարակավ արձագանքել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին և արդյոք մտադի՞ր է Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին հրավիրել Մատենադարան՝ նրանց ներկայացնելու Գանձասարի Մատենադարանից պահպանված ձեռագրերի բնօրինակները։
Նշենք, որ սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների (շուրջ 150 մարդ՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից) համար այց էր կազմակերպել Արցախ։ Հաջիևը դիվանագետներին ցուցադրել էր հայկական արժեքավոր ձեռագրերի թանգարանային կրկնօրինակներ՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում -խմբ․)։ Ալիևի օգնականն այդ ամենը ներկայացրել է որպես «ապացույց», թե հայերը կեղծել են Գանձասարի պատմությունը։
Ոլորտի պետական քաղաքականության համար պատասխանատու ԿԳՄՍ նախարարությունը մեզ ուղարկված պատասխանում հղում է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանի` խորհրդարանում սեպտեմբերի 19–ին կառավարություն–ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցրած մտքին, որն էլ իր հերթին հղում էր անում Մատենադարանի տնօրենին։
Իսկ Փաշինյանն ասել էր, թե Հայաստանի Հանրապետությունն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել և արձանագրել է Գանձասարի վանական համալիրի հայկական ծագումը։ Նա նաև հայտարարել էր, որ Ադրբեջանին Գանձասարի հայկական ծագումն ապացուցելու նպատակադրումը համարում է «անիմաստ և անիրագործելի խնդիր»։
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը որևէ հայտարարություն չէր արել, այլ ընդամենն անդրադարձել էր խնդրին, քանի որ ԱԺ–կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ նրան հարց էր ուղղել ընդդիմադիր պատգամավորը։
Sputnik Արմենիայի հարցերը` ԿԳՄՍ քայլերի մասին, մնացին առանց բուն պատասխանի։ Հարցերի պատասխանը «ոդիսականում» այդպես էլ չհայտնվեց։
Այսպիսով՝ ադրբեջանական կողմից Գանձասարի վերաբերյալ թեզերը դիվանագետներին ներկայացնում է երկրի նախագահի օգնականը, իսկ հայկական կողմից դրանց պատասխանում է գիտական հաստատության ղեկավարը` պատմագիտական հակափաստարկներով։
Մինչդեռ ԿԳՄՍ նախարարության կառուցվածքում գործում են մշակութային ժառանգության, պատմության և մշակութային հուշարձանների վարչությունները։
Հիշեցնենք նաև, որ 2020 թ. դեկտեմբերի 18-ի ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը ԶԼՄ–ներին տրված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը գտնվում է ԱԳՆ մշտական ուշադրության կենտրոնում։ Ավելին՝ ԱԳՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացրել էր պատերազմի ընթացքում հայկական հուշարձանների թիրախավորումն ու ռմբակոծումը հիմնավորող համապարփակ նյութեր և փաստեր։
2021 թ. մարտին արդեն հենց ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարությամբ արձագանքել է Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանները «աղվանական» ներկայացնելու քաղաքականությանը։ ԱԳՆ-ն անդրադարձել էր նույնիսկ Ադրբեջանի նախագահի՝ Ծակուռի հայկական եկեղեցին «աղվանական» ներկայացնելու հայտարարությանը և այն բնութագրել որպես պատմական փաստերի կեղծման ու հայկական մշակութային արժեքների օտարման պրակտիկա։
Ասենք՝ ասացի, որ Գանձասարը հայկական է, դա մեզ ո՞ւր է տանելու. Ալեն Սիմոնյան
Լրահոս
0