00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
10 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ասենք՝ ասացի, որ Գանձասարը հայկական է, դա մեզ ո՞ւր է տանելու. Ալեն Սիմոնյան

Բաժանորդագրվել
Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ ամեն 2 օրը մեկ խոսում է Հիքմեթ Հաջիևի հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեցությամբ օտարերկրյա դեսպանների` Գանձասար ու Դադիվանք այցից հետո ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը զրուցել է Հաջիևի հետ, բայց մանրամասներ հրաժարվում է ասել։
Նշենք, որ սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների (շուրջ 150 մարդ՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից) համար այց էր կազմակերպել Արցախ։ Հաջիևը դիվանագետներին ցուցադրել էր հայկական արժեքավոր ձեռագրերի թանգարանային կրկնօրինակներ՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում -խմբ․)։ Ալիևի օգնականն այդ ամենը ներկայացրել է որպես «ապացույց», թե հայերը կեղծել են Գանձասարի պատմությունը։
«Մենք մշտապես կապի մեջ ենք. ինքն ունի իմ հեռախոսահամարը, ես ունեմ իր հեռախոսահամարը, երկու օրը մեկ մենք զրուցում ենք»,– լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողների հարցին, թե կոնկրետ ի՞նչ են քննարկել Հաջիևի հետ, և արդյոք Ալեն Սմոնյանը նրան ասել է, որ Գանձասարը հայկական է` Սիմոնյանը պատասխանեց, որ Հաջիևի հետ ինքն այլ ձևաչափում ու այլ թեմաներով է խոսում։
«Մենք չենք խոսում` ով ա սխալ, ով ա ճիշտ։ Ես ասում եմ` կա մեր տեսակետը ու կար իրենց տեսակետը, իմ աշխատանքի իմաստը էն ա, որ տեսակետները չգան, բախվեն իրար։Ասենք՝ ասացի, որ Գանձասարը հայկական է, դա մեզ ո՞ւր է տանելու»,– հավելեց ԱԽ քարտուղարը։
Ալեն Սիմոնյանի կարծիքով` այս հարցում արդեն ամեն ինչ ասված է, և միշտ չէ, որ պետք է արձագանքել ամեն ասածի։
ԱԳՆ–ն ինչ պետք է աներ, արել է․ Միրզոյանը՝ Արցախում Բաքվի կազմակերպած այցի մասին
Հիշեցնենք՝ օտարերկրյա դիվանագետների այցը և Հաջիևի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակներում մեծ դժգոհության և քննադատության ալիք են բարձրացրել։ Պատճառներից մեկը մշակութային կեղծարարությունն է եղել։ Հաջիևը հայտարարել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Նա նաև պնդել էր, թե Գանձասարը XIII դարում կառուցել է «Կովկասյան Աղվանքի տիրակալ» Հասան Ջալալ Դոլան, իսկ վանքը Կովկասյան Աղվանքի բազմադարյա քրիստոնեական ժառանգության վկայություններից է։ Ադրբեջանի նախագահի օգնականը նաև պնդել էր, թե հայկական կողմը «վերականգնման» անվան տակ միջամտություններ է կատարել հուշարձաններին՝ վնասելով դրանց «ճարտարապետական իսկությունն ու սկզբնական տեսքը»։
Լրահոս
0