https://arm.sputniknews.ru/20260927/dzhvar-e-gtnel-ezrer-hh-ishkhanutjan-het-gagik-baghunc-107357137.html
Դժվար է գտնել եզրեր ՀՀ իշխանության հետ. Գագիկ Բաղունց
Դժվար է գտնել եզրեր ՀՀ իշխանության հետ. Գագիկ Բաղունց
Sputnik Արմենիա
Ըստ նրա` խաղաղությունը պետք է հենված լինի հզոր երկրի, հզոր բանակի ու հզոր տնտեսության վրա։ 27.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-27T11:28+0400
2026-09-27T11:28+0400
2026-09-27T11:28+0400
գագիկ բաղունց
արցախ
եռաբլուր պանթեոն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1b/107353546_0:40:1500:884_1920x0_80_0_0_5143ac02783e08b6827e32327aa0e700.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. 2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ, ու արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։Խոսելով ՀՀ իշխանության հետ համագործակցության մասին` նա նշեց, որ իրենք սպասում էին դրան, բայց արդյունքում ստացան միայն անտեսում։Նշենք, որ օրեր առաջ ԱԺ–ում «Արցախահայերի սոցիալ–տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկում էր տեղի ունենում` խորհրդարանական ուժերի մասնակցությամբ։ Սակայն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ելույթից հետո ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ–ական Մարիամ Պողոսյանը հայտարարեց, թե իրենք եկել էին քննարկելու սոցիալական խնդիրները, սակայն այս հանդիպումը կարծես թե դարձել է միջխորհրդարանական հանդիպում։ Ինչից հետո ՔՊ–ական հատուկենտ պատգամավորները ցուցադրաբար լքեցին դահլիճը։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1b/107353546_142:0:1475:1000_1920x0_80_0_0_a29d59c4e7c6d177c7a8ef94cda71d85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ բաղունց, արցախ, եռաբլուր պանթեոն
գագիկ բաղունց, արցախ, եռաբլուր պանթեոն
Դժվար է գտնել եզրեր ՀՀ իշխանության հետ. Գագիկ Բաղունց
Ըստ նրա` խաղաղությունը պետք է հենված լինի հզոր երկրի, հզոր բանակի ու հզոր տնտեսության վրա։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. 2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ, ու արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։
«Միայն միասնական ջանքերով հայ ազգը կարող է պահպանել ունեցածը։ Այն անկախությունն ու խաղաղությունը, որի մասին մենք խոսում ենք։ Խաղաղությունը չի լինում միայն դիվանագիտական ջանքերի շնոհիվ։ Խաղաղությունը պետք է հենված լինի հզոր երկրի, հզոր բանակի ու հզոր տնտեսության վրա։ Այդ միասնության գաղափարը մեզ պետք է միշտ ուղեկցի»,– ասաց Բաղունցը լրագրողների հետ զրույցում։
Խոսելով ՀՀ իշխանության հետ համագործակցության մասին` նա նշեց, որ իրենք սպասում էին դրան, բայց արդյունքում ստացան միայն անտեսում։
«Դժվար է գտնել եզրեր ՀՀ իշխանության հետ։ Հարցը հասնում է անգամ նրան, որ ԱԺ–ում արցախահայության սոցիալ–տնտեսական խնդիրների քննարկումներ է կազմակերպվում, և այդ քննարկումներին իշխող կուսակցության պատգամավորները հրաժարվում են մասնակցել»,– հավելեց Բաղունցը։
Նշենք, որ օրեր առաջ ԱԺ–ում «Արցախահայերի սոցիալ–տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկում էր տեղի ունենում` խորհրդարանական ուժերի մասնակցությամբ։ Սակայն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ելույթից հետո ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ–ական Մարիամ Պողոսյանը հայտարարեց, թե իրենք եկել էին քննարկելու սոցիալական խնդիրները, սակայն այս հանդիպումը կարծես թե դարձել է միջխորհրդարանական հանդիպում։ Ինչից հետո ՔՊ–ական հատուկենտ պատգամավորները ցուցադրաբար
լքեցին դահլիճը։