https://arm.sputniknews.ru/20260923/hhum-aprvogh-8000-arcakhcineric-4000n-e-ogtvel-bnaranajin-tsragric-gegham-stepanjan-107204766.html
Արցախի ՄԻՊ–ի ելույթից հետո ՔՊ–ական հատուկենտ պատգամավորները ցուցադրաբար լքեցին դահլիճը
Արցախի ՄԻՊ–ի ելույթից հետո ՔՊ–ական հատուկենտ պատգամավորները ցուցադրաբար լքեցին դահլիճը
Sputnik Արմենիա
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ–ական Մարիամ Պողոսյանը հայտարարեց, թե իրենք եկել էին քննարկելու սոցիալական խնդիրները։ 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T16:32+0400
2026-09-23T16:32+0400
2026-09-23T17:27+0400
արցախ
աժ (ազգային ժողով)
քննարկում
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107207061_0:275:1255:980_1920x0_80_0_0_bd88b26e907f97f6d904cc35bedee820.png
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ապրող 8000 արցախցի վերցրել է պետության կողմից տրվող բնակարանային աջակցության սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000–ը։ Այդ մասին ՀՀ ԱԺ–ում «Արցախահայերի սոցիալ–տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկմանը հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ստեփանյանի ելույթից հետո ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ–ական Մարիամ Պողոսյանը հայտարարեց, թե իրենք եկել էին քննարկելու սոցիալական խնդիրները, սակայն այս հանդիպումը կարծես թե դարձել է միջխորհրդարանական հանդիպում։Ստեփանյանը ՔՊ պատգամավորների հետևից արձագանքեց, թե հույս ունի՝ նրանք գոնե առցանց կհետևեն իրենց քննարկմանը։Նիստը վարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը, դիմելով դահլիճը լքող կառավարության անդամներին և մասնավորապես ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանին, ասաց. «Մի՞թե այս հարցերը կառավարության ներկայացուցիչներին հասցեագրված չէին։ Հարգելի կառավարություն, հիշեք, որ դուք հաշվետու եք Ազգային ժողովին…»։ Արդյունքում քննարկումը շարունակեցին միայն ընդդիմադիր պատգամավորներն ու արցախցիների ներկայացուցիչները։2025 թվականին արցախցիների գույքային իրավունքի 657 դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Ղազարյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Члены правящей фракции покинули зал после выступления карабахского омбудсмена
Sputnik Արմենիա
Члены правящей фракции покинули зал после выступления карабахского омбудсмена
2026-09-23T16:32+0400
true
PT0M17S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107207061_0:157:1255:1098_1920x0_80_0_0_2a8d0f25c1800969e09cba209195359b.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, աժ (ազգային ժողով), քննարկում, տեսանյութ, տեսանյութեր, видео
արցախ, աժ (ազգային ժողով), քննարկում, տեսանյութ, տեսանյութեր, видео
Արցախի ՄԻՊ–ի ելույթից հետո ՔՊ–ական հատուկենտ պատգամավորները ցուցադրաբար լքեցին դահլիճը
16:32 23.09.2026 (Թարմացված է: 17:27 23.09.2026) ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ–ական Մարիամ Պողոսյանը հայտարարեց, թե իրենք եկել էին քննարկելու սոցիալական խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ապրող 8000 արցախցի վերցրել է պետության կողմից տրվող բնակարանային աջակցության սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000–ը։ Այդ մասին ՀՀ ԱԺ–ում «Արցախահայերի սոցիալ–տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկմանը հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Դա նշանակում է, որ մարդիկ վերցնում են, բայց չեն կարողանում իրացնել այդ սերտիֆիկատները` այդ պայմաններին համապատասխան ու համարժեք չեն կարողանում գտնել բնակարան։ Պետության կողմից տրվող չնչին այն աջակցությունը, որ տրվում է բնակարանների վարձավճարների համար, որևէ կերպ չի համապատասխանում արցախցիների կարիքներին»,– ընդգծեց նա։
Ստեփանյանի ելույթից հետո ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ–ական Մարիամ Պողոսյանը հայտարարեց, թե իրենք եկել էին քննարկելու սոցիալական խնդիրները, սակայն այս հանդիպումը կարծես թե դարձել է միջխորհրդարանական հանդիպում։
«Ինչ–որ պաշտոնների անուններ են հնչում, իսկ մենք բազմիցս ասել ենք, որ ՀՀ–ում չի կարող լինել երկու խորհրդարան, կառավարություն, մենք ստիպված լքում ենք այս քննարկումը»,– հայտարարեց Պողոսյանը, ում, ըստ էության, դուր չէր եկել այն, որ Գեղամ Ստեփանյանը ներկայացել էր որպես Արցախի ՄԻՊ։
Ստեփանյանը ՔՊ պատգամավորների հետևից արձագանքեց, թե հույս ունի՝ նրանք գոնե առցանց կհետևեն իրենց քննարկմանը։
Նիստը վարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը, դիմելով դահլիճը լքող կառավարության անդամներին և մասնավորապես ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանին, ասաց. «Մի՞թե այս հարցերը կառավարության ներկայացուցիչներին հասցեագրված չէին։ Հարգելի կառավարություն, հիշեք, որ դուք հաշվետու եք Ազգային ժողովին…»։
Արդյունքում քննարկումը շարունակեցին միայն ընդդիմադիր պատգամավորներն ու արցախցիների ներկայացուցիչները։