00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
11 ր
Ուղիղ եթեր
10:13
47 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
12:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռոբերտ Քոչարյանը պահվում է «ԿԳԲ–ի պադվալի» ամենամութ և ամենափոքր խցում. «Փաստ»

© Sputnik / Asatur YesayantsՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2026
Բաժանորդագրվել
Թերթը գրում է, որ մենախցում չկա աթոռ, սեղան, որտեղ Ռոբերտ Քոչարյանը կկարողանար տարրական աշխատանքային գործունեություն իրականացնել կամ պարզապես նստել:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահվում է «ԿԳԲ–ի պադվալի» ամենամութ և ամենափոքր խցում։ Այս մասին գրում է «Փաստ» թերթը։
Պարբերականը հիշեցնում է, որ Քոչարյանը երեկ դատական նիստին ներկայացավ բավականին բարձր տրամադրությամբ, իրեն բնորոշ ձիգ կեցվածքով, կարծես կալանավայրից եկած չլիներ, որտեղ պահվում է արդեն 1 ամիս, բայց թերթին հասած տեղեկությունների համաձայն` որքան էլ նախկին նախագահն իրեն ամուր է պահում, չի բողոքում, իրավիճակն այլ է։
«Ըստ նրա շրջապատի ներկայացուցիչների` առնվազն լուրջ խնդիր կա կալանքի պայմանների առումով: Ասում են՝ Քոչարյանի նախորդ 3 կալանքները ևս «խաղուպար» անվանելը դժվար կլիներ, սակայն այս անգամ այն դժվարությունները, որոնք կրում են նախագահն ու նրա որդին, առավել ջանասիրությամբ են կազմակերպվում: Նախկին նախագահը պահվում է «ԿԳԲ պադվալի» ամենամութ և ամենափոքր խցում, որտեղ կարծես հատուկ տեղադրվել է երկհարկանի մահճակալ՝ 5x3 տարածքն էլ ավելի անհարմար դարձնելու նպատակով։ Չկա աթոռ, սեղան, որտեղ Քոչարյանը կկարողանար տարրական աշխատանքային գործունեություն իրականացնել կամ պարզապես նստել»,– գրում է թերթը:
Ըստ պարբերականի` երբ ՄԻՊ-ն այցելել է, այդ ամենն արձանագրել է, նույնիսկ դիմել է համապատասխան մարմիններին այդ հարցով, սակայն արդեն մեկ ամիս է՝ խնդիրները համառորեն լուծում չեն գտնում:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` տեսակցությունները ևս խիստ սահմանափակ են. փաստաբաններից զատ այդպիսի իրավունք ունեն միայն ընտանիքի անդամները, այն էլ՝ ամսական ընդամենը 2 անգամ: Արգելված են տեսակցություններն իր քաղաքական թիմի անդամների հետ. նույնիսկ ԱԺ պատգամավորները, որոնք պետք է հնարավորություն ունենան տեսակցելու առհասարակ կալանքի տակ պահվող ցանկացած անձի, իրենց փաստացի քաղաքական առաջնորդի հետ ստիպված են շփվել փաստաբանների միջոցով։
Լրատվամիջոցը նշում է` նախագահի շրջապատն այս երևույթները չի կապում միայն Նիկոլ Փաշինյանի հրապարակային հրահանգների հետ, վստահ են, որ գործում է նաև միջամտության այլ՝ հատուկ տեսակ՝ նեղություն տալու ամեն մանրուքում:
«Կարծիք կա, որ այս ամենը կազմակերպվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետի ցուցումներով, որը վերջերս է նշանակվել այդ պաշտոնում, որովհետև Աննա Հակոբյանի վարսավիր ընկերուհու՝ Անուշ Մելքոնյանի ամուսինն է: Խոսքը Ռոբերտ Թամարյանի մասին է, որը 2018-ից հետո թռիչքային կարիերային աճ ունեցավ՝ համակարգի մասնագետից 2025 թվականին դառնալով քրեակատարողականի պետ»,– գրում է թերթը։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Լրահոս
0