https://arm.sputniknews.ru/20260926/adrbejani-ag-nakharary-mak-um-hajtararel-e-baqun-ev-erevany-de-faktvo-khaghaghutjan-en-hasel-107332959.html
Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ում հայտարարել է՝ Բաքուն և Երևանը դե ֆակտո խաղաղության են հասել
Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ում հայտարարել է՝ Բաքուն և Երևանը դե ֆակտո խաղաղության են հասել
Sputnik Արմենիա
Բայրամովն ընդգծել է, որ կարգավորման գործընթացը դեռ չի ավարտվել։ 26.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-26T11:08+0400
2026-09-26T11:08+0400
2026-09-26T11:16+0400
հայաստան
ադրբեջան
ջեյհուն բայրամով
խաղաղության պայմանագիր
խաղաղություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/17/66354361_0:0:1598:899_1920x0_80_0_0_3ea69b33c0926f17705f7869e4709de2.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանն ու Ադրբեջանը դե ֆակտո հասել են խաղաղության, սակայն կարգավորման գործընթացն ավարտին հասնելու համար անհրաժեշտ է վերացնել մնացած խոչընդոտները և ստորագրել արդեն նախաստորագրված համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ։ Նրա ելույթի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։Որպես խաղաղության գործընթացի գործնական արդյունք նախարարը նշել է Ադրբեջանի կողմից տարանցիկ սահմանափակումների վերացումը, ինչը, նրա խոսքով, դյուրացրել է ապրանքների տեղափոխումը Հայաստան և Հայաստանից դուրս, ինչպես նաև երկկողմ առևտրային կապերի հաստատումը:Բայրամովը շեշտադրել է դեպի Հայաստան նավթամթերքի մատակարարումը։Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ խաղաղության օրակարգի առաջմղումը հնարավորություններ է բացում ամբողջ տարածաշրջանի կայունության ամրապնդման, տրանսպորտային կապերի զարգացման և տնտեսական օգուտներ ստանալու համար:Բայրամովն ընդգծել է, որ կարգավորման գործընթացը դեռ չի ավարտվել։«Այս գործընթացի անշրջելիությունն ապահովելու համար չափազանց կարևոր է վերացնել մնացած խոչընդոտները, որպեսզի պայմաններ ստեղծվեն արդեն նախաստորագրված երկկողմ համաձայնագրի վերջնական ստորագրման միջոցով կարգավորման գործընթացն ավարտելու համար»,- հայտարարել է ադրբեջանցի նախարարը:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: Ադրբեջանը պնդում է, որ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո գործընթացն ավարտելու համար պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն` Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ, քանի որ դրանում, ըստ Բաքվի, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/17/66354361_115:0:1314:899_1920x0_80_0_0_b2e85f7c2f21da70fbfcdfb72da122a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ջեյհուն բայրամով, խաղաղության պայմանագիր, խաղաղություն
հայաստան, ադրբեջան, ջեյհուն բայրամով, խաղաղության պայմանագիր, խաղաղություն
Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ում հայտարարել է՝ Բաքուն և Երևանը դե ֆակտո խաղաղության են հասել
11:08 26.09.2026 (Թարմացված է: 11:16 26.09.2026) Բայրամովն ընդգծել է, որ կարգավորման գործընթացը դեռ չի ավարտվել։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանն ու Ադրբեջանը դե ֆակտո հասել են խաղաղության, սակայն կարգավորման գործընթացն ավարտին հասնելու համար անհրաժեշտ է վերացնել մնացած խոչընդոտները և ստորագրել արդեն նախաստորագրված համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ։ Նրա ելույթի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։
Որպես խաղաղության գործընթացի գործնական արդյունք նախարարը նշել է Ադրբեջանի կողմից տարանցիկ սահմանափակումների վերացումը, ինչը, նրա խոսքով, դյուրացրել է ապրանքների տեղափոխումը Հայաստան և Հայաստանից դուրս, ինչպես նաև երկկողմ առևտրային կապերի հաստատումը:
Բայրամովը շեշտադրել է դեպի Հայաստան նավթամթերքի մատակարարումը։
«Չնայած միջազգային շուկաներում աճող անկայունությանը և համապատասխան արտադրանքի համաշխարհային պահանջարկի մեծացմանը` Ադրբեջանը պարբերաբար Հայաստանին ապահովում է ռազմավարական նշանակություն ունեցող նավթամթերքով»,- հայտարարել է նա:
Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ խաղաղության օրակարգի առաջմղումը հնարավորություններ է բացում ամբողջ տարածաշրջանի կայունության ամրապնդման, տրանսպորտային կապերի զարգացման և տնտեսական օգուտներ ստանալու համար:
Բայրամովն ընդգծել է, որ կարգավորման գործընթացը դեռ չի ավարտվել։
«Այս գործընթացի անշրջելիությունն ապահովելու համար չափազանց կարևոր է վերացնել մնացած խոչընդոտները, որպեսզի պայմաններ ստեղծվեն արդեն նախաստորագրված երկկողմ համաձայնագրի վերջնական ստորագրման միջոցով կարգավորման գործընթացն ավարտելու համար»,- հայտարարել է ադրբեջանցի նախարարը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Ադրբեջանը պնդում է, որ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո գործընթացն ավարտելու համար պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն` Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ, քանի որ դրանում, ըստ Բաքվի, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան: