https://arm.sputniknews.ru/20260925/vorvonq-en-hhrd-haraberutjunneri-zargacman-havanakan-scenarnery-qaghaqageti-kartsiqy-107321569.html
Որո՞նք են ՀՀ–ՌԴ հարաբերությունների զարգացման հավանական սցենարները․ քաղաքագետի կարծիքը
Որո՞նք են ՀՀ–ՌԴ հարաբերությունների զարգացման հավանական սցենարները․ քաղաքագետի կարծիքը
Sputnik Արմենիա
Այս փուլում հարաբերությունների բարելավման հավանականությունը, քաղաքագետի կարծիքով, բավականին ցածր է։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T21:21+0400
2026-09-25T21:21+0400
2026-09-25T21:21+0400
բենիամին պողոսյան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրամիություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/16/97144724_0:94:1280:814_1920x0_80_0_0_b3ae0922f7a5a46f8b22a2ee829d7aba.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա վատթարացման սցենարն այս պահին ամենահավանականն է թվում։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց «APRI Armenia» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ բարդ է գնահատել հավանական սցենարները։ Այնուամենայնիվ, այս պահին հետագա վատթարացման հավանականությունն ավելի մեծ է թվում։Հարաբերությունների վատթարացման սցենարը, քաղաքագետի կարծիքով, նախ և առաջ կշարունակի արտացոլվել տնտեսական ոլորտում։ Դա կարող է վերաբերել գազի գնի բարձրացմանը, դրա մատակարարումների դադարեցմանը, ցորենի կամ այլ զգայուն ապրանքների մատակարարումների դադարեցմանը, Հայաստանի քաղաքացիների համար ռուսական աշխատաշուկայի փաստացի փակմանը, ՌԴ-ից բանկային ֆինանսական փոխանցումների սահմանափակմանը։«Հավանականություն կա, որ մենք կարող ենք այս միջոցառումների մի մասի ականատեսը դառնալ արդեն 2027 թվականի սկզբին»,-ասաց Պողոսյանը։Ինչ վերաբերում է հարաբերությունների բարելավման սցենարին, ապա Պողոսյանի խոսքով` Ռուսաստանը 2 հստակ պայման է առաջադրել Հայաստանին։«Բաց հայտարարվել է մի պահանջը՝ հանրաքվե անցկացնելու մասին։ Գուցե կա նաև երկրորդ՝ ոչ հստակ արտահալածած պահանջը, որ պետք է չեղարկել Եվրամիությանն անդամակցության գործընթացի մասին օրենքը, որն ընդունվել է 2025 թվականի գարնանը։ Եթե Հայաստանը երկուսն էլ չի անում, ապա այդ բացասական սցենարների հավանականությունը գնալով մեծանում է»,-նշեց քաղաքագետը։Իսկ Հայաստանի կառավարության դիրքորոշումն այս պահին այն է, որ հանրաքվեի հարցը դեռևս չի հասունացել, իսկ օրենքը չի չեղարկվելու։Հիշեցնենք՝ 2026 թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը Հայաստանի օրինական իրավունքն է, սակայն այն բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության առումով։ Նա Փաշինյանին առաջարկեց ԵՄ անդամակցության հարցում ընտրության հնարավորություն տալ Հայաստանի ժողովրդին և հարցնել՝ ինչ են ցանկանում մարդիկ։Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Այս ֆոնին «Ռոսսելխոզնադզորը» 2026 թ. մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով։Հավելենք՝ Հայաստանը կանգնեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առջև 2025 թվականի մարտին Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունելուց հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/16/97144724_28:0:1212:888_1920x0_80_0_0_4d3fd4389088d76abd8e788fc9e9fd1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենիամին պողոսյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
բենիամին պողոսյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
Որո՞նք են ՀՀ–ՌԴ հարաբերությունների զարգացման հավանական սցենարները․ քաղաքագետի կարծիքը
Այս փուլում հարաբերությունների բարելավման հավանականությունը, քաղաքագետի կարծիքով, բավականին ցածր է։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա վատթարացման սցենարն այս պահին ամենահավանականն է թվում։ Այս մասին
Sputnik Արմենիային ասաց «APRI Armenia» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ բարդ է գնահատել հավանական սցենարները։ Այնուամենայնիվ, այս պահին հետագա վատթարացման հավանականությունն ավելի մեծ է թվում։
«Հարաբերությունների բարելավման հավանականությունը ես գնահատում եմ բավականին ցածր։ Իհարկե, ոչինչ չեմ բացառում, հատկապես այս խելահեղ աշխարհում։ Առկա մակարդակի, այսպես ասած, լարվածության ներկայիս մակարդակի պահպանման հավանականությունը միջին է, իսկ հետագա վատթարացման հավանականությունը՝ միջին կամ միջինից փոքր-ինչ բարձր»,-ասաց Պողոսյանը։
Հարաբերությունների վատթարացման սցենարը, քաղաքագետի կարծիքով, նախ և առաջ կշարունակի արտացոլվել տնտեսական ոլորտում։ Դա կարող է վերաբերել գազի գնի բարձրացմանը, դրա մատակարարումների դադարեցմանը, ցորենի կամ այլ զգայուն ապրանքների մատակարարումների դադարեցմանը, Հայաստանի քաղաքացիների համար ռուսական աշխատաշուկայի փաստացի փակմանը, ՌԴ-ից բանկային ֆինանսական փոխանցումների սահմանափակմանը։
«Հավանականություն կա, որ մենք կարող ենք այս միջոցառումների մի մասի ականատեսը դառնալ արդեն 2027 թվականի սկզբին»,-ասաց Պողոսյանը։
Ինչ վերաբերում է հարաբերությունների բարելավման սցենարին, ապա Պողոսյանի խոսքով` Ռուսաստանը 2 հստակ պայման է առաջադրել Հայաստանին։
«Բաց հայտարարվել է մի պահանջը՝ հանրաքվե անցկացնելու մասին։ Գուցե կա նաև երկրորդ՝ ոչ հստակ արտահալածած պահանջը, որ պետք է չեղարկել Եվրամիությանն անդամակցության գործընթացի մասին օրենքը, որն ընդունվել է 2025 թվականի գարնանը։ Եթե Հայաստանը երկուսն էլ չի անում, ապա այդ բացասական սցենարների հավանականությունը գնալով մեծանում է»,-նշեց քաղաքագետը։
Իսկ Հայաստանի կառավարության դիրքորոշումն այս պահին այն է, որ հանրաքվեի հարցը դեռևս չի հասունացել, իսկ օրենքը չի չեղարկվելու։
Հիշեցնենք՝ 2026 թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ
հայտարարեց՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը Հայաստանի օրինական իրավունքն է, սակայն այն բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության առումով։ Նա Փաշինյանին առաջարկեց ԵՄ անդամակցության հարցում ընտրության հնարավորություն տալ Հայաստանի ժողովրդին և հարցնել՝ ինչ են ցանկանում մարդիկ։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները
հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Այս ֆոնին «Ռոսսելխոզնադզորը» 2026 թ. մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու
ծաղիկները, ապա`
միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից
«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով։
Հավելենք՝ Հայաստանը կանգնեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առջև 2025 թվականի մարտին Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունելուց հետո։