https://arm.sputniknews.ru/20260925/rusakan-razmabazan-petq-e-mna-ajspes-e-mtatsum-hh-um-harcvatsneri-shurj-65-y-107295934.html
Ռուսական ռազմաբազան պետք է մնա․ այսպես է մտածում ՀՀ-ում հարցվածների շուրջ 65%-ը
Ռուսական ռազմաբազան պետք է մնա․ այսպես է մտածում ՀՀ-ում հարցվածների շուրջ 65%-ը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, ՀՀ իշխանությունները չեն առարկի։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T14:33+0400
2026-09-25T14:33+0400
2026-09-25T14:36+0400
հարցում
գյումրու 102–րդ ռազմաբազա
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1338/28/13382869_0:294:1847:1333_1920x0_80_0_0_6256ce3433c70faf204d4aca5e3ae7e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում հարցվածների շուրջ 65%-ը կարծում է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում։ Այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Գելափ Ինթերնեշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 22-24-ը 1001 բնակչի շրջանում իրականացված հարցումների արդյունքները։Վերջին շաբաթներին լայնորեն քննարկվող հարցի վերաբերյալ այլ կարծիքներ էլ են հնչել։ Հարցվածների 28,9%-ը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի մեր երկրից, իսկ 6,8%-ը դժվարացել է այս հարցին պատասխանել։Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ։Ըստ նրա` եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, ՀՀ իշխանությունները չեն առարկի։Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1338/28/13382869_0:0:1847:1385_1920x0_80_0_0_727d004e4520adfdfeda2b99d4cd9b9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարցում, գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, ռուսաստան
հարցում, գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, ռուսաստան
Ռուսական ռազմաբազան պետք է մնա․ այսպես է մտածում ՀՀ-ում հարցվածների շուրջ 65%-ը
14:33 25.09.2026 (Թարմացված է: 14:36 25.09.2026) Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, ՀՀ իշխանությունները չեն առարկի։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում հարցվածների շուրջ 65%-ը կարծում է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում։ Այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Գելափ Ինթերնեշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 22-24-ը 1001 բնակչի շրջանում իրականացված հարցումների արդյունքները։
«39,7%-ը կարծում է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին երկրի անվտանգության ապահովման համար, 24,7%-ը նշել է, որ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, սակայն դրա տեղակայման հարցը պետք է վերանայվի»,- հարցման արդյունքները ներկայացրեց Նավասարդյանը։
Վերջին շաբաթներին լայնորեն քննարկվող հարցի վերաբերյալ այլ կարծիքներ էլ են հնչել։ Հարցվածների 28,9%-ը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի մեր երկրից, իսկ 6,8%-ը դժվարացել է այս հարցին պատասխանել։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում
կենսական անհրաժեշտություն չէ։Ըստ նրա` եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, ՀՀ իշխանությունները չեն առարկի։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում
հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։