https://arm.sputniknews.ru/20260925/rd-arevtrajin-nerkajacucchutjuny-qnnarkel-e-hajastan-avtvoartadranqi-matakararman-harcy-107321918.html
ՌԴ առևտրային ներկայացուցչությունը քննարկել է Հայաստան ավտոարտադրանքի մատակարարման հարցը
ՌԴ առևտրային ներկայացուցչությունը քննարկել է Հայաստան ավտոարտադրանքի մատակարարման հարցը
Sputnik Արմենիա
ՌԴ առևտրային ներկայացուցչության աշխատակիցները մասնակցել են Երևանում անցկացվող «ԱրմԱվտո շոու - 2026» միջազգային ցուցահանդեսի աշխատանքներին։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T20:42+0400
2026-09-25T20:42+0400
2026-09-25T20:42+0400
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
ավտոմեքենա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107319015_0:0:1280:720_1920x0_80_0_0_8aaf63394075472bc52f926bbe765d64.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը Երևանում ընթացող «ԱրմԱվտո շոու - 2026» ցուցահանդեսի շրջանակում քննարկել է ՀՀ ավտոմոբիլային արտադրանքի մատակարարումների ավելացման հեռանկարները։ Այս մասին հայտնել է առևտրային ներկայացուցչության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ միջոցառման շրջանակում հանդիպումներ են կայացել ավտոմոբիլային ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ավտոմեքենաշինության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման, գործարար կապերի ընդլայնման և հայկական շուկա ռուսական արտադրանքի մատակարարումների ավելացման հեռանկարները։Ռուսաստանցի սեփականատերերին ստիպում են ազատվել Հայաստանում իրենց ակտիվներից. ՇևցովԱռևտրային ներկայացուցչությունը նաև հայտարարել է, որ շարունակում է աջակցել երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, հայկական շուկայում ռուսական արտադրանքի առաջխաղացմանը և գործարարների միջև փոխշահավետ կապերի զարգացմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107319015_161:0:1121:720_1920x0_80_0_0_0bc15b5dca38a5486bd441ce8926dda0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ավտոմեքենա
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ավտոմեքենա
ՌԴ առևտրային ներկայացուցչությունը քննարկել է Հայաստան ավտոարտադրանքի մատակարարման հարցը
ՌԴ առևտրային ներկայացուցչության աշխատակիցները մասնակցել են Երևանում անցկացվող «ԱրմԱվտո շոու - 2026» միջազգային ցուցահանդեսի աշխատանքներին։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը Երևանում ընթացող «ԱրմԱվտո շոու - 2026» ցուցահանդեսի շրջանակում քննարկել է ՀՀ ավտոմոբիլային արտադրանքի մատակարարումների ավելացման հեռանկարները։ Այս մասին հայտնել է առևտրային ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
«Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աշխատակիցները մասնակցել են Երևանում անցկացվող «ԱրմԱվտո շոու - 2026» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի աշխատանքներին»,-ասված է Հայաստանում Ռուսաստանի առևտրական ներկայացուցչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջոցառման շրջանակում հանդիպումներ են կայացել ավտոմոբիլային ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ավտոմեքենաշինության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման, գործարար կապերի ընդլայնման և հայկական շուկա ռուսական արտադրանքի մատակարարումների ավելացման հեռանկարները։
Առևտրային ներկայացուցչությունը նաև հայտարարել է, որ շարունակում է աջակցել երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, հայկական շուկայում ռուսական արտադրանքի առաջխաղացմանը և գործարարների միջև փոխշահավետ կապերի զարգացմանը։