https://arm.sputniknews.ru/20260918/rusastanci-sepakanatererin-stipum-en-azatvel-hajastanum-irenc-aktivneric-shevcvov-106997588.html
Ռուսաստանցի սեփականատերերին ստիպում են ազատվել Հայաստանում իրենց ակտիվներից. Շևցով
Ռուսաստանցի սեփականատերերին ստիպում են ազատվել Հայաստանում իրենց ակտիվներից. Շևցով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էլ Երևանին մեղադրել էր ռուսական կապիտալով ձեռնարկությունների «ռեյդերական զավթման» մեջ։ 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T14:04+0400
2026-09-18T14:04+0400
2026-09-18T14:05+0400
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ալեքսեյ շևցով
ռուսաստան
սերգեյ շոյգու
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/04/106453171_0:92:3313:1956_1920x0_80_0_0_e0908893f7badfde9d36bfe3080eb965.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները՝ սեփականատերերին ստիպելով ազատվել դրանցից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։Շևցովի խոսքով՝ շրջանառվում են թեզեր դրանց թերֆինանսավորման, ներդրումային կլիմայի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության հետևանքով բնապահպանական վնասի և աշխատակիցների ցածր աշխատավարձերի մասին։«Այս ամենն արվում է ռուսական ակտիվները արժեզրկելու և սեփականատերերին դրանցից ազատվել ստիպելու համար»,-նշել է ՌԴ ԱԽ փոխքարտուղարը։Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 17–ին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները Մոսկվայի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղություն են որդեգրել։ ՌԴ ԱԽ Գիտական–փորձագիտական խորհրդի նախագահության նիստում նա նաև մեղադրել էր Երևանին ռուսական կապիտալով ձեռնարկությունների «ռեյդերական զավթման» մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/04/106453171_292:0:3023:2048_1920x0_80_0_0_a068158e2648f2d5106d27b56cbe583d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ալեքսեյ շևցով, ռուսաստան, սերգեյ շոյգու
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ալեքսեյ շևցով, ռուսաստան, սերգեյ շոյգու
Ռուսաստանցի սեփականատերերին ստիպում են ազատվել Հայաստանում իրենց ակտիվներից. Շևցով
14:04 18.09.2026 (Թարմացված է: 14:05 18.09.2026) Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էլ Երևանին մեղադրել էր ռուսական կապիտալով ձեռնարկությունների «ռեյդերական զավթման» մեջ։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները՝ սեփականատերերին ստիպելով ազատվել դրանցից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Արձանագրում ենք նախանշաններ, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում գտնվող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները»,-արձանագրել է նա։
Շևցովի խոսքով՝ շրջանառվում են թեզեր դրանց թերֆինանսավորման, ներդրումային կլիմայի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության հետևանքով բնապահպանական վնասի և աշխատակիցների ցածր աշխատավարձերի մասին։
«Այս ամենն արվում է ռուսական ակտիվները արժեզրկելու և սեփականատերերին դրանցից ազատվել ստիպելու համար»,-նշել է ՌԴ ԱԽ փոխքարտուղարը։
Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 17–ին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար
Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները Մոսկվայի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղություն են որդեգրել։ ՌԴ ԱԽ Գիտական–փորձագիտական խորհրդի նախագահության նիստում նա նաև մեղադրել էր Երևանին ռուսական կապիտալով ձեռնարկությունների «ռեյդերական զավթման» մեջ։