00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
11 ր
Ուղիղ եթեր
10:13
47 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:44
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկոսի դեմ արշավը․ ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչ

Բաժանորդագրվել
Հայաստանում ժողովրդավարությունը նահանջի մեջ է, և հատուկ պայքար է տարվում ազգային արժեքները, գաղափարախոսությունը և ինքնությունը պաշտպանող կազմակերպությունների դեմ։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Արևմուտքն այսօր Հայաստանում հանդուրժում է այնպիսի ժողովրդական ոտնահարումներ, որ այլ պարագայում մեծ աղմուկի պատճառ կդառնար Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Այսօր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովի պաշտոնական բացման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավին։
Շեշտեց՝ մեծագույն մտահոգություն է եկեղեցու և վեհափառի դեմ տարվող արշավը, որին դիմակայելու համար ՀՅԴ կառույցները մեծ աշխատանք են տանում։
«Մենք լուրջ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ՝ թե վեհափառների հետ խորհրդակցելով (Գարեգին Բ, Արամ Ա` խմբ․), թե միջազգային կազմակերպությունների, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Վատիկանի միջոցով զորակցության կոչեր ապահովելով, ինչպես նաև հստակորեն բացահայտելով, որ այս արշավը որևէ հիմք չունի, քաղաքական վրեժխնդրության հարց է։ Դժբախտաբար, Հայաստանում ժողովրդավարությունը նահանջի մեջ է, և հատուկ պայքար է տարվում ազգային արժեքները, գաղափարախոսությունը և ինքնությունը պաշտպանող կազմակերպությունների դեմ, որոնց առաջատարն է Հայ առաքելական եկեղեցին»,- նշեց Խաչատուրյանը։
Հույս հայտնեց, որ հարցը չի հասնի Ամենայն հայոց կաթողիկոսի ձերբակալությանը, միաժամանակ նրա կարծիքով՝ իշխանություններն արդեն հատել են բոլոր կարմիր գծերը և վայելում են Արևմուտքի աջակցությունը, քանի որ ՀՀ գործող իշխանությունն առաջ է տանում նրանց շահերը՝ դուրս բերելու տարածաշրջանից, այսպես կոչված, ռուսական ազդեցությունը։
Երեկ հայտնել էինք, որ հրապարակվել է հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. խմբ․)։ «Զեկույցում» նշվում է, թե Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութերը, որտեղ իբրև թե արքեպիսկոպոսը սեռական կապ է ունենում իր ազգականի հետ, ՀՀ ՔԿ–ն փորձաքննության է ենթարկել, ինչի արդյունքում հաստատվել է դրանց իսկությունը։
Մայր աթոռ «զեկույցի» վերաբերյալ հայտարարել է, որ սա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության դրսևորում է։
Լրահոս
0