https://arm.sputniknews.ru/20260925/hhum-harcvatsneri-80i-kartsiqvov-tigranasheny-hajkakan-e-ev-chi-karvogh-pvokhancvel-adrbejanin-107293496.html
ՀՀ–ում հարցվածների 80%–ի կարծիքով՝ Տիգրանաշենը հայկական է և չի կարող փոխանցվել Ադրբեջանին
ՀՀ–ում հարցվածների 80%–ի կարծիքով՝ Տիգրանաշենը հայկական է և չի կարող փոխանցվել Ադրբեջանին
Sputnik Արմենիա
Հարցվածների շարքում եղել են մարդիկ, ովքեր կարծում են, թե Տիգրանաշենը հայկական տարածք չէ և պետք է փոխանցվի Ադրբեջանին։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T13:38+0400
2026-09-25T13:38+0400
2026-09-25T13:50+0400
հարցում
հարցումներ
gallup
հայաստան
տիգրանաշեն
անկլավ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/01/0b/26065282_0:84:1601:984_1920x0_80_0_0_59fb735e9b5f9a569cddac6069686ec2.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում հարցվածների 80%-ը կարծում է, որ Տիգրանաշենը հայկական է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Գելափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 22-24-ը 1000 բնակչի շրջանում իրականացված հարցումների արդյունքները։Հարցվածների 3,5%-ն այլ կարծիք է ունեցել, իսկ 10,1%-ը դժվարացել է հարցին պատասխանել։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս պնդել է՝ Տիգրանաշենը հայկական տարածք չէ ու վերջին շրջանում այդ բնակավայրի ոչ հայկական անվանումն է օգտագործում (Քյարքի)։Սեպտեմբերի 11–ին էլ նա լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե ովքեր ասում են, որ թույլ չեն տալու Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, նրանք պատերազմ են հրահրում։Ի դեպ, Տիգրանաշենը համարվում է ռազմավարական ճանապարհ, քանի որ այդ հատվածով է անցնում Հայաստանի հյուսիսը, Երևանը Սյունիքին ու Վայոց Ձորին կապող ճանապարհը։ Սա դիվանագիտություն չէ, այլ միակողմանի զիջումներ են. Կարապետյանը պատասխանում է Փաշինյանին
տիգրանաշեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/01/0b/26065282_88:0:1511:1067_1920x0_80_0_0_8aaa1bd52b715e699a1d67216d1556bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարցում, հարցումներ, gallup, հայաստան, տիգրանաշեն, անկլավ, նիկոլ փաշինյան
հարցում, հարցումներ, gallup, հայաստան, տիգրանաշեն, անկլավ, նիկոլ փաշինյան
ՀՀ–ում հարցվածների 80%–ի կարծիքով՝ Տիգրանաշենը հայկական է և չի կարող փոխանցվել Ադրբեջանին
13:38 25.09.2026 (Թարմացված է: 13:50 25.09.2026) Հարցվածների շարքում եղել են մարդիկ, ովքեր կարծում են, թե Տիգրանաշենը հայկական տարածք չէ և պետք է փոխանցվի Ադրբեջանին։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում հարցվածների 80%-ը կարծում է, որ Տիգրանաշենը հայկական է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Գելափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 22-24-ը 1000 բնակչի շրջանում իրականացված հարցումների արդյունքները։
«59%-ը կարծում է, որ Տիգրանաշենը հայկական բնակավայր է, և ՀՀ իշխանություններն իրավունք չունեն այն փոխանցել Ադրբեջանին, 21%-ը նշել է, որ Տիգրանաշենն ունի ռազմավարական նշանակություն, և դրա փոխանցումն Ադրբեջանին կարող է Հայաստանի համար ստեղծել անվտանգային և ռազմավարական ռիսկեր։ Եվ միայն 6,4%-ն է նշել, որ Տիգրանաշենը ՀՀ տարածք չէ և պետք է փոխանցվի Ադրբեջանին»,- նշեց Նավասարդյանը։
Հարցվածների 3,5%-ն այլ կարծիք է ունեցել, իսկ 10,1%-ը դժվարացել է հարցին պատասխանել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս պնդել է՝ Տիգրանաշենը հայկական տարածք չէ ու վերջին շրջանում այդ բնակավայրի ոչ հայկական անվանումն է օգտագործում (Քյարքի)։
Սեպտեմբերի 11–ին էլ նա լրագրողների հետ ճեպազրույցում
հայտարարեց, թե ովքեր ասում են, որ թույլ չեն տալու Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, նրանք պատերազմ են հրահրում։
Ի դեպ, Տիգրանաշենը համարվում է ռազմավարական ճանապարհ, քանի որ այդ հատվածով է անցնում Հայաստանի հյուսիսը, Երևանը Սյունիքին ու Վայոց Ձորին կապող ճանապարհը։