https://arm.sputniknews.ru/20260925/harcaqnnvel-en-sisianum-pajtjunic-mahacats-zintsarajvoghi-tsarajakicnery-inch-en-asel-nranq-107281557.html
Հարցաքննվել են Սիսիանում պայթյունից մահացած զինծառայողի ծառայակիցները․ ի՞նչ են ասել նրանք
Հարցաքննվել են Սիսիանում պայթյունից մահացած զինծառայողի ծառայակիցները․ ի՞նչ են ասել նրանք
Sputnik Արմենիա
Մահվան հետ կապված մի քանի վարկած է շրջանառվում։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T09:56+0400
2026-09-25T09:56+0400
2026-09-25T09:58+0400
հայաստան
զինծառայող
մահ
սիսիան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/0d/105756067_0:0:1600:901_1920x0_80_0_0_2cbb92d382008aa637420168aae39327.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում պայթյունի հետևանքով զինծառայողի մահվան նախաքննության շրջանակում հարցաքննվել են նրա ծառայակիցները։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Սեպտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Սիսիանի զորամասերից մեկում պայթյունի հետևանքով զինծառայող է մահացել։ ՊՆ–ն հայտնեց, որ մահացածը պայմանագրային զինծառայող Դ․Կ․-ն է։Ըստ պարբերականի՝ ուսումնասիրվում են նաև զինծառայողի անձնական կյանքի և հնարավոր խնդիրների վերաբերյալ տարբեր հանգամանքներ։ Վարույթի ընթացքում տեղեկություններ են ի հայտ եկել, որ մահացածը նախկինում անցել է թմրանյութերի հետ կապված վարույթով, ինչպես նաև ունեցել է պարտքերի և առցանց խաղերի հետ կապված խնդիրներ։ Իրավապահները, սակայն, դեռևս չեն հաստատել այս հանգամանքներից որևէ մեկը։Ըստ «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների` վիճաբանությունը տեղի է ունեցել զինվորների միջև ծագած ֆինանսական հարցերի հետ կապված:«Բանակի մեր աղբյուրը պնդում է, որ կատարվածից հետո բոլոր զինվորականներից պահանջել են անխտիր ներկայացնել, թե ով որքան վարկ ունի, ինչը փաստորեն նման ողբերգությունների պատճառ է դառնում: Սակայն այս պահանջը զինվորականների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել, նրանք կարծում են, որ պաշտպանության նախարարությունն իրավունք չունի միջամտելու իրենց անձնական կյանքին և ֆինանսական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջել»,– գրում է թերթըNews.am–ն էլ գրում է, որ 23 տարեկան զինծառայողը Շիրակի մարզից էր։ Բնակիչները պատմել են, որ Դ․Կ․–ն մի քանի տարի առաջ է պայմանագրային ծառայության անցել ԶՈւ-ում, նրա փոքր եղբայրը ևս պայմանագրային զինծառայող։ Ընտանիքում 2 եղբայր և 1 քույր են եղել, մեծը քույրն է, ամուսնացած է։ Դ․Կ․-ի 23-ամյակը մոտ 1 ամիս առաջ է լրացել։Բնակիչները հայտնել են, որ խոսակցություն են լսել, թե դեպքը դիրքերում է եղել, Իշխանասարի հատվածում, որտեղ վիճաբանություն է եղել, ու հետո նռնակ է պայթել։
սիսիան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/0d/105756067_274:0:1478:903_1920x0_80_0_0_d50aaa5e17d172252353584eadc9cd3c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինծառայող, մահ, սիսիան
հայաստան, զինծառայող, մահ, սիսիան
Հարցաքննվել են Սիսիանում պայթյունից մահացած զինծառայողի ծառայակիցները․ ի՞նչ են ասել նրանք
09:56 25.09.2026 (Թարմացված է: 09:58 25.09.2026) Մահվան հետ կապված մի քանի վարկած է շրջանառվում։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում պայթյունի հետևանքով զինծառայողի մահվան նախաքննության շրջանակում հարցաքննվել են նրա ծառայակիցները։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Սեպտեմբերի 24-ին
հայտնի դարձավ, որ Սիսիանի զորամասերից մեկում պայթյունի հետևանքով զինծառայող է մահացել։ ՊՆ–ն հայտնեց, որ մահացածը պայմանագրային զինծառայող Դ․Կ․-ն է։
«Մեր տեղեկություններով՝ հարցաքննվել են նրա ծառայակիցները, որոնք նշել են, որ դեպքից առաջ նա եղել է հանգիստ և իրենց համար որևէ արտառոց վարքագիծ չի դրսևորել»,- գրում է թերթը։
Ըստ պարբերականի՝ ուսումնասիրվում են նաև զինծառայողի անձնական կյանքի և հնարավոր խնդիրների վերաբերյալ տարբեր հանգամանքներ։ Վարույթի ընթացքում տեղեկություններ են ի հայտ եկել, որ մահացածը նախկինում անցել է թմրանյութերի հետ կապված վարույթով, ինչպես նաև ունեցել է պարտքերի և առցանց խաղերի հետ կապված խնդիրներ։ Իրավապահները, սակայն, դեռևս չեն հաստատել այս հանգամանքներից որևէ մեկը։
Ըստ «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների` վիճաբանությունը տեղի է ունեցել զինվորների միջև ծագած ֆինանսական հարցերի հետ կապված:
«Բանակի մեր աղբյուրը պնդում է, որ կատարվածից հետո բոլոր զինվորականներից պահանջել են անխտիր ներկայացնել, թե ով որքան վարկ ունի, ինչը փաստորեն նման ողբերգությունների պատճառ է դառնում: Սակայն այս պահանջը զինվորականների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել, նրանք կարծում են, որ պաշտպանության նախարարությունն իրավունք չունի միջամտելու իրենց անձնական կյանքին և ֆինանսական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջել»,– գրում է թերթը
News.am–ն էլ գրում է, որ 23 տարեկան զինծառայողը Շիրակի մարզից էր։ Բնակիչները պատմել են, որ Դ․Կ․–ն մի քանի տարի առաջ է պայմանագրային ծառայության անցել ԶՈւ-ում, նրա փոքր եղբայրը ևս պայմանագրային զինծառայող։ Ընտանիքում 2 եղբայր և 1 քույր են եղել, մեծը քույրն է, ամուսնացած է։ Դ․Կ․-ի 23-ամյակը մոտ 1 ամիս առաջ է լրացել։
Բնակիչները հայտնել են, որ խոսակցություն են լսել, թե դեպքը դիրքերում է եղել, Իշխանասարի հատվածում, որտեղ վիճաբանություն է եղել, ու հետո նռնակ է պայթել։