https://arm.sputniknews.ru/20260925/datarany-hashvi-charav-andzernmkheliutjuny-khachaturvovi-qreakan-hetapndumy-chdadarecvec-107283243.html
Դատարանը հաշվի չառավ անձեռնմխելիությունը․ Խաչատուրովի քրեական հետապնդումը չդադարեցվեց
Դատարանը հաշվի չառավ անձեռնմխելիությունը․ Խաչատուրովի քրեական հետապնդումը չդադարեցվեց
Sputnik Արմենիա
Յուրի Խաչատուրովը քրեական հետապնդման ենթարկվելու պահին եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ու նա անձեռնմխելիություն ուներ։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T10:23+0400
2026-09-25T10:23+0400
2026-09-25T10:23+0400
հայաստան
յուրի խաչատուրով
դատարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2201/67/22016780_0:0:1601:901_1920x0_80_0_0_aaeaff05dfa6c6263b5471773e38a6d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումը չդադարեցվեց։ Մինչ այդ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումը։«Յուրի Խաչատուրովը հանդիսացել է միջազգային կազմակերպության բարձրագույն պաշտոնյա, նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր ու այդ կազմակերպության կողմից օժտված էր անձեռնմխելիությամբ։ Յուրի Խաչատուրովը չէր կարող քրեական հետապնդման ենթարկվել։ Այդ անձեռնմխելիությունը միայն ՀՀ-ն չի տրամադրել, այլև բոլոր պետությունները միաժամանակ։ Պաշտպանական կողմը անհրաժեշտ է համարում հստակ հերքել մեղադրանքի կողմից հնարավոր առաջ քաշվող այն պնդումը, թե Խաչատուրովը,հանդիսանալով ՀՀ քաղաքացի, քրեական հետապնդման հարուցման պահին գտնվելով ՀՀ-ում, ֆիզիկապես չի իրականացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ուստի չէր կարող օգտվել անձեռնմխելիությունից։ Սույն պնդումը հակասում է միջազգային իրավունքների սկզբունքին»,- նշեց Պողոսյանը։Պնդեց՝ այդ իմունիտետը կապված չէ անձի գտնվելու վայրից կամ կոնկրետ աշխատանքային գործունեության պահից, քանի որ նա միևնույնն է այդ պաշտոնում է։Դատարանը գնաց ընդմիջման ծանոթանալու միջնորդությանը։Ընդմիջումից հետո դատախազը շեշտեց, որ անձեռնմխելիությունը բացարձակ չէ ու ազդում է միայն աշխատանքային գործունեության պահին, ինչը չի եղել Յուրի Խաչատուրովի դեպքում։Փաստաբանն առարկեց դատախազի այդ դիտարկման դեմ։Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։Բարի կամք դրսևորելով եմ գալիս․ Քոչարյանը՝ դատական նիստերին ներկայանալու մասին2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ադպիսով դատախազությանը հնարավորություն տրվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2201/67/22016780_0:0:1425:1068_1920x0_80_0_0_7a0dfcc351d30962f92722f9da9b9c26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, յուրի խաչատուրով, դատարան
հայաստան, յուրի խաչատուրով, դատարան
Դատարանը հաշվի չառավ անձեռնմխելիությունը․ Խաչատուրովի քրեական հետապնդումը չդադարեցվեց
Յուրի Խաչատուրովը քրեական հետապնդման ենթարկվելու պահին եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ու նա անձեռնմխելիություն ուներ։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումը չդադարեցվեց։ Մինչ այդ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումը։
«Յուրի Խաչատուրովը հանդիսացել է միջազգային կազմակերպության բարձրագույն պաշտոնյա, նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր ու այդ կազմակերպության կողմից օժտված էր անձեռնմխելիությամբ։ Յուրի Խաչատուրովը չէր կարող քրեական հետապնդման ենթարկվել։ Այդ անձեռնմխելիությունը միայն ՀՀ-ն չի տրամադրել, այլև բոլոր պետությունները միաժամանակ։ Պաշտպանական կողմը անհրաժեշտ է համարում հստակ հերքել մեղադրանքի կողմից հնարավոր առաջ քաշվող այն պնդումը, թե Խաչատուրովը,հանդիսանալով ՀՀ քաղաքացի, քրեական հետապնդման հարուցման պահին գտնվելով ՀՀ-ում, ֆիզիկապես չի իրականացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ուստի չէր կարող օգտվել անձեռնմխելիությունից։ Սույն պնդումը հակասում է միջազգային իրավունքների սկզբունքին»,- նշեց Պողոսյանը։
Պնդեց՝ այդ իմունիտետը կապված չէ անձի գտնվելու վայրից կամ կոնկրետ աշխատանքային գործունեության պահից, քանի որ նա միևնույնն է այդ պաշտոնում է։
Դատարանը գնաց ընդմիջման ծանոթանալու միջնորդությանը։
Ընդմիջումից հետո դատախազը շեշտեց, որ անձեռնմխելիությունը բացարձակ չէ ու ազդում է միայն աշխատանքային գործունեության պահին, ինչը չի եղել Յուրի Խաչատուրովի դեպքում։
Փաստաբանն առարկեց դատախազի այդ դիտարկման դեմ։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։
«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ
Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։
ՀՀ Սահմանադրական դատարանը
հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ադպիսով դատախազությանը հնարավորություն տրվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։