https://arm.sputniknews.ru/20260925/belvousvovy-stugajc-e-katarel-hjusis-zvorakhmbum-107318764.html
Բելոուսովը ստուգայց է կատարել «Հյուսիս» զորախմբում
Բելոուսովը ստուգայց է կատարել «Հյուսիս» զորախմբում
Sputnik Արմենիա
Զորախմբի հրամանատարը նախարարին զեկուցել է Սումիի և Խարկովի մարզերի սահմանամերձ շրջաններում անվտանգության գոտու ստեղծման հաջող գործողությունների մասին։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T19:25+0400
2026-09-25T19:25+0400
2026-09-25T19:27+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
տեսանյութեր
տեսանյութ
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
անդրեյ բելոուսով
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107312084_0:0:1280:720_1920x0_80_0_0_9f7c18f7d93ec93edecf7e171e5452f7.jpg
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ստուգայցով այցելել է «Հյուսիս» զորախումբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։Նշվում է, որ զորախմբի հրամանատար Եվգենի Նիկիֆորովը զեկուցել է Սումիի և Խարկովի մարզերի սահմանամերձ շրջաններում անվտանգության գոտու ստեղծման հաջող գործողությունների մասին։Զորախմբի հրամանատարն ընդգծել է, որ բնակչության անվտանգության ապահովման նպատակով շարունակվում են հիմնական ճանապարհային ուղղություններն ԱԹՍ–ների հարվածներից պաշտպանելու աշխատանքները։Առաջնագծում գործող ստորաբաժանումներն անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար զորախմբում ծավալվել է մատակարարման համակարգ՝ անօդաչու համակարգերի կիրառմամբ։Բելոուսովին զեկուցել են անօդաչու համակարգերի զորքերի հայրենական մշակումների կիրառման առանձնահատկությունների մասին։ՌԴ ՊՆ կոլեգիան քննարկել է ռուսական բանակի արդիականացման հարցըՌուսական ռազմական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են անօդաչու թռչող սարքեր, որոնք ունակ են կրակային խոցում հասցնել Ուկրաինայի ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով առավել պաշտպանված շրջաններում։Նախարարին ցուցադրել են նաև ժամանակակից վերգետնյա ռոբոտացված համալիրներ, որոնք օգտագործվում են զրահատեխնիկայի խոցման, Ուկրաինայի ԶՈւ–ի ամրացված հենակետերի ականապատման և առաջնային դիրքերում գտնվող զինծառայողներին նյութատեխնիկական միջոցներ հասցնելու համար։Ավարտելով աշխատանքը հրամանատարական կետում՝ ՌԴ ՊՆ ղեկավարն արիություն, քաջություն և հերոսություն ցուցաբերած զինծառայողներին հանձնել է պետական պարգևներ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Министр обороны РФ проинспектировал группировку войск "Север"
Sputnik Արմենիա
Министр обороны РФ проинспектировал группировку войск "Север"
2026-09-25T19:25+0400
true
PT1M33S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107312084_320:0:1280:720_1920x0_80_0_0_e7b00f0c43c55fb01934589fd7251563.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, անդրեյ բելոուսով, ռուսաստան, ուկրաինա, видео
տեսանյութեր, տեսանյութ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, անդրեյ բելոուսով, ռուսաստան, ուկրաինա, видео
Բելոուսովը ստուգայց է կատարել «Հյուսիս» զորախմբում
19:25 25.09.2026 (Թարմացված է: 19:27 25.09.2026) Զորախմբի հրամանատարը նախարարին զեկուցել է Սումիի և Խարկովի մարզերի սահմանամերձ շրջաններում անվտանգության գոտու ստեղծման հաջող գործողությունների մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ստուգայցով այցելել է «Հյուսիս» զորախումբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ զորախմբի հրամանատար Եվգենի Նիկիֆորովը զեկուցել է Սումիի և Խարկովի մարզերի սահմանամերձ շրջաններում անվտանգության գոտու ստեղծման հաջող գործողությունների մասին։
««Կուրսկ» զորախումբը հարձակողական գործողություններ է վարում Սումիի մարզի տարածքում՝ դեպի Սումի ընդհանուր ուղղությամբ։ Ամառային ժամանակահատվածում ազատագրվել է 10 բնակավայր և ավելի քան 250 քառակուսի կիլոմետր տարածք։ Շարունակում ենք մարտական գործողությունները ևս 4 բնակավայր ազատագրելու ուղղությամբ»,-պարզաբանել է գեներալը։
Զորախմբի հրամանատարն ընդգծել է, որ բնակչության անվտանգության ապահովման նպատակով շարունակվում են հիմնական ճանապարհային ուղղություններն ԱԹՍ–ների հարվածներից պաշտպանելու աշխատանքները։
Առաջնագծում գործող ստորաբաժանումներն անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար զորախմբում ծավալվել է մատակարարման համակարգ՝ անօդաչու համակարգերի կիրառմամբ։
Բելոուսովին զեկուցել են անօդաչու համակարգերի զորքերի հայրենական մշակումների կիրառման առանձնահատկությունների մասին։
Ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են անօդաչու թռչող սարքեր, որոնք ունակ են կրակային խոցում հասցնել Ուկրաինայի ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով առավել պաշտպանված շրջաններում։
Նախարարին ցուցադրել են նաև ժամանակակից վերգետնյա ռոբոտացված համալիրներ, որոնք օգտագործվում են զրահատեխնիկայի խոցման, Ուկրաինայի ԶՈւ–ի ամրացված հենակետերի ականապատման և առաջնային դիրքերում գտնվող զինծառայողներին նյութատեխնիկական միջոցներ հասցնելու համար։
Ավարտելով աշխատանքը հրամանատարական կետում՝ ՌԴ ՊՆ ղեկավարն արիություն, քաջություն և հերոսություն ցուցաբերած զինծառայողներին հանձնել է պետական պարգևներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։