00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:42
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սիրանուշ Սահակյանն արձագանքել է Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևային

© SputnikՍիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյան - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2026
Բաժանորդագրվել
Ռուբեն Վարդանյանը չի կարողացել ստանալ նոտարի հասանելիություն՝ լիազորագրեր ձևակերպելու համար, փաստաբանին էլ բազմիցս թույլ չի տրվել հանդիպել Վարդանյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն արձագանքել է Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևայի հայտարարությանը, որում վերջինս «անհիմն» էր որակել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բարձրացրած հարցերը իր և Ումբակիում պահվող մյուս հայ բանտարկյալների վերաբերյալ։ Սահակյանի մեկնաբանությունը տարածել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը։
Նշենք, որ սեպտեմբերի 18–ին Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, որն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել աջակցել հայ դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում։ Վարդանյանը բարձրաձայնել էր հայ գերիների պահման պայմաններին վերաբերող բժշկական և իրավական մի շարք հարցեր։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում արձագանքել էր Վարդանյանի ուղերձին՝ նշելով, թե հայազգի բանտարկյալների հետ հանդիպումներ են անցկացվել նախաքննության ընթացքում, դատական գործընթացների ժամանակ, ինչպես նաև դատապարտվելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո, և այդ հանդիպումների ժամանակ հայ գերիների նկատմամբ որևէ խտականություն չի հայտնաբերվել։
Սիրանուշ Սահակյանն ընդգծում է՝ Ալիևայի պատասխանն ուշագրավ է ոչ այնքան նրանով, թե ինչին է պատասխանում, այլ նրանով, թե ինչից է խուսափում։
«Մի շարք բողոքներ, որոնք վերաբերում էին տեսազանգերի բացակայությանը, կրթության իրավունքին, ԿԽՄԿ-ի այցերի կանոնավոր հասանելիությանը, հարազատների հետ տեսակցություններին, նամակների ու ծանրոցների ստացմանը, դիվանագիտական կամ հյուպատոսական հասանելիությանը, ինչպես նաև Վերոնիկա Զոնաբենդի (Ռուբեն Վարդանյանի կնոջ–խմբ.) առաջարկած մարդասիրական այցին, պատասխանում պարզապես տեղ չեն գտել»,- նշում է Սահակյանը։
Հիշեցնում է՝ «ընտանիքի հետ կապն ապահովվում է» ասվածը ոչ պարբերական հեռախոսակապն է (օրինակ` Լյուդվիգ Մկրտչյանը հաջորդ զանգին սպասում է շուրջ երկու ամիս)։ Կալանավորումից ի վեր հարազատների հետ ոչ մի տեսակցություն տեղի չի ունեցել։ Վերոնիկա Զոնաբենդի այցին աջակցելու վերաբերյալ դիմումները պաշտպանի աշխատակազմ են ուղարկվել հունիսին և հուլիսին ու անպատասխան մնացել, միաժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները բացահայտ գրում են, որ եթե նա մեկնի Բաքու, կարող է ձերբակալվել։
«Փոխարենը պատասխան է տրվում մի հարցի, որը ոչ ոք նրան չի ուղղել։ Արայիկ Հարությունյանին տրամադրված նոտարական ծառայությունը չի բացատրում, թե ինչու Ռուբեն Վարդանյանը չի կարողանում ձևակերպել իր լիազորագրերը։ Գրքերի առկայությունը չի պատասխանում թերթերի բաժանորդագրության անհնարինության մասին բողոքին։ Բժշկական զննության մասին հայտարարությունը չի հաստատում, որ Վարդանյանի պահանջած կոնկրետ ախտորոշիչ հետազոտություններն իրականացվել են, իսկ դրանց արդյունքները փոխանցվել են նրան»,- նշում է Սահակյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ՄԻՊ աշխատակազմը պնդում է, որ 916 թեժ գծին ուղղված յուրաքանչյուր դիմումի ժամանակին պատասխան է տրվել, մինչդեռ Ռուբեն Վարդանյանին նման զանգ կատարելու հնարավորություն է տրվել մեկ անգամ՝ հունիսի 19-ին։
Վարդանյանը բազմիցս փորձել է նոտարի հասանելիություն ստանալ՝ լիազորագրեր ձևակերպելու համար, կամ ստանալ համապատասխան ձևաթղթերը, որպեսզի դրանք ինքնուրույն ստորագրի։ Ինչ վերաբերում է փաստաբանի հասանելիությանը, ապա տեղացի փաստաբանին բազմիցս թույլ չի տրվել հանդիպել Վարդանյանի հետ։
«Մարդու իրավունքների պաշտպանը նաև մեծապես հղում է կատարում իր աշխատակազմի իրականացրած այցելություններին։ Սակայն զավեշտն այն է, որ հենց այն կառույցը, որն այդ այցելությունները ներկայացնում է որպես արդյունավետ վերահսկողության ապացույց, արդեն քննադատվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից՝ լուրջ խախտումների վերաբերյալ արժանահավատ պնդումներին արձագանքելիս «իր գործառույթներն արդյունավետորեն չիրականացնելու» համար, ինչը, Կոմիտեի գնահատմամբ, «վկայում է անկախության բացակայության մասին»,- շեշտում է Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ հայ բանտարկյալների՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու խնդրանքը, որը փոխանցվել է Ռուբեն Վարդանյանի միջոցով, շարունակում է մնալ անպատասխան։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
Լրահոս
0