00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ադրբեջանի ՄԻՊ–ը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ բանտում խտրականության խնդիր չի տեսնում

© PhotoՌուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2026
Բաժանորդագրվել
Ադրբեջանի ՄԻՊ–ը որպես ոչ խտրական վերաբերմունքի ապացույց ներկայացրել է հայ գերիներին տրված գրքերն ու ամսագրերը։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյան նկատմամբ բանտում խտրականության խնդիր չի տեսնում։ Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
Նշենք, որ սեպտեմբերի 18–ին Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, որն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել աջակցել հայ դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում։ Վարդանյանը բարձրաձայնել էր հայ գերիների պահման պայմաններին վերաբերող բժշկական և իրավական մի շարք հարցեր։

«Հայազգի անձանց, այդ թվում՝ Վարդանյանի հետ հանդիպումներ են անցկացվել նախաքննության ընթացքում (Ադրբեջանի ՄԻՊ–ի հետ–խմբ.), դատական գործընթացների ժամանակ, ինչպես նաև դատապարտվելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո», – ասել է Ալիևան։

Նա հայտարարել է, թե այդ հանդիպումների ժամանակ հայ գերիների նկատմամբ որևէ խտականություն չի հայտնաբերվել։
«Ապահովվում է նրանց իրավունքների իրացումը, հեռուստատեսության, գրքերի, ամսագրերի և այլ միջոցների միջոցով տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական և հոգեբանական սպասարկումը», – նշել է Ադրբեջանի օմբուդսմանը։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
Լրահոս
0