https://arm.sputniknews.ru/20260924/menq-nstats-enq-mek-atvori-vra-pashinjany-emi-ev-eatmi-het-haraberutjunneri-masin-107223949.html
Մենք նստած ենք մեկ աթոռի վրա․ Փաշինյանը՝ ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների մասին
Մենք նստած ենք մեկ աթոռի վրա․ Փաշինյանը՝ ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն անխուսափելիորեն փոխվելու են, սակայն Երևանը չի պատրաստվում խզել կապերը Մոսկվայի... 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T00:27+0400
2026-09-24T00:27+0400
2026-09-24T00:53+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
եվրամիություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/18/107224401_0:0:1920:1080_1920x0_80_0_0_03003c69ab24ae5343ab1be9129d8a6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրամիության հետ մերձեցումը տեղավորվում է Երևանի վարած հավասարակշռված արտաքին քաղաքականության շրջանակում։ Նա այդ մասին ասել է «Վեստի» տեղեկատվական ծառայության լրագրող Դենիս Դավիդովին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանին կհաջողվի միաժամանակ երկու աթոռի նստել՝ եվրասիական և եվրոպական ինտեգրման, Փաշինյանը մերժել է բուն հարցադրումը։Լրագրողը հետաքրքրվել է` արդյոք Երևանը չի վախենում եվրոպացի գործընկերների հնարավոր խաբեությունից, վարչապետը հարցով է պատասխանել․ «Իսկ ինչո՞ւ պետք է խաբեն»։Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն անխուսափելիորեն փոխվելու են, սակայն Երևանը չի պատրաստվում խզել կապերը Մոսկվայի հետ։Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
"Мы сидим на одном армянском стуле" - Никол Пашинян ответил российскому журналисту
Sputnik Արմենիա
"Мы сидим на одном армянском стуле" - Никол Пашинян ответил российскому журналисту
2026-09-24T00:27+0400
true
PT0M54S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/18/107224401_450:0:1890:1080_1920x0_80_0_0_e9da0068cbb104e22f16d907f69e46fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), տեսանյութ, տեսանյութեր, видео
Մենք նստած ենք մեկ աթոռի վրա․ Փաշինյանը՝ ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների մասին
00:27 24.09.2026 (Թարմացված է: 00:53 24.09.2026) Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն անխուսափելիորեն փոխվելու են, սակայն Երևանը չի պատրաստվում խզել կապերը Մոսկվայի հետ։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրամիության հետ մերձեցումը տեղավորվում է Երևանի վարած հավասարակշռված արտաքին քաղաքականության շրջանակում։ Նա այդ մասին ասել է «Վեստի» տեղեկատվական ծառայության լրագրող Դենիս Դավիդովին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանին կհաջողվի միաժամանակ երկու աթոռի նստել՝ եվրասիական և եվրոպական ինտեգրման, Փաշինյանը մերժել է բուն հարցադրումը։
«Մենք ծրագրում ենք շարունակել հավասարակշռված արտաքին քաղաքականությունը։ Մենք նստած ենք մեկ աթոռի վրա՝ հայկական»,- հայտարարել է նա։
Լրագրողը հետաքրքրվել է` արդյոք Երևանը չի վախենում եվրոպացի գործընկերների հնարավոր խաբեությունից, վարչապետը հարցով է պատասխանել․ «Իսկ ինչո՞ւ պետք է խաբեն»։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն անխուսափելիորեն փոխվելու են, սակայն Երևանը չի պատրաստվում խզել կապերը Մոսկվայի հետ։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Մայիսի 9-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին
ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները
հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: