https://arm.sputniknews.ru/20260924/karavarutjuny-600-milivon-dram-ktramadri-hrazdan-marzadashti-verakarucman-hamar-107267065.html
Կառավարությունը 600 միլիոն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման համար
Կառավարությունը 600 միլիոն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման համար
Sputnik Արմենիա
Վերակառուցման աշխատանքները կիրականացնի այն նույն ընկերությունը, որը ներկայում կառուցում է Արթուր Աբրահամի անվան մարզական համալիրը։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T19:19+0400
2026-09-24T19:19+0400
2026-09-24T21:40+0400
«հրազդան» մարզահամալիր
հհ կառավարություն
վերանորոգում
ֆրանկոֆոնիա
ֆրանկոֆոնիան հայաստանում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/45/17/451773_0:11:1024:587_1920x0_80_0_0_dbefcdd71f14c9a36e6de6ff8b010ab5.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․«Հրազդան» մարզադաշտի վերակառուցման համար 600 միլիոն դրամ կտրամադրվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։Ըստ որոշման հիմնավորման՝ 2027թ․-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման շրջանակներում «Հրազդան» մարզադաշտում պետք է ապահովվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները։Նախատեսվում է մարզադաշտում ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան թեթև ատլետիկայի և պարաատլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար վազքուղի, անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Կիրականացվի նաև մարզումային մարզադաշտի աթլետիկական վազքուղու վերակառուցում, հանդերձարանների և սանհանգույցների վերանորոգում և բակային և սպասարկող տարածքների բարեկարգում։Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստման համար «Հրազդան» մարզադաշտին կհատկացվի 63 մլն դրամ Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի խաղերն անցկացվելու են 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։ «Հրազդան» մարզադաշտում իրականացվելիք աշխատանքների կապալառու ընտրվել է «Ջի ԹԻ ԷՍ Քնսթրաքշն» ՍՊԸ-ն (ներկայում Արթուր Աբրահամի անվան մարզական համալիրի կառուցման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունն է): Ըստ բաց աղբյուրների՝ շինարարական ընկերության սեփականատերը փաստաբան, գործարար և նախկին քաղաքական գործիչ Տավրոս Գևորգյանն է, որը 2017թ․ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակով առաջադրված էր որպես ռեյտինգային թեկնածու։«Հրազդան» մարզահամալիրը մասնավորեցվեց. տարածքում «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա կհիմնեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/45/17/451773_114:0:910:597_1920x0_80_0_0_6e5d6c0b7a9070e3a806cef255b5560e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հրազդան» մարզահամալիր, հհ կառավարություն, վերանորոգում, ֆրանկոֆոնիա, ֆրանկոֆոնիան հայաստանում
«հրազդան» մարզահամալիր, հհ կառավարություն, վերանորոգում, ֆրանկոֆոնիա, ֆրանկոֆոնիան հայաստանում
Կառավարությունը 600 միլիոն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման համար
19:19 24.09.2026 (Թարմացված է: 21:40 24.09.2026) Վերակառուցման աշխատանքները կիրականացնի այն նույն ընկերությունը, որը ներկայում կառուցում է Արթուր Աբրահամի անվան մարզական համալիրը։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․«Հրազդան» մարզադաշտի վերակառուցման համար 600 միլիոն դրամ կտրամադրվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Ըստ որոշման հիմնավորման՝ 2027թ․-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման շրջանակներում «Հրազդան» մարզադաշտում պետք է ապահովվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը կատարել է մարզադաշտի տեխնիկական վիճակի զննություն, և արդյունքում պարզվել է, որ մարզադաշտում կարող է նստել 21566 մարդ։
Նախատեսվում է մարզադաշտում ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան թեթև ատլետիկայի և պարաատլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար վազքուղի, անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Կիրականացվի նաև մարզումային մարզադաշտի աթլետիկական վազքուղու վերակառուցում, հանդերձարանների և սանհանգույցների վերանորոգում և բակային և սպասարկող տարածքների բարեկարգում։
Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստման համար «Հրազդան» մարզադաշտին կհատկացվի 63 մլն դրամ Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի խաղերն անցկացվելու են 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։
«Հրազդան» մարզադաշտում իրականացվելիք աշխատանքների կապալառու ընտրվել է «Ջի ԹԻ ԷՍ Քնսթրաքշն» ՍՊԸ-ն (ներկայում Արթուր Աբրահամի անվան մարզական համալիրի կառուցման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունն է): Ըստ բաց աղբյուրների՝ շինարարական ընկերության սեփականատերը փաստաբան, գործարար և նախկին քաղաքական գործիչ Տավրոս Գևորգյանն է, որը 2017թ․ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակով առաջադրված էր որպես ռեյտինգային թեկնածու։