00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստման համար «Հրազդան» մարզադաշտին կհատկացվի 63 մլն դրամ

© Sputnik / Aram Nersesyan«Հրազդան» մարզադաշտ
«Հրազդան» մարզադաշտ - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2026
Բաժանորդագրվել
Ժամկետների խիստ սղության պատճառով գումարը նախատեսվել է հատկացնել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Կառավարությունը վերաբաշխում կկատարի 2026 թվականի պետական բյուջեում՝ «Հրազդան» մարզադաշտի և հարակից մարզումային տարածքների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կապիտալ ծախսերի շրջանակներում կիրականացվի 63 միլիոն 135 հազար դրամի վերաբաշխում, ինչը թույլ կտա սկսել մարզադաշտի հարմարեցումը թեթև ատլետիկայի և պարաատլետիկայի միջազգային չափանիշներին։
Կառավարությունը պարզաբանել է, որ հրատապ որոշման հիմքում ընկած է 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի պատշաճ անցկացման անհրաժեշտությունը։ Ըստ նախագծի` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ արդեն իսկ իրականացվել է «Հրազդան» մարզադաշտի տեխնիկական վիճակի հատուկ զննություն և ակտավորում, որի արդյունքում սահմանվել են հստակ սահմանափակումներ։
«Մարզադաշտի հարավային և հյուսիսային տրիբունաները կարող են օգտագործվել իրենց նստատեղերի քանակի 50% նստեցմամբ։ Արդյունքում, հարավային և հյուսիսային տրիբունաներում կարող է նստել 11750 մարդ։ Արևմտյան տրիբունան կարող է օգտագործվել իր նստատեղերի քանակի 100% նստեցմամբ (8100 մարդ)։ Արևելյան տրիբունայում կարող է օգտագործվել առաջին 11 շարքերը՝ նստատեղերի քանակի 100% նստեցմամբ (1716 մարդ)։ Յարուսներում հանդիսատեսի նստեցումը բացառվում է»,– ասված է նախագծում։
Այսպիսով, ըստ կառավարության, ներկայիս տեխնիկական վիճակով մարզադաշտը կարող է ընդունել ընդհանուր առմամբ մոտ 21,566 հանդիսատես։ Մինչև միջազգային մրցաշարի մեկնարկը, սակայն, պարտադիր պետք է կատարվեն հանդերձարանների, սանհանգույցների, վազքուղիների հիմնանորոգման և տարածքի լիարժեք բարեկարգման շինարարական աշխատանքներ։
Նախագծում նշվում է, որ Ֆրանկոֆոնիայի խաղերն անցկացվելու են 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը, շինարարական աշխատանքների ժամանակին մեկնարկի համար պատրաստի նախագծերը պետք է ձեռքի տակ լինեն ամենաուշը 2026 թվականի հոկտեմբերին։ Ժամկետների խիստ սղության պատճառով գումարը նախատեսվել է հատկացնել հրատապ մեկ անձից գնման («ՀՄԱ») ընթացակարգով։
Ըստ կառավարության` տեխնիկական բնութագրի հիման վրա գնային առաջարկներ են ստացվել հենց մարզադաշտի հեղինակ «Հայնախագիծ» ԲԲԸ-ից, ինչպես նաև այլ մասնագիտացված ընկերություններից։ Ստացված առաջարկների և օրենսդրական հաշվարկների միջինացման արդյունքում հատկացվող ընդհանուր բյուջեն բաշխվել է հետևյալ կերպ. 61.0 միլիոն դրամ՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի անմիջական մշակման համար, 2.135 միլիոն դրամ՝ այդ փաստաթղթերի պարտադիր փորձաքննության իրականացման համար։
Լրահոս
0