00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:39
5 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
17 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հերթապահության ժամանակ զինվորը քնել է` հայհոյանքի տակ է. փորձագետը` բանակի մթնոլորտի մասին

© Sputnik / Aram NersesyanԶինվորական հագուստ
Զինվորական հագուստ - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2026
Բաժանորդագրվել
Ռազմական փորձագետի կարծիքով` բանակում ծառայելու միակ մոտիվացիան այսօր մնացել է փողը` աշխատավարձը։ Բարոյահոգեբանական գլխավոր մոտիվացիան` հայրենիքի պաշտպանությունը արտաքին թշնամուց, պետականորեն վերացվել է։ Արտաքին թշնամու կերպարն էլ հանված է կրթադաստիարակչական համակարգից։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ զորամասեր ստուգայցերը միայն ծայրահեղ դեպքում պետք է անցկացնեն պաշտպանության նախարարը կամ ԳՇ պետը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը` անդրադառնալով բանակում արձանագրված հերթական ողբերգական միջադեպին։
Ինչպես հայտնի է, հայոց բանակում վերջին շրջանում հաճախակի դարձած մահվան դեպքերի ֆոնին նախարար Սուրեն Պապիկյանն ու ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը սկսեցին անակնկալ ստուգայցեր կատարել ռազմական տարբեր ստորաբաժանումներ։ Սեպտեմբերի 24-ին, սակայն, հայտնի դարձավ նոր դեպքի մասին. դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։ News.am–ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Սիսիանի զորամասերից մեկում։
«Ո՛չ նախարարն է վերահսկողական գործառույթներ իրականացնող մասնագետ, ո՛չ էլ ԳՇ պետը։ Դրա համար համապատասխան ծառայություններում կան սպաներ, որոնք կրթություն են ստացել, ունեն աշխատանքային փորձառություն, որոնց աչքը շատ ավելի սուր է։ Իսկ նախարարը և շտաբի պետը նույնիսկ ֆիզիկապես չեն կարող ԶՈւ–ի ամբողջ շփման գծով հանկարծակի ստուգայցեր կատարել։ Դա առնվազն ժպիտ է առաջացնում, որ իրենք պիտի ստուգայց կատարեն և զորամասում ամեն վատ բան պիտի միանգամից վերանա»,– նշում է Նահապետյանը` հիշեցնելով, որ զորամասերից մեկում նախարարի այցի հենց հաջորդ օրը մահվան ելքով հերթական դեպքն էր տեղի ունեցել` հրազենային կրակոցով։
Փորձագետն արձանագրում է, որ նախկինում ԶՈւ–ում վերահսկողական գործառույթով օժտված 2 կառույց կար. մեկը` նախարարի աշխատակազմին կից, մյուսը` հանրապետության նախագահի վերահսկողական վարչությանը։ Դրանք, Նահապետյանի դիտարկմամբ, նաև միմյանց էին վերահսկում, և եթե մեկը ստուգման արդյունքում բացթողումներ չէր նկատել, ապա մյուսը կարող էր նոր ստուգում անցկացնել։
Նախարարի ու ԳՇ պետի այցերը, մեր զրուցակցի համոզմամբ, միայն վկայում են, որ վերահսկողական գործառույթով օժտված կառույցները իրենց տեղում չեն, և զորամասի հրամկազմից մինչև նախարար ու ԳՇ պետ նույնիսկ տեղյակ չեն, որ դրա համար կա ոստիկանություն, դատախազություն, հակահետախուզություն, որոնք իրենց բարձրության վրա չեն, այլապես բանակում հանցանքի դեպքերի վիճակագրությունը չէր շարունակի աճել։
Սուրեն Պապիկյանը հանդիպել է կարգապահական խախտումներ թույլ տված զինվորների հետ
Փորձագետի կարծիքով` բանակում ծառայելու միակ մոտիվացիան այսօր մնացել է փողը` աշխատավարձը։ Բարոյահոգեբանական գլխավոր մոտիվացիան` հայրենիքի պաշտպանությունը արտաքին թշնամուց, այսօր պետականորեն վերացվել է։ Արտաքին թշնամու կերպարն էլ հանված է կրթադաստիարակչական համակարգից։
Ստեղծված իրավիճակը շտկելու, ողբերգական դեպքերը բանակում կանխելու համար Նահապետյանն առաջարկում է այդ աշխատանքների մեջ ներգրավել հասարակության որոշակի շերտերի։
«Օրինակ` ծնողները, որոնց զավակները ծառայում են, կամ ժամանակին ծառայել են։ Անձնակազմից պետք է վերացվի այն անառողջ բարոյոգեբանական մթնոլորտը, որը հիմա տիրում է, և դա կարող են անել մարդիկ, որոնք գիտեն` ինչ ասել է բանակ, որոնք զավակներ են ունեցել, որոնք գուցե նաև զավակներ են կորցրել։ Թող վերամբարձ չհնչի, բայց բանակում պիտի սիրո, հանդուրժողականության, մեկմեկու օգնելու մթնոլորտ տիրի, ոչ թե թյուր հասկացությունների, որ, եթե մարտական հերթապահության ժամանակ զինվորը քնել է, ապա արդեն հայհոյանքի տակ է, և կա՛մ իրեն են սպանում, կա՛մ ինքն է իրեն սպանում»,– ասում է Նահապետյանը։
Փորձագետը նաև նշում է, որ գնդերեցների ներկայությունը զորամասերում տարիներ շարունակ նպաստել է հենց հանդուրժողական մթնոլորտի ձևավորմանը։ Այն, ինչ զինվորը չէր ասի հրամանատարին, անգամ ընկերներին, նա վստահում էր հոգևորականին, ինչը նպաստում էր անձնակազմի միջև լարվածության նվազմանը։
Ի դեպ, ընթացիկ տարվա ընթացքում բանակում ավելի քան 1 տասնյակ մահվան դեպքերից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իր համար նորություն է, որ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։
Տոնոյանը չի կարծում, թե բանակում ողբերգական դեպքերի բացառումը պաշտոնանկություններն են
Պապիկյանի հայտարարությունը ռազմական փորձագետին թույլ է տալիս եզրակացնել, որ նա իր գործառույթները լավ չի հասկացել։
«ԳՇ պետը, որը պատասխանատու է մարտական պատրաստության, անձնակազմի բարոյոգեբանական վիճակի համար, իր անմիջական ենթական է` իր առաջին տեղակալը։ Իսկ եթե պատասխանատուն իր տեղակալն է, հետևաբար նաև ինքն է պաասխանատու»,– ասում է փորձագետը։
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 14 դեպք, որից 6-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։
Լրահոս
0