00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:39
5 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
17 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանի համար ԵՄ աջակցության միջոցառումները կրում են դեկլարատիվ բնույթ. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Пелагия Тихонова / Անցնել մեդիապահոցՎլադիսլավ Մասլեննիկովը
Վլադիսլավ Մասլեննիկովը - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2026
Վլադիսլավ Մասլեննիկովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ Եվրամիության ներքին շուկան շատ մրցակցային է, և այնտեղ հայկական արտադրանքին գրկաբաց չեն սպասում:
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Եվրամիության կողմից Հայաստանին խոստացված աջակցությունը հեռու է իրականությունից, Երևանը ստիպված կլինի երկար սպասել այդ շուկայի բացմանը և ԵՄ-ին անդամակցելուն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի կառավարության ծրագրերի առաջմղմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը:
«ԵՄ-ի կողմից ներկայում առաջարկվող աջակցությանմիջոցառումները հիմնականում դեկլարատիվ բնույթ են կրում», - ասել է Մասլեննիկովը:
Նրա խոսքով՝ Եվրամիության ներքին շուկան շատ մրցակցային է և կանոնակարգված, և այնտեղ հայկական արտադրանքին գրկաբացչենսպասի։ Ընդ որում, ինչպես հիշեցրել է ռուսաստանցի դիվանագետը, պրակտիկան ցույց է տալիս, որ թեկնածուերկրներն անդամակցության կարող են սպասել նույնիսկ տասնամյակներով:
Հիշեցնենք՝ Եվրահանձնաժողովի ղեկավարը հունիսին հայտնել էր, որ Եվրամիությունն աշխատում է Հայաստանի համար աջակցության միջոցառումների փաթեթի վրա, որը, մասնավորապես, ներառում է 50 միլիոն եվրո ֆինանսական օգնություն:
ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենք։ Նույն թվականի ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Լրահոս
0