Ես Թուրքիայի կողմից ՀՀ ինքնիշխանության համար վտանգ չեմ տեսնում․ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյան
13:11 24.09.2026 (Թարմացված է: 13:13 24.09.2026)

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը. Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
ԱԽ քարտուղարի խոսքով՝ ռուսական ռազմաբազայի ներկայությունը քաղաքական որոշման հարց է, իսկ հայկական կողմը քննարկման պատրաստ է։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Թուրքիայի կողմից ՀՀ ինքնիշխանության համար որևէ վտանգ չկա։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և դրա՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման հետ կապի մասին հարցին։
«Ես այսօր որևիցե վտանգ չեմ տեսնում, օգոստոսի 8-ից սկսած ընդհանրապես որևէ վտանգ չեմ տեսնում, չեմ ուզում կապել ռազմաբազայի գործոնը Թուրքիայի հետ»,- ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, թե չգիտի՝ արդյոք եթե դա (սահմանի բացում, հարաբերությունների կարգավորում) տեղի չունենար, ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ անվտանգության համար անհրաժե՞շտ է, թե՞ ոչ։
«Կա կարծիք, թե ընդհակառակը՝ դա վտանգ էր, մենք տենց գործիչներ էլ ունենք։ Ես չեմ կարծում, որ մեկը մյուսի հետ պետք է կապել։ Քաղաքական որոշում է, քաղաքական քննարկման թեմա է, որը բացել է ռուսական կողմը, իսկ հայկական կողմն ասել է, որ քննարկմանը պատրաստ է յուրաքանչյուր ելքով»,- ասաց Սիմոնյանը։
Նա հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե հայ-ռուսական հարաբերությունները պետք է գույքագրվեն։ Սիմոնյանի խոսքով՝ այդ գույքագրումից և քննարկումից հետո շատ հարցերի պատասխաններ կստացվեն։
«Կարող է՝ ռուսական կողմն է ասում՝ ես ուզում եմ մեծացնել, կամ իմ վրա թանկ ա նստում, արի իրար հետ անենք, կամ ասում ա՝ գիտես, ուզում եմ հանել, կամ պատրաստ եմ վճարել, ավելի երկարաձգել պայմանագիրը։ Բայց ՀՀ-ի համար, այ դուք մատնանշում եք Թուրքիայի հետ կապված սպառնալիքը և այլն, ես ասում եմ, որ օգոստոսի 8-ից հետո այդ սպառնալիքի գոյությունը,իմ գնահատմամբ, 0 է․․․»,- ասաց Սիմոնյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ։
Ըստ նրա` եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, ՀՀ իշխանությունները չեն առարկի։
Ըստ նրա` եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, ՀՀ իշխանությունները չեն առարկի։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։
Առանց 102–րդ ռազմաբազայի ՀՀ անվտանգային համակարգն անտեր կմնա․ Սամվել Կարապետյան
Առանց 102–րդ ռազմաբազայի ՀՀ անվտանգային համակարգն անտեր կմնա․ Սամվել Կարապետյան