https://arm.sputniknews.ru/20260924/duq-iravapah-eq-te-gvoghakan-khamvojany-pahanjum-e-ynkerutjunery-kaparaknqelu-himqery-107274635.html
Դուք իրավապա՞հ եք, թե՞ գողական. Խամոյանը պահանջում է ընկերություները կապարակնքելու հիմքերը
Դուք իրավապա՞հ եք, թե՞ գողական. Խամոյանը պահանջում է ընկերություները կապարակնքելու հիմքերը
Sputnik Արմենիա
«Հայաստան» խմբակցության պատգամավորը հարցումներ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, ՊԵԿ, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտե։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T22:05+0400
2026-09-24T22:05+0400
2026-09-24T23:23+0400
ագնեսա խամոյան
ռոբերտ քոչարյան
կապարակնիք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/08/106578764_0:78:1500:922_1920x0_80_0_0_c839fb09c608a7a1de964ced4b88a3fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իրավապահ մարմինները չեն կարողանում իրավաբանորեն հիմնավորել, թե ինչու են կապարակնքվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին և նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող մի շարք ընկերություններ։ Այս մասին սոցցանցերում տեսանյութով հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` նշելով, որ հարցումներ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, ՀՀ քննչական կոմիտե, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտե` պարզելու, թե ինչ հիմքով են իրականացվել կապարակնքումները։Նշենք, որ օգոստոսի 25-ին Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին և նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող ընկերություններում, գրասենյակներում և բիզնես օբյեկտներում խուզարկություններ էին իրականացվել, ինչից հետո դրանք կապարակնքվել էին։Պատգամավորը մոտ 10 օր առաջ էլ ՊԵԿ-ին է հարցում ուղարկել` պարզելու` օգոստոսի 25-ից սկսած կապարակնքված օբյեկտներում որևէ ապացուցողական գործողություն իրականացվե՞լ է, թե՞ ոչ։Կառույցից նրան պատասխանել են, որ օպերատիվ-հետախուզական գործողություններ են ու դրանք գաղտնի են։ Խամոյանը տեսանյութում հարց է բարձրացրել, թե ինչ օպերատիվ-հետախուզական գործողությունների մասին է խոսքը, երբ ընկերությունները փակ են։Հիշեցնենք` ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Քոչարյանի հետ կապված քրեական գործի շրջանակում կապարակնքված ընկերությունների աշխատակիցների իրավունքներին, ասաց` քաղաքացիները «հանուն պետության կդիմանան»։ Խոսքը 35 միավոր գույքի մասին է։ Այդ շարքում կան ավտոկայանատեղիներ, մի քանի գրասենյակներ։ Կապարակնքվածների թվում են հիմնականում «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնի գրասենյակները (կապարակնքված է նույնիսկ Կոնրադ Ադենաուերի գերմանական հիմնադրամի գրասենյակը, որը տարածք է վարձակալում «Պիացցա Գռանդեի» շենքում), «Փլեյ Սիթի» ժամանցային համալիրը, «Տոյոտա Երևանը»,«Օրանժ Ֆիտնեսը, LaGalleria-ն (հագուստի և աքսեսուարների շքեղ ապրանքանիշների խանութների ցանց):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Դուք իրավապա՞հ եք, թե՞ գողական. Խամոյանը պահանջում է ընկերություները կապարակնքելու հիմքերը
Sputnik Արմենիա
Դուք իրավապա՞հ եք, թե՞ գողական. Խամոյանը պահանջում է ընկերություները կապարակնքելու հիմքերը
2026-09-24T22:05+0400
true
PT2M59S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/08/106578764_84:0:1417:1000_1920x0_80_0_0_255e74630618555386ca20a6ada37200.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ագնեսա խամոյան, ռոբերտ քոչարյան, կապարակնիք, видео
ագնեսա խամոյան, ռոբերտ քոչարյան, կապարակնիք, видео
Դուք իրավապա՞հ եք, թե՞ գողական. Խամոյանը պահանջում է ընկերություները կապարակնքելու հիմքերը
22:05 24.09.2026 (Թարմացված է: 23:23 24.09.2026) «Հայաստան» խմբակցության պատգամավորը հարցումներ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, ՊԵԿ, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտե։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իրավապահ մարմինները չեն կարողանում իրավաբանորեն հիմնավորել, թե ինչու են կապարակնքվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին և նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող մի շարք ընկերություններ։ Այս մասին սոցցանցերում տեսանյութով հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` նշելով, որ հարցումներ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, ՀՀ քննչական կոմիտե, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտե` պարզելու, թե ինչ հիմքով են իրականացվել կապարակնքումները։
Նշենք, որ օգոստոսի 25-ին Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին և նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող ընկերություններում, գրասենյակներում և բիզնես օբյեկտներում խուզարկություններ էին իրականացվել, ինչից հետո դրանք կապարակնքվել էին։
«Շուրջ 1 ամիս առաջ Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն մի շարք տնտեսվարող սուբյեկտներում իրականացրել են կապարակնքումներ։ Այս ընթացքում հետևողականորեն նրանցից փորձել եմ ստանալ մեկ պարզ հարցի պատասխան․ ո՞րն է կապարակնքում իրականացնելու իրավական հիմքը, քրեական դատավարության ո՞ր հոդվածով է իրականացվել կապարակնքում։ Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ կապարակնքում իրականացվել է ՊԵԿ-ի համար, որպեսզի ՊԵԿ-ը ապացուցողական գործողություններ իրականացնի հիշյալ կազմակերպությունում»,– նշում է Խամոյանը։
Պատգամավորը մոտ 10 օր առաջ էլ ՊԵԿ-ին է հարցում ուղարկել` պարզելու` օգոստոսի 25-ից սկսած կապարակնքված օբյեկտներում որևէ ապացուցողական գործողություն իրականացվե՞լ է, թե՞ ոչ։
Կառույցից նրան պատասխանել են, որ օպերատիվ-հետախուզական գործողություններ են ու դրանք գաղտնի են։ Խամոյանը տեսանյութում հարց է բարձրացրել, թե ինչ օպերատիվ-հետախուզական գործողությունների մասին է խոսքը, երբ ընկերությունները փակ են։
«Ես ձեզ հիմա գաղտնիքը բացահայտեմ։ Որևէ գործողություն հիշյալ ընկերություններում ՊԵԿ-ը, ինչպես նաև որևէ այլ կոմիտե չի իրականացրել։ Եվ առհասարակ, ես ուզում եմ նաև անդրադառնալ ՔԿ–ի, ՀԿԿ–ի պատասխաններին, որոնք այդպես էլ որևէ հստակ պատասխան, իրավական հիմք իրենց գործողությունների համար չեն մատնանշել։ Ես երկու հետևություն կարող եմ անել դրանից․ դուք չեք կարողանում պարզապես իրավական տեսանկյունից հիմնավորել ձեր ապօրինությունները, և դա բնական է, կամ տարբերակ երկու՝ դուք ձեզ գողականի տեղ եք դրել և չեք գրում, չեք պատասխանում։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ դուք իրավապա՞հ եք, թե՞ գողական եք»,– ասում է Խամոյանը։
Հիշեցնենք` ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Քոչարյանի հետ կապված քրեական գործի շրջանակում կապարակնքված ընկերությունների աշխատակիցների իրավունքներին, ասաց` քաղաքացիները «հանուն պետության կդիմանան»։ Խոսքը
35 միավոր գույքի մասին է։ Այդ շարքում կան ավտոկայանատեղիներ, մի քանի գրասենյակներ։ Կապարակնքվածների թվում են հիմնականում «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնի գրասենյակները (կապարակնքված է նույնիսկ Կոնրադ Ադենաուերի գերմանական հիմնադրամի գրասենյակը, որը տարածք է վարձակալում «Պիացցա Գռանդեի» շենքում), «Փլեյ Սիթի» ժամանցային համալիրը, «Տոյոտա Երևանը»,«Օրանժ Ֆիտնեսը, LaGalleria-ն (հագուստի և աքսեսուարների շքեղ ապրանքանիշների խանութների ցանց):