https://arm.sputniknews.ru/20260831/rvobert-qvocharjani-yntaniqin-verabervogh-gvortsvov-vor-ynkerutjunnern-en-kaparaknqvats-106300051.html
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին վերաբերող գործով ո՞ր ընկերություններն են կապարակնքված
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին վերաբերող գործով ո՞ր ընկերություններն են կապարակնքված
Sputnik Արմենիա
Կապարակնքված գրասենյակների թվում է նաև Կոնրադ Ադենաուերի անվան գերմանական հայտնի հիմնադրամի գրասենյակը, որը գտնվում է «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնում: 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T14:29+0400
2026-08-31T14:29+0400
2026-08-31T14:50+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
արամ օրբելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106085513_0:0:1280:720_1920x0_80_0_0_97b177a4e98659c0c838663f3a95dea9.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի շահերի պաշտպանական խումբը քայլեր է ձեռնարկում կապարակնքված գրասենյակների և ընկերությունների աշխատանքը սեղմ ժամկետում վերականգնելու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։Ինչ վերաբերում է քննչական կոմիտեի հայտարարած, գործով անցնող 35 միավոր գույքին, Օրբելյանը նշեց՝ այդ շարքում կան ավտոկայանատեղիներ, մի քանի գրասենյակներ։Կապարակնքվածների թվում են հիմնականում «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնի գրասենյակները, «Փլեյ Սիթի» ժամանցային համալիրը, «Տոյոտա Երևանը» և «Օրանժ Ֆիտնեսը»։Կապարակնքված է նույնիսկ Կոնրադ Ադենաուերի գերմանական հիմնադրամի գրասենյակը, որը տարածք է վարձակալում «Պիացցա Գռանդեի» շենքում: Իսկ ԱՄՆ կառավարության հետ կապված կազմակերպություններից մեկի գրասենյակը կապարակնքված չէ։Հարցին, թե քանի մարդ է աշխատում այդ ընկերություններում, Օրբելյանը հստակ թիվ չնշեց։ Ըստ նրա՝ տվյալները կամփոփվեն մի քանի օրվա ընթացքում:Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106085513_161:0:1121:720_1920x0_80_0_0_6cb15268ba22c00ede463eb970a5e633.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, արամ օրբելյան
հայաստան, ռոբերտ քոչարյան, արամ օրբելյան
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին վերաբերող գործով ո՞ր ընկերություններն են կապարակնքված
14:29 31.08.2026 (Թարմացված է: 14:50 31.08.2026) Կապարակնքված գրասենյակների թվում է նաև Կոնրադ Ադենաուերի անվան գերմանական հայտնի հիմնադրամի գրասենյակը, որը գտնվում է «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնում:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի շահերի պաշտպանական խումբը քայլեր է ձեռնարկում կապարակնքված գրասենյակների և ընկերությունների աշխատանքը սեղմ ժամկետում վերականգնելու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
«Բիզնեսի կապարակնքումը բոլոր քաղաքացիների վրա ունենալու է շատ յուրահատուկ ծանր ազդեցություն։ Օրինակ` LaGalleria-ում (հագուստի և աքսեսուարների շքեղ ապրանքանիշների խանութների ցանց. խմբ.) իրերի ֆիզիկական փչացման վտանգ կա։ Մասնավորապես բրդյա իրերը չի կարելի պահել փակ տարածքում՝ առանց սպասարկման, համապատասխան ջերմաստիճանի և այլն: Բացի այդ, սեզոնի ավարտից հետո իրերի արժեքն արդեն բոլորովին այլ է լինելու: Էլ չենք խոսում աշխատակիցների մասին, ինչն ուղիղ վնաս է լինելու, և դրա փոխհատուցումը բոլորս ենք կրելու»,- նշեց Օրբելյանը։
Ինչ վերաբերում է քննչական կոմիտեի հայտարարած, գործով անցնող 35 միավոր գույքին, Օրբելյանը նշեց՝ այդ շարքում կան ավտոկայանատեղիներ, մի քանի գրասենյակներ։
Կապարակնքվածների թվում են հիմնականում «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնի գրասենյակները, «Փլեյ Սիթի» ժամանցային համալիրը, «Տոյոտա Երևանը» և «Օրանժ Ֆիտնեսը»։
Կապարակնքված է նույնիսկ Կոնրադ Ադենաուերի գերմանական հիմնադրամի գրասենյակը, որը տարածք է վարձակալում «Պիացցա Գռանդեի» շենքում: Իսկ ԱՄՆ կառավարության հետ կապված կազմակերպություններից մեկի գրասենյակը կապարակնքված չէ։
Հարցին, թե քանի մարդ է աշխատում այդ ընկերություններում, Օրբելյանը հստակ թիվ չնշեց։ Ըստ նրա՝ տվյալները կամփոփվեն մի քանի օրվա ընթացքում:
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները
ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը
տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Ըստ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ
դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը
2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ
նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա
տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։