00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:39
5 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
17 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:35
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցԴեղձի հավաքում
Դեղձի հավաքում - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2026
Դեղձի հավաքում
Բաժանորդագրվել
Գումարը նախատեսվում է հատկացնել պետական պարտքի սպասարկման համար նախատեսված միջոցներից։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն ավելի քան 4,52 մլրդ դրամ հատկացրեց գյուղմթերքի, սննդամթերքի և խմիչքի արտահանման, ինչպես նաև դեղձի ու թզի մթերման աջակցության ծրագրերին։ Գործադիրը հաստատեց նախագիծը։
Գումարը նախատեսվում է հատկացնել պետական պարտքի սպասարկման համար նախատեսված միջոցներից։
Էկոնոմիկայի նախարարության մշակած նախագծով ջերմատնային արտադրանքի արտահանման աջակցության համար նախատեսվում է 2,065 մլրդ դրամ, իսկ թարմ պտղի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման և վերամշակման նպատակով մթերման աջակցության համար՝ ընդհանուր 2,456 մլրդ դրամ։ Հատկացումները նախատեսված են 2026 թվականի երրորդ եռամսյակի համար։
Լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունն առաջացել է օգոստոսին արտահանված ապրանքների ծավալների և դրանց դիմաց պետության ստանձնած աջակցության պարտավորությունների պատճառով։ Մասնավորապես, օգոստոսին արտահանվել է շուրջ 2481 տոննա լոլիկ, 460 տոննա չերրի լոլիկ, 1580 տոննա պղպեղ, 624 տոննա պալերմո տեսակի պղպեղ, 124 տոննա ելակ և ավելի քան 3,17 մլն հատ ծաղիկ։
Թարմ պտղի և սննդամթերքի աջակցության ծրագրով օգոստոսին արտահանվել է շուրջ 390 տոննա խնձոր, 322 տոննա սալոր, 159 տոննա կեռաս, 2203 տոննա դեղձ ու նեկտարին, 120 տոննա խաղող, ինչպես նաև 94 տոննա թուզ, ազնվամորի, մոշ և հոն։
Արտահանվել է նաև 45 տոննա տոմատի մածուկ, 154 հազար լիտր շշալցված խաղողի գինի, 359 հազար լիտր պտղահատապտղային գինի, 1,004 մլն լիտր հայկական բրենդի կամ կոնյակ՝ 100% սպիրտի հաշվարկով, ինչպես նաև բնական հանքային ջուր, չորացրած միրգ ու բանջարեղեն, իշխան և թառափ։
Բացի այդ, ըստ նախագծի, օգոստոսի 18-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում վերամշակման նպատակով մթերվել է շուրջ 5200 տոննա դեղձ և 81 տոննա թուզ։ Դրանց մթերման սուբսիդավորման համար անհրաժեշտ է 660,125 մլն դրամ։
Նախագծի ընդունմամբ պետությունը կկարողանա փոխհատուցել տնտեսավարողների՝ նշված ապրանքների արտահանման, ինչպես նաև դեղձի ու թզի մթերման շրջանակում աջակցության ենթակա ծախսերը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ արտահանման տեսանկյունից այս տարի կան ուղղություններ, որտեղ աճ է արձանագրվել, իսկ որոշ դեպքերում էլ՝ նվազում, որը, սակայն, ՌԴ կողմից արտահանման սահմանափակումների հետևանք չի եղել։
«Օրինակ` եթե անցած տարի արտահանել ենք 40 հազար տոննայից ավելի ծիրան, ապա այս տարի՝ 12–13 հազար տոննա։ Խնդիրն այն է, որ ուղղակի ծիրան չի եղել այս տարի. ինչքան եղել է, այդքանն էլ արտահանել ենք»,– վստահեցրեց նախարարը։
Ըստ նրա` արտահանման միակ էական նվազումը վերջին ամիսներին գրանցվել է ԵԱՏՄ երկրների ուղղությամբ։ Հունվար-օգոստոս ամիսներին միրգ–բանջարեղեն ապրանքախմբի արտահանումը նախորդ տարվա 990 մլն դոլարի դիմաց կազմել է 943 մլն դոլար (մոտ 5% անկում)։ Նախարարը նշել է, որ հայկական արտադրանքի նկատմամբ կիրառված որոշակի սահմանափակումների ֆոնին սա բավականին «վատ արդյունք չէ»։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 4-ին կառավարությունը հաստատել էր ջերմատնային արտադրանքի արտահանման աջակցության ծրագիրը՝ արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու և հայկական արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու նպատակով։ Ծրագրով պետությունը տնտեսավարողներին փոխհատուցում է տրամադրում արտահանված արտադրանքի յուրաքանչյուր կիլոգրամի, իսկ ծաղիկների դեպքում՝ յուրաքանչյուր հատի համար։ Հետագայում ծրագիրը երկարաձգվել և ընդլայնվել է։
Հիշեցնենք նաև, որ Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Լրահոս
0