00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:39
5 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
26 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Որոշումն ընդունվել է Ալիևի նստավայրում. ադրբեջանագետը` փորձագետների այցը չեղարկելու մասին

© Photo : Social media of Hikmet Hajiyev«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումը Գաբալայում
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումը Գաբալայում - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2026
Բաժանորդագրվել
Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ քաղաքականության կոշտացումն ու հակահայկական քարոզչության ակտիվացումը ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը մեկնաբանում է աշխարհաքաղաքական զարգացումներով, այդ թվում՝ ԱՄՆ-ում միջանկյան ընտրություններով։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանցի փորձագետների խմբի հերթական այցը Երևան վստահաբար հետաձգվել է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ամենաբարձր մակարդակով. Sputnik Արմենիայի հետ զրույցում համոզմունք է հայտնել ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում այս օրերին Երևանում նախանշված էր հայ և ադրբեջանցի փորձագետների քննարկումները, որը չեղարկվել է՝ Արցախի հայկական տաճարներ (ներկայացվել են որպես աղվանական) ադրբեջանցի պաշտոնյաների վերջին «էքսկուրսիաների» պատճառով։
«Կգան, թե չեն գա, դրանից ոչ մի բան չի փոխվում ո՛չ հայ, ո՛չ ադրբեջանական հասարակության համար։ Այդ մարդիկ կապ չունեն ադրբեջանական հասարակության հետ, ոչ էլ քաղաքացիական ինչ–որ նախաձեռնությունների մաս են։ Իրենք կոնկրետ իշխանական աշխատողներ են, պրոպագանդիստներ։ Իրենց ասել էին` գնացեք, եկել էին, հիմա ասել են` մի՛ գնացեք, չեն գալիս։ Վաղը էլի կասեն` գնացե՛ք, կգան։ Այնպես որ, դրանից ոչինչ չի փոխվում։ Քաղաքականությունը որոշվում է Ադրբեջանի նախագահական ապարատում»,– ասում է Հայրապետյանը` միաժամանակ արձանագրելով, որ քաղհասարակության ներկայացուցիչների անվան տակ այդ հանդիպումներին մասնակցում են Ադրբեջանում բացահայտ հակահայկական հրապարակախոսությամբ հայտնի քարոզիչներ, բնապահպանների անվան տակ՝ Արցախի օկուպացիային մասնակցած անձինք։
Ինչ վերաբերում է հայկական կողմի ներկայացրած պատճառաբանությանը, ադրբեջանագետը նկատում է, որ այդ թեմայի շուրջ լարվածությունը ստեղծողը հենց Ադրբեջանն է, և հանդիպումը չեղարկելը դիտարկում է նույն այդ քաղաքականության համատեքստում։
«Վերջին 1 տարվա կտրվածքով Ադրբեջանը փորձել է համեմատաբար հանգիստ քաղաքականություն վարել, հռետորաբանության մեջ որոշ առումով զուսպ լինել, թեև ես այդքան էլ չեմ կարծում, որ իրենք զուսպ են, որովհետև Ալիևը պարբերաբար թշնամանքի լեզուն կիրառել է»,– նկատում է Հայրապետյանը։
Թե ինչու է Ադրբեջանը դարձյալ կոշտացնում իր քայլերը Հայաստանի նկատմամբ` միաժամանակ ընդլայնելով հակահայկական քարոզչությունը միջազգային մակարդակում, ադրբեջանագետը մեկնաբանում է աշխարհաքաղաքական առաջիկա զարգացումներով ու հնարավոր նոր իրավիճակում վերադիրքավորվելու նախապատրաստությամբ։
«Առաջիկայում ԱՄՆ–ում միջանկյալ ընտրություններ են, որոշակի քաղաքական իրավիճակ կարող է ստեղծվել։ Ճիշտ է, Թրամփը մնալու է իշխանության, բայց հանրապետականների մեծամասնություն լինելն արդեն հարցական է։ Այս հանգամանքը հաշվի առնելով` ադրբեջանական կողմը փորձում է իր նշաձողերը բարձրացնել, իր ձայնն ավելի հնչեղ դարձնել, և այդ քաղաքականությունն արահայտում է նման տեղեկատվական օպերացիաներ կազմակերպելով»,– ասում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ 2025թ․ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նոյեմբերին նույն նախաձեռնության շրջանակում Հայաստանի քաղհասարակության անդամներն էին Բաքու մեկնել ։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 10-12 Ադրբեջանում (Գաբալա)։
Լրահոս
0