https://arm.sputniknews.ru/20260923/vor-uzheri-het-en-handipumner-eghel-samvel-karapetjany-ynddimutjan-miavvorman-masin-107222816.html
Ո՞ր ուժերի հետ են հանդիպումներ եղել․ Սամվել Կարապետյանը՝ ընդդիմության միավորման մասին
Ո՞ր ուժերի հետ են հանդիպումներ եղել․ Սամվել Կարապետյանը՝ ընդդիմության միավորման մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր առաջնորդը վստահ է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումներն արդյունքներ տալու են։ 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T23:30+0400
2026-09-23T23:30+0400
2026-09-23T23:32+0400
հայաստան
սամվել կարապետյան
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103619778_0:0:845:475_1920x0_80_0_0_2b877a142d2f561ceb88b9bf0e779df7.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Հանդիպումներ եղել են այն ուժերի հետ, որոնք իրական ընդդիմություն են։ 24news.am-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ եղավ ընդդիմության՝ խոստացված կոնսոլիդացիայի հետ։Նրա խոսքով՝ եղան ուժեր, որոնք փոշիացրին ընտրողների ձայները՝ դրանով նպաստելով իշխանության վերարտադրությանը։Կարապետյանը շեշտել է՝ իշխանությանը մեկ օր շուտ հեռացնելու գաղափարը կիսող բոլոր իրական ընդդիմադիր բոլոր ուժերի հետ հանդիպումներ եղել են, մոտեցումները նույնն են, վստահ է՝ արդյունք լինելու է։Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդն ավելի վաղ ասել էր, որ քաղաքական գլխավոր ուժերի հետ կոնսոլիդացիայի շուրջ քննարկումներ եղել են և շարունակվում են։ Նա ակնկարկել էր, որ հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103619778_94:0:727:475_1920x0_80_0_0_78dc48ea83a4ec37cd22dd7884938dc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, ընդդիմություն
հայաստան, սամվել կարապետյան, ընդդիմություն
Ո՞ր ուժերի հետ են հանդիպումներ եղել․ Սամվել Կարապետյանը՝ ընդդիմության միավորման մասին
23:30 23.09.2026 (Թարմացված է: 23:32 23.09.2026) Ընդդիմադիր առաջնորդը վստահ է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումներն արդյունքներ տալու են։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Հանդիպումներ եղել են այն ուժերի հետ, որոնք իրական ընդդիմություն են։ 24news.am-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ եղավ ընդդիմության՝ խոստացված կոնսոլիդացիայի հետ։
«Մենք պետք է հասկանանք, թե ում նկատի ունենք, երբ ասում ենք «ընդդիմություն»․․․ Կան ընդդիմադիր ուժեր, որոնք իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ եղան ուժեր, որոնք փոշիացրին ընտրողների ձայները՝ դրանով նպաստելով իշխանության վերարտադրությանը։
Կարապետյանը շեշտել է՝ իշխանությանը մեկ օր շուտ հեռացնելու գաղափարը կիսող բոլոր իրական ընդդիմադիր բոլոր ուժերի հետ հանդիպումներ եղել են, մոտեցումները նույնն են, վստահ է՝ արդյունք լինելու է։
Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդն ավելի վաղ
ասել էր, որ քաղաքական գլխավոր ուժերի հետ կոնսոլիդացիայի շուրջ քննարկումներ եղել են և շարունակվում են։ Նա ակնկարկել էր, որ հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչների հետ։