https://arm.sputniknews.ru/20260804/ynddimadir-uzheri-het-kvonsvolidaciaji-shurj-qnnarkumnery-sharunakvum-enkarapetjan-105409604.html
Ընդդիմադիր ուժերի հետ կոնսոլիդացիայի շուրջ քննարկումները շարունակվում են․Կարապետյան
Ընդդիմադիր ուժերի հետ կոնսոլիդացիայի շուրջ քննարկումները շարունակվում են․Կարապետյան
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդի խոսքով՝ գործող իշխանությունը, ըստ էության, մի ամբողջ մեխանիզմ է, որը ստեղծվել է այլ պետությունների կողմից, Հայաստանը կործանելու... 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T15:03+0400
2026-08-04T15:03+0400
2026-08-04T15:46+0400
տեսանյութեր
տեսանյութ
սամվել կարապետյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
իշխանություն
ընդդիմություն
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/04/105408943_0:0:1781:1003_1920x0_80_0_0_6d5ec23c9c49e50fe4fad3ce39477a65.png
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Քաղաքական գլխավոր ուժերի հետ կոնսոլիդացիայի շուրջ քննարկումներ եղել են և շարունակվում են։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։Նա նաև ակնկարկեց, որ հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչների հետ, նշեց՝ քանի որ «առաջին դեմքերը կալանավորված են, հանդիպում են նրանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն»։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում չի եղել։Դա էլ մեր գաղտնի պլանի մի մասն է. Սամվել Կարապետյանը` իրենց դաշինքից ինքնաբացարկների մասինՍամվել Կարապետյանի խոսքով՝ իրենք չեն ցանկանում երկիրը տանել ցնցումների, դրա համար էլ գործող իշխանություններին հեռացնելու համար անում են ամեն ինչ, ինչն օրենքի սահմաններում է։Թե որ երկրներին նկատի ունի, Կարապետյանը չմանրամասնեց, միայն շեշտեց՝ խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ։ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը հավելեց, որ իշխանությանը հեռացնելու հարցում համագործակցելու են բոլոր այն ուժերին, որոնց անկեղծության հարցում վստահ կլինեն։Հիշեցնենք, որ նոր խորհրդարանում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/04/105408943_247:0:1632:1039_1920x0_80_0_0_32f63e5258abf36ebafcdee04611752b.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, իշխանություն, ընդդիմություն, աժ (ազգային ժողով)
տեսանյութեր, տեսանյութ, видео, սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, իշխանություն, ընդդիմություն, աժ (ազգային ժողով)
Ընդդիմադիր ուժերի հետ կոնսոլիդացիայի շուրջ քննարկումները շարունակվում են․Կարապետյան
15:03 04.08.2026 (Թարմացված է: 15:46 04.08.2026) «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի խոսքով՝ գործող իշխանությունը, ըստ էության, մի ամբողջ մեխանիզմ է, որը ստեղծվել է այլ պետությունների կողմից, Հայաստանը կործանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Քաղաքական գլխավոր ուժերի հետ կոնսոլիդացիայի շուրջ քննարկումներ եղել են և շարունակվում են։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
«Չեմ ցանկանում մանրամասնել, թե որ ուժերի հետ են հանդիպումներ եղել։ Գրեթե ամեն շաբաթ հանդիպումներ, քննարկումներ լինում են։ Քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը»,- ասաց Կարապետյանը։
Նա նաև ակնկարկեց, որ հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչների հետ, նշեց՝ քանի որ «առաջին դեմքերը կալանավորված են, հանդիպում են նրանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն»։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում չի եղել։
Սամվել Կարապետյանի խոսքով՝ իրենք չեն ցանկանում երկիրը տանել ցնցումների, դրա համար էլ գործող իշխանություններին հեռացնելու համար անում են ամեն ինչ, ինչն օրենքի սահմաններում է։
«Սա մարդ չէ (նկատի ունի իշխանություն, խմբ․), սա մեխանիզմ է, պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի հասնենք վերջնական հաղթանակի։ Մեխանիզմը ստեղծել են լուրջ, ոչ բարեկամ պետություններ, դրա համար էլ քանդելը դժվար է, ժամանակ է պետք։ Մեխանիզմն այդ պետությունները ստեղծել են, որ երկիրը տանեն կործանման»,- ասաց Կարապետյանը։
Թե որ երկրներին նկատի ունի, Կարապետյանը չմանրամասնեց, միայն շեշտեց՝ խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ։ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը հավելեց, որ իշխանությանը հեռացնելու հարցում համագործակցելու են բոլոր այն ուժերին, որոնց անկեղծության հարցում վստահ կլինեն։
Հիշեցնենք, որ նոր խորհրդարանում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12: