00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մեզ սպասում է ռեկորդային տաք օր. Գագիկ Սուրենյան

Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 25-26-ին մոտ 2-3 աստիճանով կնվազի օդի ջերմաստիճանը, բայց կշարունակի կլիմայական նորմայից բարձր լինել:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի -Sputnik. ՀՀ-ում առաջիկայում տաք օրերը չեն նահանջի. Իրաքից տաք օդային ներհոսքը դեռ շարունակվելու է: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Մեր երկիրը սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում հիմնականում գտնվում էր հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Հարավից՝ Իրաքից եկող տաք օդային հոսանքների ներհոսքը կշարունակվի նաև սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում և իր զարգացման պիկին կհասնի 23-24-ն ընկած ժամանակահատվածում: Այդ օրերին հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով: Սեպտեմբերի 24-ին Երևանում, Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում կգրանցվի 33-34 աստիճան տաքություն: Սա սեպտեմբերի այդ օրերի համար բավականին բարձր ջերմաստիճան է: Սեպտեմբերի 24-ին հանրապետության մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի պատմական առավելագույնին կամ կգերազանցի այն»,- նշում է Սուրենյանը:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 25-26-ին մոտ 2-3 աստիճանով կնվազի օդի ջերմաստիճանը, բայց կշարունակի կլիմայական նորմայից բարձր լինել:
Ըստ Սուրենյանի՝ առաջիկա 5 օրը կգերակշռի առանց տեղումների եղանակ, բացառություն կկազմեն Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերը: Այնտեղ սեպտեմբերի 22-ին, 25-27-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում կանխատեսվում են ամպրոպային բնույթի անձրևներ:
Հայաստանում «ամառը» շարունակվում է. Սուրենյանն է հայտնում
Լրահոս
0