https://arm.sputniknews.ru/20260922/meghrium-qp-cucaky-kglkhavvori-qvocharjani-nakhkin-hamakiry-um-en-marti-netelu-kapanum-107136320.html
Մեղրիում ՔՊ ցուցակը կգլխավորի Քոչարյանի նախկին համակիրը. ո՞ւմ են «մարտի» նետելու Կապանում
Մեղրիում ՔՊ ցուցակը կգլխավորի Քոչարյանի նախկին համակիրը. ո՞ւմ են «մարտի» նետելու Կապանում
Sputnik Արմենիա
Գորիսում «Շանթ» դաշինքն է պատրաստվում մասնակցել ու իր թեկնածուին առաջադրել: 22.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-22T09:43+0400
2026-09-22T09:43+0400
2026-09-22T12:19+0400
տիմ ընտրություններ
մեղրի
կապան
գևորգ փարսյան
ռոբերտ քոչարյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
թեկնածու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82422585_0:104:1600:1004_1920x0_80_0_0_9ff9e5313b4d2efc7cb27de520679850.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի -Sputnik. Առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորելու է 41-ամյա գործարար Սերգո Գալստյանը, որը խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ է դարձել ՔՊ անդամ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրարթերթը:Լրատվամիջոցը հիշեցրել է` այս գործընթացների ֆոնին ուշագրավ է այն, որ Մեղրիի գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը սեպտեմբերի 9-ին ձերբակալվել, իսկ հաջորդ օրը կալանավորվել է ընդերքն առանց թույլտվության օգտագործելու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու դեպքերի առնչությամբ քննվող քրեական վարույթի շրջանակում։ՔՊ–ն ծրագրում է Կապանի համայնքապետ դարձնել իշխանամերձ գործարար Էդգար Հակոբյանին. ԶԼՄԹերթի փոխանցմամբ՝ Անդրեասյանը ՔՊ-ական համայնքապետ էր, սակայն այս ընտրություններում ՔՊ-ի ցուցակում չընդգրկվեց։ Նրա կալանավորումից հետո Մեղրիում ընտրական «խաղաթղթերը» փոխվել են, իսկ գործող համայնքապետը, չնայած կալանավորված լինելուն, հայտարարել էր, որ շարունակում է մնալ ՔՊ անդամ։Օրաթերթի աղբյուրները պնդում են, որ Մեղրիում Գալստյանի առաջադրումը միանշանակ չի ընդունվել, և նրա շուրջ լուրջ աջակցություն չկա։ Մեղրիում մի հատված շարունակում է պահանջել Խաչատուր Անդրեասյանի վերադարձը քաղաքական դաշտ՝ չնայած նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքին։Ինչ վերաբերում է Կապանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին, ապա «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այստեղ «Շանթ» դաշինքն է որոշել մասնակցել ու համայնքապետի թեկնածու են առաջադրելու գործող ղեկավարին՝ Գևորգ Փարսյանին:Հիշեցնենք, որ 2026 թվականի աշնանը Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 46 համայնքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության համար սահմանել է երեք օր՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը և նոյեմբերի 29-ը։Հոկտեմբերի 25-ին Գորիս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունները կմասնակցեն միասնական՝ «Ապրելու քվե» դաշինքով։«Քաղաքացիական պայմանագիրն» ու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի թիմը Գորիսի ընտրություններին կմասնակցեն «Համերաշխություն» անվանումը կրող դաշինքով։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
մեղրի
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82422585_177:0:1600:1067_1920x0_80_0_0_0d04eee2d30588234053713f1719bade.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիմ ընտրություններ, մեղրի, կապան, գևորգ փարսյան, ռոբերտ քոչարյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), թեկնածու
տիմ ընտրություններ, մեղրի, կապան, գևորգ փարսյան, ռոբերտ քոչարյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), թեկնածու
Մեղրիում ՔՊ ցուցակը կգլխավորի Քոչարյանի նախկին համակիրը. ո՞ւմ են «մարտի» նետելու Կապանում
09:43 22.09.2026 (Թարմացված է: 12:19 22.09.2026) Գորիսում «Շանթ» դաշինքն է պատրաստվում մասնակցել ու իր թեկնածուին առաջադրել:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի -Sputnik. Առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորելու է 41-ամյա գործարար Սերգո Գալստյանը, որը խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ է դարձել ՔՊ անդամ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրարթերթը:
«2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում, երբ Մեղրի էր այցելել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, Գալստյանը եղել է նրա հանդիպմանն ակտիվ մասնակից։ Նա ներկա է եղել նաև Քոչարյանի փակ հանդիպմանը և այդ շրջանում իրեն ավելի մոտ է պահել ընդդիմադիր դաշտին։ ԱԺ ընտրություններից հետո պատկերը կտրուկ փոխվել է ու Գալստյանը հայտնվել է ՔՊ շարքում: Նրա՝ քաղաքական ճանապարհի այս կտրուկ շրջադարձը, Մեղրիում մի շարք հարցեր է առաջացնում»,- գրում է թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Լրատվամիջոցը հիշեցրել է` այս գործընթացների ֆոնին ուշագրավ է այն, որ Մեղրիի գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը սեպտեմբերի 9-ին ձերբակալվել, իսկ հաջորդ օրը կալանավորվել է ընդերքն առանց թույլտվության օգտագործելու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու դեպքերի առնչությամբ քննվող քրեական վարույթի շրջանակում։
Թերթի փոխանցմամբ՝ Անդրեասյանը ՔՊ-ական համայնքապետ էր, սակայն այս ընտրություններում ՔՊ-ի ցուցակում չընդգրկվեց։ Նրա կալանավորումից հետո Մեղրիում ընտրական «խաղաթղթերը» փոխվել են, իսկ գործող համայնքապետը, չնայած կալանավորված լինելուն, հայտարարել էր, որ շարունակում է մնալ ՔՊ անդամ։
Օրաթերթի աղբյուրները պնդում են, որ Մեղրիում Գալստյանի առաջադրումը միանշանակ չի ընդունվել, և նրա շուրջ լուրջ աջակցություն չկա։ Մեղրիում մի հատված շարունակում է պահանջել Խաչատուր Անդրեասյանի վերադարձը քաղաքական դաշտ՝ չնայած նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքին։
Ինչ վերաբերում է Կապանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին, ապա «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այստեղ «Շանթ» դաշինքն է որոշել մասնակցել ու համայնքապետի թեկնածու են առաջադրելու գործող ղեկավարին՝ Գևորգ Փարսյանին:
«2021 թվականի տեղական ընտրությունների ժամանակ այս դաշինքը բավականին ակտիվ է եղել, Սյունիքի որոշ համայնքներում մասնակցել է և բավականին շատ ձայներ ստացել` ավագանիների կազմում խմբակցություններ ձևավորելով, ուստի այս անգամ էլ է որոշել մասնակցել ընտրություններին: «Շանթ դաշինք» կուսակցությունը Կապանում ունի կուսակիցների որոշակի բանակ և բավականին թվով ձայներ: ՔՊ-ն էլ կրկին որոշել է առաջադրել Նարեկ Բաբայանին, որը մի անգամ արդեն պարտվել է Փարսյանին»,- գրում է թերթը:
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշնանը Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 46 համայնքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության համար սահմանել է երեք օր՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը և նոյեմբերի 29-ը։
Հոկտեմբերի 25-ին Գորիս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունները
կմասնակցեն միասնական՝ «Ապրելու քվե» դաշինքով։
«Քաղաքացիական պայմանագիրն» ու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի թիմը Գորիսի ընտրություններին կմասնակցեն «
Համերաշխություն» անվանումը կրող դաշինքով։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։