00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
29 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:22
38 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Խաղաղության գիտակցությանը հասել ենք հազարավոր մարդկանց կյանքի գնով. Փաշինյան

© Photo : press office of the Government of RAПремьер-министр Никол Пашинян во время торжественного концерта в честь Дня независимости Армении (21 сентября 2026). Еревaн
Премьер-министр Никол Пашинян во время торжественного концерта в честь Дня независимости Армении (21 сентября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2026
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` պետությունը, անկախ պետությունը այլևս երազանք չպետք է լինի մեզ համար։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ազատությունը, անվտանգությունը, ժողովրդավարությունը, բարեկեցությունն ու ինքնիշխանությունը չեն կարող լիարժեք լինել անվերջ թվացող հակամարտության և պարբերաբար բռնկվող պատերազմի պայմաններում։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության հրապարակում Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։
«Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը, ահա, նշում ենք խաղաղության միջավայրում։ Բայց խաղաղությանն ու խաղաղության գիտակցությանը մենք հասել ենք մեր հազարավոր եղբայրների և քույրերի կյանքի գնով»,– ասաց վարչապետը։
Այնուհետև Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը, որից հետո նշեց՝ պետք է արձանագրել, որ անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ այսօր ՀՀ քաղաքացիներն ունեն։
«Որովհետև մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր ինքնության, մեր մշակույթի պահպանումն ու զարգացումը։ Մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր պատմության շարունակականությունը։ Պետությունն է, որ մեզ մեր ճակատագրի տերն է դարձնում, մեզ դարձնում է մեր ազատության, անվտանգության հեղինակը և երաշխավորը։ Ու մենք պետք է շարունակենք գնալ մեր պետությանը տեր կանգնելու այս ճանապարհով։ Մենք պետք է առաջնորդվենք մեր պետության հարատևության տեսլականով։ Եվ պետությունը, անկախ պետությունը այլևս երազանք չպետք է լինի մեզ համար, այլ մեր երազանքների իրագործում»,– շարունակեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ դարեր շարունակ անկախ պետության մասին երազելուց հետո Հայաստանն այսօր արդեն այդ երազանքի իրականացումն է, և այժմ խնդիրը պետությունը զարգացնելը, ամրապնդելն ու սերունդներին փոխանցելն է՝ միաժամանակ ավելի լավ գիտակցելով, թե ինչ է նշանակում ունենալ պետություն և լինել դրա քաղաքացի։
Հայաստանի Հանրապետության անկախության օրը նշվում է սեպտեմբերի 21-ին։ 1991 թվականի այդ օրը Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե։ Դրան մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 95,4 տոկոսը, որոնց 94,39 տոկոսը «Այո» պատասխանեց Հայաստանը ԽՍՀՄ կազմից դուրս անկախ ժողովրդավարական պետություն հռչակելու հարցին։
Լրահոս
0