Գալինա Պետուխովան առաջիններից էր, որ Երևանում քվեարկեց ՌԴ Պետդումայի ընտրություններին
10:28 20.09.2026 (Թարմացված է: 11:58 20.09.2026)
© Sputnik
Բաժանորդագրվել
Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ վաղ առավոտից մարդաշատ է. քաղաքացիները դիվանագիտական առաքելության շենք են գալիս քվեարկելու:
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Շրջափակումը վերապրած Գալինա Պետուխովան առաջիններից էր, ով կատարեց իր քաղաքացիական պարտքը և քվեարկեց ՌԴ Պետդումայի ընտրություններին: Այս մասին դեսպանատանից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
88–ամյա Պետուխովան քվեարկեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կից բացված թիվ 8026 ընտրատեղամասում:
Վաղ առավոտից այստեղ մարդաշատ է. քաղաքացիները դիվանագիտական առաքելության շենք են գալիս քվեարկելու։
Ինչպես Sputnik Արմենիային պատմեց ընտրողներից մեկը` նա քվեարկել է Ռուսաստանի ապագայի օգտին։ Կին ընտրողը նշեց, որ միշտ մասնակցում է քվեարկությանը։ Նրա կարծիքով՝ կարևոր է, որ ՌԴ բոլոր քաղաքացիները մասնակցեն ընտրություններին։
«Ձայն եմ տվել, որ լավ ապրենք, խաղաղություն լինի»,– ասաց նա:
Հայաստանում քվեարկության անցկացման համար ստեղծվել է երկու ընտրատեղամաս՝ Երևանում ՌԴ դեսպանատանը և Գյումրիում` ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքերում:
Քվեարկությունն անցկացվում է տեղական ժամանակով 08.00–20.00-ը (Երևանի ժամանակով 07.00–19.00):
Քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած, Հայաստանում մշտապես բնակվող կամ ժամանակավորապես բնակվող Ռուսաստանի քաղաքացիները:
Նախնական գրանցում չի պահանջվում: Քվեարկողները պետք է ունենան ՌԴ քաղաքացու անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ ներքին կամ արտասահմանյան անձնագիր։
Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետական Դումայի ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում սկսվել է սեպտեմբերի 17–ից: Այսօր վերջին օրն է: