00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է

© Sputnik / Aram NersesyanՆախագահ Արմեն Սարգսյանը Իտալիա պետական այցի ժակաման
Նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիա պետական այցի ժակաման - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2026
Բաժանորդագրվել
ՔԿ-ն չի հայտնել՝ քննությամբ հաստատվե՞լ է Արմեն Սարգսյանի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու հնարավոր փաստի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Sputnik Արմենիան ՔԿ-ից հետաքրքրվել էր՝ ինչ փուլում է գտնվում վարույթը, քննությամբ հաստատվե՞լ է արդյոք Արմեն Սարգսյանի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը, ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվում, որևէ անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելու որոշում կայացվե՞լ է, ինչպես նաև նախատեսվո՞ւմ է առաջիկայում ընթացակարգային որոշում ընդունել։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ հարցմամբ նշված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
«Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից նշված մյուս հարցադրումների մասով տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»,– ասված է ՀՀ քննչական կոմիտեի պատասխանում։
Այսպիսով, ՔԿ-ն չի հայտնել՝ քննությամբ հաստատվե՞լ է Արմեն Սարգսյանի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը, որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվե՞լ է, և կոնկրետ ի՞նչ քննչական գործողություններ են կատարվում։ Կառույցը նաև չի մանրամասնել, թե երբ կարող է վարույթով վերջնական կամ այլ ընթացակարգային որոշում կայացվել։
Հիշեցնենք, որ 2018 թ. ապրիլի 26-ին Արմեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում արեց հետևյալ գրառումը․ «Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։ Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը 2022–ի հունվարի 23-ին հրաժարական է տվել պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։
Հաջորդ օրը Hetq.am–ում հայտնվեց մի տեղեկություն, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։ Պարբերականի տվյալներով՝ Սարգսյանը այդ քաղաքացիությունը ստացել է 500 հազար դոլարի չափով ներդրումների համար։
Լրահոս
0