https://arm.sputniknews.ru/20260820/pashinjany-tesel-e-te-voch-sargsjani-mets-britaniaji-qaghaqaciutjunic-hrazharvelu-tghtery--105931848.html
Փաշինյանը տեսե՞լ է, թե՞ ոչ Սարգսյանի` Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու թղթերը
Փաշինյանը տեսե՞լ է, թե՞ ոչ Սարգսյանի` Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու թղթերը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը միայն հիշեց, որ այդ թղթերը տեսել է վկայի ներկայությամբ, որը եղել է Թևան Պողոսյանը։ 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T13:49+0400
2026-08-20T13:49+0400
2026-08-20T14:20+0400
արմեն սարգսյան
նիկոլ փաշինյան
քաղաքացիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1159/71/11597152_0:0:1600:901_1920x0_80_0_0_84f50a20d671c845931c4ba66426d5ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի` Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին թղթերը տեսել է վկայի ներկայությամբ, թեև անձամբ չի վերցրել և ուսումնասիրել դրանք։ Այդ մասին նա ասաց ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով լրագրողի համապատասխան այն հարցի ու դիտարկմանը, թե այն ժամանակ նա միայն գրառում արեց, որ ամեն ինչ կարգին է, սակայն հանրությունն այդպես էլ չտեսավ այդ թղթերը, ու կասկածը կա մինչ օրս։ Լրագրողը շարունակեց` հետաքրքրվելով. «Եթե այդ թղթերը չեն հրապարակվել, կարո՞ղ ենք ասել, որ դա գործարք է եղել ու դավադրություն ընդդեմ ՀՀ–ի։ Այս դեպքում առաջանում է ինչպես Արմեն Սարգսյանի` որպես նախագահ լինելու, այնպես էլ ձեր` որպես ՀՀ վարչապետ լինելու լեգիտիմության հարցը»։ Հիշեցնենք, որ 2018 թ. ապրիլի 26-ին Արմեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում արեց հետևյալ գրառումը․ «Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։ Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը 2022–ի հունվարի 23-ին հրաժարական է տվել` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։Հաջորդ օրը Hetq.am–ում հայտնվեց մի տեղեկություն, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։ Պարբերականի տվյալներով՝ Սարգսյանը այդ քաղաքացիությունը ստացել է 500 հազար դոլարի չափով ներդրումների համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1159/71/11597152_60:0:1480:1065_1920x0_80_0_0_925fb1c424d3108ba86520db2f4099ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն սարգսյան, նիկոլ փաշինյան, քաղաքացիություն
արմեն սարգսյան, նիկոլ փաշինյան, քաղաքացիություն
Փաշինյանը տեսե՞լ է, թե՞ ոչ Սարգսյանի` Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու թղթերը
13:49 20.08.2026 (Թարմացված է: 14:20 20.08.2026) ՀՀ վարչապետը միայն հիշեց, որ այդ թղթերը տեսել է վկայի ներկայությամբ, որը եղել է Թևան Պողոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի` Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին թղթերը տեսել է վկայի ներկայությամբ, թեև անձամբ չի վերցրել և ուսումնասիրել դրանք։ Այդ մասին նա ասաց ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով լրագրողի համապատասխան այն հարցի ու դիտարկմանը, թե այն ժամանակ նա միայն գրառում արեց, որ ամեն ինչ կարգին է, սակայն հանրությունն այդպես էլ չտեսավ այդ թղթերը, ու կասկածը կա մինչ օրս։
Լրագրողը շարունակեց` հետաքրքրվելով. «Եթե այդ թղթերը չեն հրապարակվել, կարո՞ղ ենք ասել, որ դա գործարք է եղել ու դավադրություն ընդդեմ ՀՀ–ի։ Այս դեպքում առաջանում է ինչպես Արմեն Սարգսյանի` որպես նախագահ լինելու, այնպես էլ ձեր` որպես ՀՀ վարչապետ լինելու լեգիտիմության հարցը»։
«Ես այդ թուղթը չեմ վերցել, սակայն տեսել եմ վկայի ներկայությամբ, դա տեղի է ունեցել «Մարիոթ» հյուրանոցում, Թևան Պողոսյանի հետ ենք եղել, նա այն ժամանակ Արմեն Սարգսյանի կամ խորհրդականն էր, կամ օգնականը։ Չեմ հիշում` էլի է մարդ եղել, թե ոչ։ Նայել ենք այդ թղթերը, ու այդքանով ավարտվել է։ Ես, պարզ է, դրանք չեմ վերցրել, դա է պատմությունը»,– եզրափակեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2018 թ. ապրիլի 26-ին Արմեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում արեց հետևյալ գրառումը․ «Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։ Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը 2022–ի հունվարի 23-ին հրաժարական է տվել` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։ Հաջորդ օրը Hetq.am–ում հայտնվեց մի տեղեկություն, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։ Պարբերականի տվյալներով՝ Սարգսյանը այդ քաղաքացիությունը ստացել է 500 հազար դոլարի չափով ներդրումների համար։