00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը մեղսակից է Արցախի հայաթափմանն ու էթնիկ զտմանը․ Իշխան Սաղաթելյան

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2026
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանի խոսքով` Արցախի նկատմամբ իրավունքներից հրաժարվելը և Ադրբեջանին «խաղաղասեր» ներկայացնելը կարող է խրախուսել Ադրբեջանի պահանջները Հայաստանի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության մրցանակը Իլհամ Ալիևի հետ կիսելու մասին հայտարարությունը վերահաստատում է Արցախի հայաթափման հարցում ՀՀ իշխանություններին ուղղված ընդդիմության մեղադրանքները։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Վիսբադենում Հեսսենի խաղաղության մրցանակը ստանալիս Փաշինյանը հայտարարել էր, որ ցանկանում է գնահատանք հայտնել Ադրբեջանի նապխագահ Իլհամ Ալիևին, որը, իր խոսքով, «հավասարապես արժանի է այս մրցանակին»։
Պատգամավորը հիշեցրել է, որ Փաշինյանը խաղաղության մրցանակը ստացել է Արցախի հայաթափման և բռնի տեղահանման 3–րդ տարելիցի նախօրեին և մրցանակը ստանալիս շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին։
«Սա ևս մեկ անգամ վերահաստատում է մեր այն պնդումը, որ Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանումը և հայաթափումը Ալիևը պլանավորել էր Նիկոլ Փաշինյանի հետ, և Նիկոլ Փաշինյանը մեղսակից է Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողություններին»,– մանրամասնել է Սաղաթելյանը։
Պատգամավորն անդրադարձել է նաև Արցախի մասին խոսելը Հայաստանի ինքնիշխանության համար սպառնալիք ներկայացնելու` իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին։
Սաղաթելյանի գնահատմամբ՝ հակառակը՝ Հայաստանի անվտանգության շահերից է բխում արցախահայության իրավունքների, Ադրբեջանում պահվող հայերի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության և անվտանգ ու հավաքական վերադարձի իրավունքի մասին բարձրաձայնելը։
«Ինչի՞ համար է շնորհակալություն հայտնել Ալիևին ՝ 150 000 արցախահայերին տնից, գերեզմանից և հայրենիքից զրկելո՞ւ համար, թե՞ հազարավոր զոհերի։ Երբ մենք խոսում ենք Արցախի հայկական լինելու մասին, Արցախի ժողովրդի հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքի մասին, Բաքվում գտնվող գերիների խնդրի մասին, մեզ ասում են, որ դուք սպառնալիք եք Հայաստանի ինքնիշխանության համար։ Մինչդեռ սպառնալիքի անունն ակնհայտ է` ՔՊ-ն է՝ իր ղեկավարի գլխավորությամբ, որն իր վարած այս քաղաքականությամբ փորձում է հայ ժողովրդին զոհի կարգավիճակից դարձնել ագրեսոր։ Այս խնդիրների մասին խոսող ուժերը, մարդիկ ոչ թե սպառնալիք են, այլ Հայաստանի անվտանգության շահերից է բխում խոսել մեր իրավունքների մասին»,– նշել է Սաղաթելյանը։
Նա նաև պնդել է, որ Արցախի նկատմամբ իրավունքներից հրաժարվելը և Ադրբեջանին «խաղաղասեր» ներկայացնելը կարող է խրախուսել Ադրբեջանի պահանջները Հայաստանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Լրահոս
0