https://arm.sputniknews.ru/20260919/arcakhi-temi-nakhkin-arajnvord-pargev-srbazann-amnum-eb-1-nergaghtajin-viza-e-stacel--107060428.html
Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանն ԱՄՆ–ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել
Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանն ԱՄՆ–ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել
Sputnik Արմենիա
Պարգև Սրբազանն ԱՄՆ–ում է 2023 թվականից։ 19.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-19T22:45+0400
2026-09-19T22:45+0400
2026-09-19T23:08+0400
պարգև սրբազան (արցախի թեմի առաջնորդ)
ամն
գրին քարտ
արցախ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/13/107059913_0:277:2048:1428_1920x0_80_0_0_1d808ad8b600a72d2b7ab04641209c14.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ԱՄՆ–ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է ամերիկաբնակ փաստաբան Քրիստինե Պարիկյանը։Նա լուսանկար է հրապարակել, որում ինքն ու Պարգև սրբազանը ձեռքում պահում են ստացված վիզան։Պարիկյանի խոսքով՝ սա բացառիկ դեպքերից է, քանի որ հոգևորականները սովորաբար ստանում են այլ կատեգորիայի վիզա՝ EB-4 (աշխատանքային չորրորդ նախապատվության կարգավիճակ ունեցող մշտական բնակության (Green Card) վիզա, որը նախատեսված է հատուկ ներգաղթյալների համար)։«Դաժան պատերազմ է Ադրբեջանը սկսել մեր դեմ». Պարգև սրբազանՄինչդեռ EB-1-ն ԱՄՆ-ի աշխատանքային, այսպես ասած, առաջին կարգի ներգաղթային վիզա է (Green Card), որը հնարավորություն է տալիս բացառիկ ունակություններ կամ բարձր որակավորում ունեցող մասնագետներին ստանալ ԱՄՆ-ում մշտական բնակվելու իրավունք։ Հիշեցնենք` Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ էր նշանակվել 1989-ի մարտին։ 44–օրյա պատերազմից անմիջապես հետո` 2020 թվականի նոյեմբերի 16-ին, սրբազանը սրտի կաթված էր ստացել, բայց Հայաստանում չէր հոսպիտալացվել։Մի քանի օր անց նա տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ էլ նոյեմբերի 22-ին վիրահատվել էր։ 2021 թվականի hունվարի 21-ին Պարգև սրբազանն ազատվեց Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվեց հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ։2023թ-ից նա ապրում է Միացյալ Նահանգներում։ Այս տարիներին նա մի քանի անգամ հրապարակային հայտարարություններով է հանդես եկել։ 2026թ–ի ապրիլի 24-ին նա տեսաուղերձով դիմել էր Համաշխարհային եկեղեցիների խորհրդին, Հռոմի պապին, սենատորներին, ՅՈւՆԵՍԿՕ–ին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող մշակութային ցեղասպանությանը։ԱՄՆ-ում սրտի փոխպատվաստումից հետո վերադառնալու եմ հայրենիք` Արցախ. Պարգև սրբազան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/13/107059913_0:85:2048:1620_1920x0_80_0_0_f89b082d1a51f09fb0f8f1be556bdca0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարգև սրբազան (արցախի թեմի առաջնորդ), ամն, գրին քարտ, արցախ, հայաստան
պարգև սրբազան (արցախի թեմի առաջնորդ), ամն, գրին քարտ, արցախ, հայաստան
Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանն ԱՄՆ–ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել
22:45 19.09.2026 (Թարմացված է: 23:08 19.09.2026) Պարգև Սրբազանն ԱՄՆ–ում է 2023 թվականից։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ԱՄՆ–ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է ամերիկաբնակ փաստաբան Քրիստինե Պարիկյանը։
Նա լուսանկար է հրապարակել, որում ինքն ու Պարգև սրբազանը ձեռքում պահում են ստացված վիզան։
Պարիկյանի խոսքով՝ սա բացառիկ դեպքերից է, քանի որ հոգևորականները սովորաբար ստանում են այլ կատեգորիայի վիզա՝ EB-4 (աշխատանքային չորրորդ նախապատվության կարգավիճակ ունեցող մշտական բնակության (Green Card) վիզա, որը նախատեսված է հատուկ ներգաղթյալների համար)։
Մինչդեռ EB-1-ն ԱՄՆ-ի աշխատանքային, այսպես ասած, առաջին կարգի ներգաղթային վիզա է (Green Card), որը հնարավորություն է տալիս բացառիկ ունակություններ կամ բարձր որակավորում ունեցող մասնագետներին ստանալ ԱՄՆ-ում մշտական բնակվելու իրավունք։
Հիշեցնենք` Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ էր նշանակվել 1989-ի մարտին։ 44–օրյա պատերազմից անմիջապես հետո` 2020 թվականի նոյեմբերի 16-ին, սրբազանը սրտի կաթված էր ստացել, բայց Հայաստանում չէր հոսպիտալացվել։
Մի քանի օր անց նա տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ էլ նոյեմբերի 22-ին վիրահատվել էր։ 2021 թվականի hունվարի 21-ին Պարգև սրբազանն
ազատվեց Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվեց հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ։
2023թ-ից նա ապրում է Միացյալ Նահանգներում։ Այս տարիներին նա մի քանի անգամ հրապարակային հայտարարություններով է հանդես եկել։ 2026թ–ի ապրիլի 24-ին նա
տեսաուղերձով դիմել էր Համաշխարհային եկեղեցիների խորհրդին, Հռոմի պապին, սենատորներին, ՅՈւՆԵՍԿՕ–ին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող մշակութային ցեղասպանությանը։