https://arm.sputniknews.ru/20260424/mi-or-petq-e-kang-arni-ajs-jardy-pargev-srbazany-dimel-e-mijazgajin-karujcnerin-101360078.html
Մենք չպետք է լռենք. Պարգև սրբազանը դիմել է Հռոմի պապին և միջազգային կառույցներին
Մենք չպետք է լռենք. Պարգև սրբազանը դիմել է Հռոմի պապին և միջազգային կառույցներին
Sputnik Արմենիա
Արքեպիսկոպոսը հիշեցրել է, որ ունենք մեծ ներուժ և կարող ենք կասեցնել այս ամենը, քանի որ սա ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհի համար է. մշակույթն ամբողջ աշխարհին... 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T13:00+0400
2026-04-24T13:00+0400
2026-04-24T13:38+0400
արցախ
ադրբեջան
պարգև սրբազան (արցախի թեմի առաջնորդ)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101359906_0:0:1501:844_1920x0_80_0_0_02d800812a4d613d4496dbe747bca679.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Լռությունը հանցագործություն և մեղսագործություն է։ Այս հայտարարությունն արել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` տեսաուղերձով դիմելով Համաշխարհային եկեղեցիների խորհրդին, Հռոմի պապին, սենատորներին, ՅՈւՆԵՍԿՕ–ին։ Նա նշել է, որ այս մասին արդեն գրավոր դիմել է ԱՄՆ սենատորներին, կոնգրեսմեններին, ՅՈւՆԵՍԿՕ–ին, Համաշխարհային եկեղեցական խորհրդին, Հռոմի պապին։«Սակայն ես միայն մեկ ձայն եմ, մինչդեռ բոլորը պետք է դիմեն իրենց տեղական իշխանություններին, և բոլորով պետք է համաշխարհային աղմուկ բարձրացնենք։ Մի օր պետք է կանգ առնի այս ջարդը, մենք չպետք է լռենք, լռելու ժամանակ չկա։ Չեզոքությունն էլ է մեղք, որն ավելի մեծ մեղք է բերելու»,– հայտարարել է Պարգև սրբազանը։Նա ընդգծել է` մենք ունենք մեծ ներուժ և կարող ենք կասեցնել այս ամենը, քանի որ սա ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհի համար է. մշակույթն ամբողջ աշխարհին է պատկանում։Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները՝ Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Պարգև Սրբազանը Արցախի սրբավայրերի ոչնչացման մասին
Sputnik Արմենիա
Պարգև Սրբազանը Արցախի սրբավայրերի ոչնչացման մասին
2026-04-24T13:00+0400
true
PT2M16S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101359906_177:0:1302:844_1920x0_80_0_0_02b04426606001a12e1afcdf874b9809.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, պարգև սրբազան (արցախի թեմի առաջնորդ), տեսանյութ, տեսանյութեր, видео
արցախ, ադրբեջան, պարգև սրբազան (արցախի թեմի առաջնորդ), տեսանյութ, տեսանյութեր, видео
Մենք չպետք է լռենք. Պարգև սրբազանը դիմել է Հռոմի պապին և միջազգային կառույցներին
13:00 24.04.2026 (Թարմացված է: 13:38 24.04.2026) Արքեպիսկոպոսը հիշեցրել է, որ ունենք մեծ ներուժ և կարող ենք կասեցնել այս ամենը, քանի որ սա ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհի համար է. մշակույթն ամբողջ աշխարհին է պատկանում։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Լռությունը հանցագործություն և մեղսագործություն է։ Այս հայտարարությունն արել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը`
տեսաուղերձով դիմելով Համաշխարհային եկեղեցիների խորհրդին, Հռոմի պապին, սենատորներին, ՅՈւՆԵՍԿՕ–ին։
«7–8 օր առաջ Ստեփանակերտում ազերիները քանդեցին Սուրբ Հակոբ եկեղեցին։ Քար լռության պատճառով մեկ շաբաթ անց քանդեցին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարը։ Հասկացանք` պաշտոնական Հայաստանը լռեց, սակայն ես դիմում եմ ողջ հայությանը և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում, դիմում եմ բոլոր` թե՛ ներսի, թե՛ դրսի կուսակցություններին, միություններին, կազմակերպություններին` բարձրացնել իրենց ձայնն այն մասին, թե մշակութային ինչ ցեղասպանություն է կատարվում Արցախում, որն ի վերջո բերում է նաև ֆիզիկական ցեղասպանության»,– ընդգծել է արքեպիսկոպոսը։
Նա նշել է, որ այս մասին արդեն գրավոր դիմել է ԱՄՆ սենատորներին, կոնգրեսմեններին, ՅՈւՆԵՍԿՕ–ին, Համաշխարհային եկեղեցական խորհրդին, Հռոմի պապին։
«Սակայն ես միայն մեկ ձայն եմ, մինչդեռ բոլորը պետք է դիմեն իրենց տեղական իշխանություններին, և բոլորով պետք է համաշխարհային աղմուկ բարձրացնենք։ Մի օր պետք է կանգ առնի այս ջարդը, մենք չպետք է լռենք, լռելու ժամանակ չկա։ Չեզոքությունն էլ է մեղք, որն ավելի մեծ մեղք է բերելու»,– հայտարարել է Պարգև սրբազանը։
Նա ընդգծել է` մենք ունենք մեծ ներուժ և կարող ենք կասեցնել այս ամենը, քանի որ սա ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհի համար է. մշակույթն ամբողջ աշխարհին է պատկանում։
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները՝
Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը և
Սուրբ Հակոբ եկեղեցին։