00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արցախի հայաթափումը չի կարող ջնջել արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան»

© Sputnik / Aram Nersesyan ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցություն
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցություն - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2026
Բաժանորդագրվել
Կուսակցության գնահատմամբ՝ Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականության ու անգործության հետևանքով Արցախը հայաթափվել է։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջնահերթություններից է լինելու միջազգային հարթակներում արցախահայության անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի իրավունքի հարցի բարձրաձայնումը։ Այս մասին ասված է խորհրդարանական 2–րդ ուժի հայտարարության մեջ, որը տարածվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների և արցախահայության բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ։
«Մենք հստակ արձանագրում ենք՝ Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները»,– նշված է հայտարարությունում։
Ընդդիմադիր կուսակցությունը նշել է` Ադրբեջանի ռազմական գործողությունների և ամիսներ տևած շրջափակման, ինչպես նաև Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականության ու անգործության հետևանքով Արցախը հայաթափվել է, իսկ տասնյակ հազարավոր արցախցիներ բռնի տեղահանվել են։
«Ուժեղ Հայաստանը» նաև հայտարարում է, որ հետևողականորեն բարձրաձայնելու է արցախահայության սեփականության իրավունքի, ինչպես նաև մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ու պաշտպանության հարցերը։
Կուսակցության գնահատմամբ՝ երեք տարի անց արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ միջազգային իրավունքի և տարածաշրջանային կայունության կարևոր հարց։ Այս համատեսքում կուսակցությունը նշել է, Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները և մյուս հայ գերիներն ու ապօրինի պահվող անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Լրահոս
0