https://arm.sputniknews.ru/20260918/rvobert-qvocharjanin-kalanavajric-berel-en-hakakvorupcivon-dataran-106982903.html
Ռոբերտ Քոչարյանին կալանավայրից բերել են Հակակոռուպցիոն դատարան
Ռոբերտ Քոչարյանին կալանավայրից բերել են Հակակոռուպցիոն դատարան
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկից բերել են Հակակոռուպցիոն դատարան: 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T09:58+0400
2026-09-18T09:58+0400
2026-09-18T11:11+0400
տեսանյութեր
տեսանյութ
ռոբերտ քոչարյան
դատարան
հակակոռուպցիոն դատարան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/106982732_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3e7858b1ecae30212141a3c853e50041.jpg
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկից բերել են Հակակոռուպցիոն դատարան: Նշենք, որ այսօր «Մարտի 1-ի» գործով հերթական նիստն է ընթանալու: Ի աջակցություն Քոչարյանի՝ դատարանի բակում հավաք է նախատեսվում: Արդեն իսկ դատարանի մոտ են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Աղվան Վարդանյանը, Սևակ Խաչատրյանը:Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի հետ տեսակցությունները թույլատրված են միայն մերձավոր ազգականների հետ։Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1–ի ողբերգական իրադարձություններին: ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով («Սահմանադրական կարգի տապալում»): 2021 թվականին Սահմանադրական դատարանն այս հոդվածը համարեց Սահմանադրությանը հակասող, և գործը կարճվեց: Սակայն 2023 թվականին գործը վերաբացվեց՝ միաժամանակ նոր ընդունված Քրեական օրենսգրքում նոր հոդված ներմուծելով՝ նոր մեղադրանք առաջադրելու համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/106982732_0:0:1440:1080_1920x0_80_0_0_b1082420330c08ab4d4b27ebfce11d6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, ռոբերտ քոչարյան, դատարան, հակակոռուպցիոն դատարան, դատ, видео
տեսանյութեր, տեսանյութ, ռոբերտ քոչարյան, դատարան, հակակոռուպցիոն դատարան, դատ, видео
Ռոբերտ Քոչարյանին կալանավայրից բերել են Հակակոռուպցիոն դատարան
09:58 18.09.2026 (Թարմացված է: 11:11 18.09.2026) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկից բերել են Հակակոռուպցիոն դատարան:
Նշենք, որ այսօր «Մարտի 1-ի» գործով հերթական նիստն է ընթանալու:
Ի աջակցություն Քոչարյանի՝ դատարանի բակում հավաք է նախատեսվում:
Արդեն իսկ դատարանի մոտ են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Աղվան Վարդանյանը, Սևակ Խաչատրյանը:
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի հետ տեսակցությունները թույլատրված են միայն մերձավոր ազգականների հետ։
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1–ի ողբերգական իրադարձություններին: ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով («Սահմանադրական կարգի տապալում»): 2021 թվականին Սահմանադրական դատարանն այս հոդվածը համարեց Սահմանադրությանը հակասող, և գործը կարճվեց: Սակայն 2023 թվականին գործը վերաբացվեց՝ միաժամանակ նոր ընդունված Քրեական օրենսգրքում նոր հոդված ներմուծելով՝ նոր մեղադրանք առաջադրելու համար: