https://arm.sputniknews.ru/20260918/hesseni-khaghaghutjan-mrcanaky-arevmtjan-blit-e-pashinjani-hamar-qaghaqagetn-asum-e-inchu-107008633.html
Հեսսենի խաղաղության մրցանակը «արևմտյան բլիթ» է Փաշինյանի համար. քաղաքագետն ասում է` ինչու
Հեսսենի խաղաղության մրցանակը «արևմտյան բլիթ» է Փաշինյանի համար. քաղաքագետն ասում է` ինչու
Sputnik Արմենիա
Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցի համոզմամբ` Եվրամիությունը սիրաշահում է Նիկոլ Փաշինյանի հակառուսական քայլերը, որոնք բացարձակապես կապ չունեն ԵՄ–ի... 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T20:35+0400
2026-09-18T20:35+0400
2026-09-18T20:57+0400
նիկոլ փաշինյան
մրցանակ
արևմուտք
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107022328_0:0:1200:676_1920x0_80_0_0_1075dac1a9a1ae1b553f0ea6417b42d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հեսսենի խաղաղության մրցանակը «բլիթ» է, որ տրվում է Նիկոլ Փաշինյանին Հայաստանը հակառուսական պլացդարմի վերածելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։Սեպտեմբեի 18-ին Գերմանիայի Վիսբադեն քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնվել է Հեսսենի խաղաղության մրցանակը, որն ունի նաև դրամական բաղադրիչ` 25 000 եվրոյի չափով։ Հեսսենի խաղաղության մրցանակը Փաշինյանին շնորհվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականության համար։ Քաղաքական վերլուծաբանը նաև նկատում է, որ բացի այն, որ խաղաղության պայմանագիր որպես իրավական փաստաթուղթ ներկա պահին գոյություն չունի, նաև դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացն է տեղում դոփում, ռազմագերիները մնում են Բաքվի բանտերում։ Եվ ամենացցուն հակափաստարկը, ըստ նրա` Հաջիևի վերջին հակահայկական խրախճանքն է Արցախում։ «Հետսովետական երկրները արևմտյան կենտրոնների համար հետաքրքրություն են ներկայացնում այնքանով, որքանով կարող են գլխացավանք դառնալ Ռուսաստանի համար։ Այնպես որ, սա Նիկոլ Փաշինյանի հակառուսական ջանքերի և հայ-ադրբեջանական հարաբերություններում նշաձողի անընդհատ իջեցման գնահատականն է»,– ասում է վերլուծաբանը։Հավելենք, որ Հեսսենի խաղաղության մրցանակն առաջին անգամ հանձնվել է 1994թ–ին։ Այն ստացել է նորվեգացի դիվանագետ Մարիաննա Հայբերգին` Իսրայելի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) միջև միջնորդության համար։Նշենք, որ Հեսսենի խաղաղության մրցանակի 31 դափնեկիրներից միայն 6-ն են եղել պետության կամ կառավարության ղեկավարներ։Մրցանակների գերակշիռ մասը կազմակերպիչները հանձնել են դիվանագետների, իրավապաշտպանների, հասարակական գործիչների։
արևմուտք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107022328_0:0:1068:800_1920x0_80_0_0_d0717397248b1f302e5165815fd56fb7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, մրցանակ, արևմուտք, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
նիկոլ փաշինյան, մրցանակ, արևմուտք, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
Հեսսենի խաղաղության մրցանակը «արևմտյան բլիթ» է Փաշինյանի համար. քաղաքագետն ասում է` ինչու
20:35 18.09.2026 (Թարմացված է: 20:57 18.09.2026) Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցի համոզմամբ` Եվրամիությունը սիրաշահում է Նիկոլ Փաշինյանի հակառուսական քայլերը, որոնք բացարձակապես կապ չունեն ԵՄ–ի մերձեցման հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հեսսենի խաղաղության մրցանակը «բլիթ» է, որ տրվում է Նիկոլ Փաշինյանին Հայաստանը հակառուսական պլացդարմի վերածելու համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
Սեպտեմբեի 18-ին Գերմանիայի Վիսբադեն քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
հանձնվել է Հեսսենի խաղաղության մրցանակը, որն ունի նաև դրամական բաղադրիչ` 25 000 եվրոյի չափով։ Հեսսենի խաղաղության մրցանակը Փաշինյանին շնորհվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականության համար։
«Այդ 3 չափանիշներից որևէ մեկն էլ հիմնավոր չէ։ Հայաստանը ժողովրդավարության հարցում ռեգրես ունի, Եվրամիության հետ իրական մերձեցում տեղի չի ունենում։ Եվրամիությունը սիրաշահում է Նիկոլ Փաշինյանին հակառուսական քայլերի համար, և վերջապես խաղաղության գործընթաց, առնվազն ստորագրած պայմանագրի մակարդակով, գոյություն չունի։ Հետևաբար, այս մրցանակը բլիթ է, որ տրվում է Նիկոլ Փաշինյանին՝ երկիրը ռուսական ուղեծրից դուրս բերելու համար»,– կարծում է Սուրենյանցը։
Քաղաքական վերլուծաբանը նաև նկատում է, որ բացի այն, որ խաղաղության պայմանագիր որպես իրավական փաստաթուղթ ներկա պահին գոյություն չունի, նաև դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացն է տեղում դոփում, ռազմագերիները մնում են Բաքվի բանտերում։ Եվ ամենացցուն հակափաստարկը, ըստ նրա`
Հաջիևի վերջին հակահայկական խրախճանքն է Արցախում։
«Հետսովետական երկրները արևմտյան կենտրոնների համար հետաքրքրություն են ներկայացնում այնքանով, որքանով կարող են գլխացավանք դառնալ Ռուսաստանի համար։ Այնպես որ, սա Նիկոլ Փաշինյանի հակառուսական ջանքերի և հայ-ադրբեջանական հարաբերություններում նշաձողի անընդհատ իջեցման գնահատականն է»,– ասում է վերլուծաբանը։
Հավելենք, որ Հեսսենի խաղաղության մրցանակն առաջին անգամ հանձնվել է 1994թ–ին։ Այն ստացել է նորվեգացի դիվանագետ Մարիաննա Հայբերգին` Իսրայելի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) միջև միջնորդության համար։
Նշենք, որ Հեսսենի խաղաղության մրցանակի 31 դափնեկիրներից միայն 6-ն են եղել պետության կամ կառավարության ղեկավարներ։
Մրցանակների գերակշիռ մասը կազմակերպիչները հանձնել են դիվանագետների, իրավապաշտպանների, հասարակական գործիչների։