https://arm.sputniknews.ru/20260914/bacahajt-keghtsararutjun-e-haj-zhvoghvovrdi-patmakan-hishvoghutjan-handep-majr-atvory-hajievin-106842202.html
Բացահայտ կեղծարարություն է հայ ժողովրդի պատմական հիշողության հանդեպ. Մայր աթոռը` Հաջիևին
Բացահայտ կեղծարարություն է հայ ժողովրդի պատմական հիշողության հանդեպ. Մայր աթոռը` Հաջիևին
Sputnik Արմենիա
Սուրբ Էջմիածնից ակնկալում են, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը։ 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T20:10+0400
2026-09-14T20:10+0400
2026-09-14T20:14+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
արցախ
լեռնային ղարաբաղ
հիքմեթ հաջիև
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100457456_0:150:1600:1050_1920x0_80_0_0_1af2b6e1177d3c9e79c414abca567184.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։Նշենք, որ սեպտեմբերի 11–12–ն Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների 150 ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր այց օկուպացված Արցախ։ Այդ այցի ժամանակ ադրբեջանական կողմը Գանձասարի Մատենադարանում հայկական գրքերի «դատարկ էջեր» էր ցուցադրել՝ փորձելով կեղծել պատմությունն ու վանքը ներկայացնել որպես «ալբանական»: «Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է։ Հերթական այս քարոզչական այցելությունը նպատակ ունի մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն հանգամանքը, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ»,– նշված է Մայր աթոռի հայտարարության մեջ։ Սուրբ Էջմիածնից ակնկալում են, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը, Արցախի հոգևոր–մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին, հայատյաց քաղաքականությանը և իրենց մասնակցությամբ չեն նպաստի հայկական պատմական ժառանգության յուրացման քաղաքականության արդարացմանը։ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին նաև հիշեցրել է, որ բազմիցս է ահազանգել, որ Արցախի բռնի հայաթափումից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից վարվում է պատմական հուշարձանների յուրացման, հայկական սրբավայրերի, խաչքարերի ու գերեզմանոցների ոչնչացման, ինքնությունը փաստող վավերագրերի վերացման քաղաքականություն, որի հերթական դրսևորումն են Հաջիևի հայտարարությունները։Մայր աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին` ջանք գործադրել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։«Տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը պահանջում է հարգանք ժողովուրդների հավատքի, պատմական հիշողության և հիմնարար իրավունքների նկատմամբ։ Արցախի հոգևոր ժառանգության անխաթար պահպանությունը, այն կերտած Հայոց Եկեղեցու և ժողովրդի իրավունքների իրացումը միջազգային անօտարելի պարտավորություն է»,– հիշեցրել են Սուրբ Էջմիածնից։Նշենք, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի այս այցը և Հաջիևի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակում մեծ դժգոհության և քննադատության ալիք են բարձրացրել։ Պատճառներից մեկը մշակութային կեղծարարությունն է եղել, երբ օտարերկրյա դիվանագետներին հայկական պատմամշակութային կոթողները (մասնավորապես Դադիվանքն ու Գանձասարը) ներկայացվել էին որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն՝ հերքելով դրանց հայկական ինքնությունը։ Մյուս պատճառն էլ «դատարկ էջերով գրքի» միջադեպն է եղել, երբ Գանձասարի վանական համալիրում Հաջիևը դիվանագետներին ցուցադրել է թանգարանային վերատպություն հանդիսացող մի գիրք՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում -խմբ․)։ Ալիևի օգնականը ծաղրել է և այդ ամենը ներկայացրել որպես «ապացույց», թե հայերը կեղծել են վանքի պատմությունը։Եվրոպացի դեսպաններն ամեն պահի կարող են գալ Մատենադարան․ տնօրենը՝ Հաջիևի «շոուի» մասին
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100457456_0:0:1600:1200_1920x0_80_0_0_0419d758911d2928ae079b188e20abf0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, արցախ, լեռնային ղարաբաղ, հիքմեթ հաջիև, դեսպան
մայր աթոռ սուրբ էջմիածին, արցախ, լեռնային ղարաբաղ, հիքմեթ հաջիև, դեսպան
Բացահայտ կեղծարարություն է հայ ժողովրդի պատմական հիշողության հանդեպ. Մայր աթոռը` Հաջիևին
20:10 14.09.2026 (Թարմացված է: 20:14 14.09.2026) Սուրբ Էջմիածնից ակնկալում են, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։
«Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման փորձերը բացահայտ կեղծարարություն են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության հանդեպ»,– նշված է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած
հայտարարության մեջ:
Նշենք, որ սեպտեմբերի 11–12–ն Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների 150 ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր այց օկուպացված Արցախ։ Այդ այցի ժամանակ ադրբեջանական կողմը Գանձասարի Մատենադարանում հայկական գրքերի «դատարկ էջեր» էր ցուցադրել՝ փորձելով կեղծել պատմությունն ու վանքը ներկայացնել որպես «ալբանական»:
«Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է։ Հերթական այս քարոզչական այցելությունը նպատակ ունի մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն հանգամանքը, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ»,– նշված է Մայր աթոռի հայտարարության մեջ։
Սուրբ Էջմիածնից ակնկալում են, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը, Արցախի հոգևոր–մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին, հայատյաց քաղաքականությանը և իրենց մասնակցությամբ չեն նպաստի հայկական պատմական ժառանգության յուրացման քաղաքականության արդարացմանը։
Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին նաև հիշեցրել է, որ բազմիցս է ահազանգել, որ Արցախի բռնի հայաթափումից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից վարվում է պատմական հուշարձանների յուրացման, հայկական սրբավայրերի, խաչքարերի ու գերեզմանոցների ոչնչացման, ինքնությունը փաստող վավերագրերի վերացման քաղաքականություն, որի հերթական դրսևորումն են Հաջիևի հայտարարությունները։
«Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանան նաև ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի և դրանց կանխմանն ուղղված գործուն քայլերի»,– ընդգծված է Մայր աթոռի հայտարարության մեջ։
Մայր աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին` ջանք գործադրել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։
«Տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը պահանջում է հարգանք ժողովուրդների հավատքի, պատմական հիշողության և հիմնարար իրավունքների նկատմամբ։ Արցախի հոգևոր ժառանգության անխաթար պահպանությունը, այն կերտած Հայոց Եկեղեցու և ժողովրդի իրավունքների իրացումը միջազգային անօտարելի պարտավորություն է»,– հիշեցրել են Սուրբ Էջմիածնից։
Նշենք, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի այս այցը և Հաջիևի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակում մեծ դժգոհության և քննադատության ալիք են բարձրացրել։ Պատճառներից մեկը մշակութային կեղծարարությունն է եղել, երբ օտարերկրյա դիվանագետներին հայկական պատմամշակութային կոթողները (մասնավորապես Դադիվանքն ու Գանձասարը) ներկայացվել էին որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն՝ հերքելով դրանց հայկական ինքնությունը։
Մյուս պատճառն էլ «դատարկ էջերով գրքի» միջադեպն է եղել, երբ Գանձասարի վանական համալիրում Հաջիևը դիվանագետներին ցուցադրել է թանգարանային վերատպություն հանդիսացող մի գիրք՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում -խմբ․)։ Ալիևի օգնականը ծաղրել է և այդ ամենը ներկայացրել որպես «ապացույց», թե հայերը կեղծել են վանքի պատմությունը։