Բունդեսթագի պատգամավորն անիրատեսական է համարել ԵՄ-ին ինտեգրվելու ՀՀ-ի պատրաստ լինելը
09:17 18.09.2026 (Թարմացված է: 12:00 18.09.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Եվրոպական ինտեգրման հեռանկարները գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, նշել է պատգամավորը:
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանն առաջընթաց է գրանցել Եվրամիության չափանիշներին հարմարվելու հարցում, սակայն խոսել ԵՄ-ին ինտեգրվելու նրա լիակատար պատրաստ լինելու մասին առայժմ իրատեսական չէ: Այս մասին «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է Բունդեսթագի պատգամավոր Մաթիաս Մոոսդորֆը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է շարունակի բարեփոխումները մի շարք ոլորտներում։ Մասնավորապես, խոսքը օրենսդրության միատեսակ կիրառման, պետական կառավարման մարմինների և դատական համակարգի աշխատանքի անկախության և կանխատեսելիության, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև առևտրում տեխնիկական և սանիտարական ստանդարտների պահպանման մասին է:
Մոսդորֆը նաև նշել է, որ Եվրոպական ինտեգրման հեռանկարները գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:
Հիշեցնենք՝ 2026 թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը Հայաստանի օրինական իրավունքն է, սակայն այն բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության առումով։ Նա Փաշինյանին առաջարկեց ԵՄ անդամակցության հարցում ընտրության հնարավորություն տալ Հայաստանի ժողովրդին և հարցնել՝ ինչ են ցանկանում մարդիկ։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:

Այս ֆոնին «Ռոսսելխոզնադզորը» 2026 թ. մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով։
Հավելենք՝ Հայաստանը կանգնեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առջև 2025 թվականի մարտին Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունելուց հետո։
Հավելենք՝ Հայաստանը կանգնեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առջև 2025 թվականի մարտին Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունելուց հետո։