https://arm.sputniknews.ru/20260918/ankakhutjan-tvoni-artiv--patgamavvornery-pargevavtshar-kstanan-107024928.html
Անկախության տոնի առթիվ պատգամավորները պարգևավճար կստանան
Անկախության տոնի առթիվ պատգամավորները պարգևավճար կստանան
Sputnik Արմենիա
Պատգամավորներին և աշխատակազմի անդամներին տրվող պարգևատրման չափը չի նշվում։ 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T22:00+0400
2026-09-18T22:00+0400
2026-09-18T23:24+0400
աժ (ազգային ժողով)
պատգամավոր
պարգևավճար
անկախության օր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105346966_0:84:1600:984_1920x0_80_0_0_7f6e603214db4505832c008e3d7a5787.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։Այս մասին նշվում է Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի սեպտեմբերի 18-ի կարգադրության մեջ։Պարգևատրման չափը չի նշվում։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ Երևանում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում և Իջևանում նախատեսված տոնական միջոցառումների համար կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 326 մլն 969,8 հազար դրամ կհատկացի։Հիշեցնենք՝ Հայաստանի Անկախության օրը նշվում է սեպտեմբերի 21-ին։ 1991 թվականի այդ օրը Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե, որի ժամանակ քվեարկության դրվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու հարցը։ Պաշտոնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցածների ավելի քան 99 տոկոսը կողմ քվեարկեց անկախությանը։Դրանից առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել էր Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որով ազդարարվել էր անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։1991 թվականի սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105346966_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c844eb3ccfa2a15dd472db44d4cc8003.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), պատգամավոր, պարգևավճար, անկախության օր
աժ (ազգային ժողով), պատգամավոր, պարգևավճար, անկախության օր
Անկախության տոնի առթիվ պատգամավորները պարգևավճար կստանան
22:00 18.09.2026 (Թարմացված է: 23:24 18.09.2026) Պատգամավորներին և աշխատակազմի անդամներին տրվող պարգևատրման չափը չի նշվում։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։
Այս մասին նշվում է Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի սեպտեմբերի 18-ի
կարգադրության մեջ։
Պարգևատրման չափը չի նշվում։
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ Երևանում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում և Իջևանում նախատեսված տոնական միջոցառումների համար կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 326 մլն 969,8 հազար դրամ կհատկացի։
Հիշեցնենք՝ Հայաստանի Անկախության օրը նշվում է սեպտեմբերի 21-ին։ 1991 թվականի այդ օրը Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե, որի ժամանակ քվեարկության դրվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու հարցը։ Պաշտոնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցածների ավելի քան 99 տոկոսը կողմ քվեարկեց անկախությանը։
Դրանից առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել էր Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որով ազդարարվել էր անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։
1991 թվականի սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանը հռչակեց անկախ պետություն։